Սուտ էր ու շոու. «օրինապահ» Փաշինյանին չասեցի՞ն, որ քննչական մտնելիս, հեռախոսը թողնում են անցակետում. զինվորի մայր (տեսանյութ)
2007 թվականին ծառայության ժամանակ մահացած Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը, կառավարության դիմաց էր: Նա եկել էր ասելու, որ իր երեխայի սպանության գործի բացահայտման ուղղությամբ ոչինչ չի արվում: 13 տարի շարունակ կառավարության դռները թակած և այդ պայքարի ճանապարհին նաև ամուսնուն կորցրած կինն այսօր էլ դեռ չի հուսահատվել ու վճռական է տրամադրված:
NEWSPRESS.am-ի հետ զրույցում նա նկատեց, որ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որքան է՝լ փորձի ցույց տալ, որ իրավիճակ է փոխվել և բոլորը հավասար են՝ իրականությունն այլ է:
«Իրավիճակը միայն իր համար է փոխվել», -ասաց կինը:
Գոհար Սարգսյանը հիշեցրեց երեկ՝ հունվարի 15-ին վարչապետի կողմից արված գրառման մասին: Նա քննչական կոմիտեի կողմից կանչվել ու քննիչի հետ սելֆի էր արել:
«Նա ցույց ա տալիս, թե տեսեք՝ երկրի բարձրագույն ղեկավարը, գերագույն հրամանատարը քննչական քննիչի սենյակում ցուցմունք է տալիս: Լավ, էդ աստիճանի կապիկություն ու շոու՞... շատ-շատ է եղել, երբ ես գնացել եմ քննիչի մոտ, ինձ ասել են, որ ես հեռախոսս թողնեմ ներքևում, այսինքն հեռախոս չի թույլատրվում տանել իր հետ: Օրենքը դա է պահանջում: Այդ ո՞նց եղավ, որ դու՝ օրենք պահող մարդ ես, ցուցմունք ես տալիս, ու օրենքը խախտում ես»,-նկատում է կինը:
Նրա գնահատմամաբ այն, ինչ տեղի ունեցավ սուտ էր ու շոու:
Ինչ վերաբերվում է իր որդու սպանության բացահայտմանը, ապա կինը նկատում է, որ Փաշինյանը հայտարարել է, թե մինչև համակարգը չփոխվի՝ գործերը չեն բացահայտվի:
«Բա արդեն կլոր 2 տարի է, որ Դուք ղեկավարում եք, պարոն Փաշինյան, համակարգը այս 2 տարում դեռ չփոխվե՞ց»,-նշում է կինը:
Մանրամասները՝ տեսանյութում: