Ամանորին Երևանի մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով
Ամանորին Երևանի մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով:
Այս առնչությամբ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ» -ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Լավ լուրերի շարքից
Սիրելի՛ քաղաքացիներ,
Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ` «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով:
Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:
Միայն դեկտեմբերի 31-ին աշխատանքները կսկսվեն 07:00-ից եւ կավարտվեն 2020 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 06:00-ին:
Մաղթում ենք բոլորիդ հաճելի տոնական օրեր, բարձր տրամադրություն եւ անխափան երթեւեկությունը»։