Նա գեղեցիկ է, ամրակազմ և երբեք ամուսնացած չի եղել․Անաստասիա Վոլոչկովան ամուսնանում է
Ռուս հայտնի բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան երեկ իր ծննդյան օրվա կապակցությամբ գրառում էր կատարել ու նշել, որ պատրաստվում է ամուսնանալ։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Նա մասնավորապես գրել էր․ «Ամիսն ու օրը իմ սիրելիի հետ դեռ չենք որոշել, բայց կընտրենք ինչ-որ սիմվոլիկ օր և ամենայն հավանականությամբ այն տեղի կունենա այս տարվա հոկտեմբերի 20-ին»։
Նա իր ապագա ամուսնու մասին նշել է․ «Նա գեղեցիկ է, ամրակազմ և երբեք ամուսնացած չի եղել։ Բայց ես իրեն ձեզ ցույց չեմ տա։Թող դա մնա իմ գաղտնիքը։ Երջանկությյունը սիրում է լռություն»։