Իսրայելը վերահսկողություն է հաստատել Ռաֆահի անցակետի պաղեստինյան հատվածի վրաԱՄՆ-ը պատմել է, թե ինչպես են պատրաստվում Չինաստանի հետ հակամարտությանՉինաստանն ու Ֆրանսիան ջանքեր կգործադրեն Իրանի միջուկային հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համարԼյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան Ռեստորանային համալիրի ավտոկայանատեղիում վեճի են բռնվել․ երկու երիտասարդներ են դանակահարվել Փաշինյանի ձեռքերը կթաթախվեն արյան մեջ, եթե ֆրանսահայը մահանա Երևանի օդանավակայանում Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբենյանին գործուղում է Ալմաթի Նիկոլական ողջ սեգմենտը փորձում է սևացնել Բագրատ Սրբազանին, վախեցած են․ Մելիքյան ԿԳՄՍՆ-ում «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսության» համաժողով են անցկացրել Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել Խորենացու փողոցում մեքենաներ են բախվել․ քաղաքացին արգելափակվել է, կա տուժած
ՀՀ ՊՆ-ն հայտնում է պայմանագրային զինծառայողի մահվան մասին
Վաղը երթ կլինի Արթիկից Հոռոմ` միանալու Գյումրիի երթին Հորդորում ենք միանալ «Տավուշի» համերաշխության երթին․ հզոր Հայաստանը ցանկությունն է մեր նահատակների․ Բեգլարյան Երկրաշարժ է գրանցվել Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս Համասը հավանություն է տվել Եգիպտոսի խաղաղության առաջարկինՓաշինյանի ասածը, թե Քոչարյանի վերադարձի համար է Շարժումը, անհեթեթություն է (տեսանյութ) Ճշմարտության երթն առաջնորդող Սրբազանն իր խաղաղ խոսքով այսօր թելադրում է հանրային օրակարգը. Ոսկանյան Իշխանությունը քարոզչական արշավ է սկսել Սրբազանի շարժման դեմ՝ հայտարարելով «ռուսական ագենտների» մասին. Առաքելյան ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է բռնահանված արցախցիների աջակցության նոր ծրագիր Ալիևը չի ուզում էս «գանձին» կորցնի, զգացել է` ազգը ոտքի է կանգնում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Կիրանցում սահմանազատման աշխատանքները առայժմ դադարել են, ըստ Փաշինյանի՝ դեռ սյուներ կան դրվելու Կառավարության նիստը կանցկացվի վաղը Եկեղեցին զանգերն է հնչեցնում, վտանգի մեջ է Հայրենիքը, պարտավոր ենք գնալ Եկեղեցու կանչով Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառայի Մասունքը Կասկադյորական ավտովթար՝ Երևան-Աշտարակ ճանապարհին. մեքենան՝ բաժանարար գոտու արգելապատնեշներին Սրբազանի գլխավորած շարժումը Չարենցավանում է․ ՈՒՂԻՂՀերոսներ տված ծնողները՝ սրբազան պայքարի առաջնագծում «Անգամ այս իշխանության օրոք դատարանը վճռեց՝ Մանե Գևորգյանը զրպարտել է Արթուր Վանեցյանին»․ Հակոբյան Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը ԱԶԲ 2030 ռազմավարությանը Որպես անհետ կորած որոնվող 2006 թ. ծնված աղջիկը հայտնաբերվել է ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար Հայաստանը «թուրքի նոքյարների» չի վերածվելու, սրանք ուզում են, որ մենք մոռանանք Արցախն ու ՀՀ-ն (տեսանյութ) Նաիր Տիկնիզյանն ու նրա կինը սպասում են իրենց առաջնեկին Մեր նպատակն է տարբեր մարզաձևերից խոշոր մրցաշարերի անցկացումը Հայաստանում․ Փաշինյանը՝ Ուրսոյին Մանասյանը Ժնևում մասնակցում է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի ամենամյա նիստինՎլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով
Կոչ ենք անում իշխանությանը` առաջնորդվել այն մոտեցումներով, որոնք չեն մեծացնի անվտանգային սպառնալիքը
Արմավիրում վթարային ջրանջատում կլինիՓաշինյանը 7 օրով ԱՄՆ է գործուղում Պապոյանին. Նա մրցունակության փոխանակման ծրագրի է մասնակցելու Ռուսաստանը Ղրիմի կամրջի փոխարեն այլընտրանքքային ճանապարհ է գտելԱյսպիսի «հրաշք» միայն նիկոլական Հայաստանում է հնարավոր․ Սուրեն ՍուրենյանցՍա, ոչ թե, Նիկոլի ասած՝ «ֆորպոստից ազատվելու» գործընթաց է, այլ պետությունը բոլոր արտաքին ուժերից և բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց․ Արտակ ԶաքարյանՀանրապետության լեռնային մարզերի բարձրություններում գիշերը սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտԻշխանության երեկվա տապալված ֆեյքային քարոզչութունն ինքնին խոսում է, որ մեծ է վախը․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Շարժումն համազգային է, տագնապը՝ համահայկական․ պատիվ է այս պայքարի շարքերում լինելը․ Լիլիթ ԳալստյանԶոհված հերոսի մոր կոչը հանրությանը«Ֆլեշ»-ի լցակայաններից մեկում արձանագրել են թերլիցքավորումԻնքն է ձախողել, դրա համար էլ ուզում ենք իր ձախողումները շտկել․ Միքայել ՍրբազանՀյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին (տեսանյութ)
Վազող տողեր

ՄԻՊ-ը ՀՔԾ-ից պարզաբանումներ է պահանջել «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագրին գաղտնալսելու մասին պնդումների առնչությամբ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պարզաբանումներ է պահանջել Հատուկ քննչական ծառայությունից «168․am» լրատվամիջոցում հրապարակված՝ «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագրին գաղտնալսե՞լ են» նյութի ուսումնասիրության նպատակով։ Հրապարակմամբ, մասնավորապես, նշվել է, որ հրապարակող լրատվամիջոցի տեղեկություններով՝ վարույթն իրականացնող մարմինը ձեռք է բերել լրագրողի հեռախոսային խոսակցությունների վերծանումները՝ փորձելով բացահայտել լրագրողի տեղեկատվության աղբյուրը: Ըստ հրապարակման՝ քրեական վարույթն իրականացնող մարմինը հնարավոր է նաեւ գաղտնալսել է լրագրողի հեռախոսային խոսակցությունները:

Նույն հոդվածում հրապարակվել է նաեւ այս կապակցությամբ Հատուկ քննչական ծառայություն հասցեագրված հարցման պատասխանը, համաձայն որի՝ հայցվող տեղեկատվությունը չի կարող տրամադրվել` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված` նախնական քննության տվյալների հրապարակման անթույլատրելիությունից ելնելով:

Նույն հարցով Մարդու իրավունքների պաշտպանին է դիմել նաեւ «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանը։

Ավելի վաղ Մարդու իրավունքների պաշտպանը քննարկման ընթացակարգ է սկսել Մարտի 1-ի դեպքերի բացահայտման շրջանակում «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակած ցուցմունքների վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում՝ առանց քննիչի եւ դատախազի թույլտվության նախաքննության տվյալները հրապարակելու առիթով հարուցված քրեական գործի առթիվ։

Ստացված պարզաբանումների արդյունքում այս պահին ի գիտություն է ընդունվել, որ այդ քրեական գործը քննվում է ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի (ոչ մեծ ծանրության հանցագործություն) հատկանիշներով:

Լրագրողների մասնագիտական օրինական գործունեության անխոչընդոտ իրականացումը մշտապես գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում, եւ այդ գործունեության նկատմամբ ոչ իրավաչափ ցանկացած միջամտություն արժանանալու է Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակային արձագանքին։