Ոստիկանապետն անձամբ է բանակցություններ վարում. Աշոտ Ահարոնյան
Ահազանգը ստանալուն պես դեպքի վայր են ժամանել իրավապահ կառույցներ, ոստիկանության ղեկավար կազմը: Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարն անձամբ բանակցությունն էր վարում: Այս պահին կարող եմ ասել, որ իրավիճակը կայուն և վերահսկելի է: Այդ մասին քիչ առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ անդրադառնալով «Էրեբունի պլազա»-ում հնչած կրակոցներին:
Նա նշեց, որ նախնական տվյալներով տուժածներ չկան, պատանդառված քաղաքացիներ՝ ևս:
Հարցին, թե ինչն էր կրակոցներ արձակողի պահանջը, նա պատասխանեց, որ հանգամանքները մանրամասն կճշտվեն և լրացուցիչ տեղեկատվություն կտրվի: Այլ մանրամասներ այս պահին չեմ կարող հաղորդել:
Ահարոնյանը նշեց, որ, նախնական տեղեկություններով, խոսքը մեկ մարդու մասին է, ում հետ ոստիկանության պետը բանակցում է:
«Այս պահին իրավիճակը կայուն է, որևէ վտանգ չկա»,- ասաց Ահարոնյանը: