Ողջունում ենք Վիրահայոց թեմի հայտարարությունը, աջակցում շարժմանը. Վրաստանի հայ համայնք Դամասկոսի Հայոց թեմն իր աջակցությունն է հայտնում Սրբազանի առաջնորդած շարժմանը Բոլոր «գործակալների'դ», «նարկոբարոնների'դ» բարևներ. Սրբազանի գլխավորած քայլերթը հասավ Աբովյան (տեսանյութ) Պատրաստ ենք կառուցողական երկխոսության՝ ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական շուկայի ժամանակին գործարկելու համար ԵԱՏՄ առաջնորդները որոշումներ են ընդունել ինտեգրացիոն համագործակցության հետագա խորացման վերաբերյալ Վահագն Խաչատուրյանը Մակունցի հետ Սիլիկոնյան հովտում էր ՀԱՊԿ-ից արձագանքել են Հայաստանի՝ կազմակերպությանը ֆինանսավորումը դադարեցնելու որոշմանը Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթին մեծաթիվ աջակիցներ միացան (տեսանյութ) Անտոնիո Գուտերեշը կշնորհավորի ՌԴ նախագահ Վլադիմիր ՊուտինինՇարժման մասնակիցները միասնական Տերունական աղոթք են բարձրացնում (տեսանյութ)
ՀՀ-ն և Ադրբեջանը կարող են ապացուցել՝ խաղաղության համար միջազգային միջնորդությունը հնացել է․Le Figaro
Շնորհակալ եմ ռուսական կողմին ջերմ ընդունելության համար, անցնենք հարցերին․ Փաշինյանը՝ ԵԱՏՄ նիստին (տեսանյութ) Այս շարժումը բացառիկ առիթ է դուրս գալու գործած մեղքերի, կեղծիքի և անպատվության ճիրաններից․ Աշոտյան
Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը․ ԱԳՆ
ԵԱՏՄ-ն նախորդ տասնամյակում իրեն դրսևորեց որպես ինքնաբավ միավոր, ՀՆԱ-ն հասել է 2,5 տրիլիոն դոլարի (տեսանյութ) Կառավարությունը գումար է հատկացրել «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքներին Փաշինյանը ժամանեց՝ նախագահելու ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը (տեսանյութ) Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը․ ՈՒՂԻՂ«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին ՄԻՊ-ը Ժնևում ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը Ռուստամ Բադասյանն այցելել է ԴիջիթեյնՄի՛ մտեք Նիկոլի շառի տակ, նա ունի հնարավորություն վերջին պահին երկրից թռնելու, բայց ձեզ իր ինքնաթիռում ոչ ոք տեղ չի տալու... Կարեն Վրթանեսյանը` ոստիկաններինԱյս շարժման նպատակը հայրենիք ունենալն է, իսկ Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. զոհված զինծառայողի մայր (տեսանյութ)Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն ու ռուբլին էժանացել են«Էջմիածին դաշինքը» միացել է շարժմանը152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասը ավելի քան 102 միլիոն դրամ է կազմում. 2 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է5 իրավապաշտպաններով միացել ենք Շարժմանը, որ ցույց տանք, որ միայն կաբինետում չենք աշխատելու, կքայլենք. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)Ձեր ծառայության համար շնորհակալ եմ․ ժողովուրդ, ինքնագործունեությամբ մի զբաղվեք․ Սրբազանը հարթեց ոստիկանի ու քաղաքացիների միջև տեղի ունեցած միջադեպը (տեսանյութ) Արցախցիներին սպառնում են չմասնակցել Սրբազանի երթին՝ զգուշացնելով, որ կզրկեն օգնություններից (տեսանյութ) Հութիները երեք անօդաչու թռչող սարք են ուղարկել Ադենի ծոցի ուղղությամբԱռանձին շրջաններում հնարավոր է կարկուտ. բարձրադիր գոտիներում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտԻրանի Հայ Դատի գրասենյակն իր զորակցությունն է հայտնում Շարժմանը Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում այսօր ժամը 17:00-ից Մենք քայլում ենք այնպիսի առաջնորդի կողքին, որ այլ տարբերակ չունենք․․․ Դավիթ ԱմալյանԱյս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց այն կրում է քաղաքացիական ներգրավվածության հզոր լիցք. Դավիթ Անանյան
Մոսկվան ողջունում է Միրզոյան-Բայրամով գալիք հանդիպումը. Զախարովա
«Դե, մեկը պետք է խաղար էլի այդ կերպարը»․ Լևս Դավթյանը վստահ է՝ սրանից ավելի մաքուր նախաձեռնություն չի լինելու (տեսանյութ)ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում կայանալիք համազգային հանրահավաքին
Բոլորդ տեսել եք չէ՞ նշանավոր «Իշխանություն» ֆիլմը. դերասանական կազմը միացավ Սրբազանի Շարժմանը (տեսանյութ)
«Ժամանակին Սերժ Սարգսյանի կողմից հաստատած «Հարսանիք լեռներում» անվանումը ստացած օպերացիայի քարտեզն այսօր փոխարինվել է «Նահանջ լեռներից» օպերացիայի քարտեզով». ԽաչատրյանԱլիևի պահանջով դրվում է մեր բանակի կազմալուծման հիմքը, որ միայն սահմանապահներ լինեն. Դանիելյան (տեսանյութ)Աբրահամ Գասպարյանն ու Ավետիք Չալաբյանը կոչ են անում վաղը կեսօրին Երևանում դիմավորել Բագրատ սրբազանի առաջնորդած երթը (տեսանյութ)Մենք կանգնում ենք շարժման շարքերում, սա Ավարայրի, Սարդարապատի, Բաշ Ապարանի ճակատամարտն է. հայտարարությունՀարգարժան Սրբազան հայրը չի նզովի նվաստիս, եթե որդիաբար արձանագրեմ, որ Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ, Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս ԱջապահյանինԱվազակություն անչափահասի նկատմամբ՝ Լոռիում․ կալանավորվել է նրա համադասարանցինՀնարավո՞ր է արդյոք լինել Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ և աջակցել եկեղեցին քանդող դավաճանական խմբակին. Արսեն ՋուլֆալակյանԷդգար Ղազարյան. Պատի տակ մնացած Վաղոն
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (լուսանկարներ)
Հեղափոխությունը/իշխանափոխությունը կախված է Իշխան Զաքարյանից. Թևանյանը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանին հեռացնելու սցենարներըԴեպի Երևան քայլերթը մեկնարկեց Տերունական աղոթքով (տեսանյութ)
Մամուլ

«Փաստ». Քայլողներն օրենքի ուժով, հարկատուների հաշվին կաշառք են առաջարկում «հանցագործ» դատավորներին

«Փաստ» թերթը գրում է.

«Երեկ ողջ օրը (նախկինում էլ, իհարկե, բայց երեկ առավել կազմակերպված) իշխանականներն ու իշխանամերձ երևույթները խորհրդարանում ու սոցցանցերում քափուքրտինք մտած համոզում էին, որ ՍԴ անդամները հանցագործներ են:

Դե, հասկանալի է, բացառությամբ լևոնտերպետրոսյանական Վահե Գրիգորյանի, որը ժամանակին ինքն իրեն ՍԴ նախագահ էր հռչակել, իսկ դրանից հետո էլ պարզապես աշխատանքի չի գնում՝ ստանալով աշխատավարձ, օգտվելով բոլոր արտոնություններից:
Երեկ օրվա ընթացքում շատերն էին շեշտում, որ սա այս իշխանություններին ու նրանց ծառայողներին բնորոշ է՝ օդում ճոռոմ հայտարարություններ հնչեցնել՝ առանց որևէ փաստարկվածության, այն համոզմունքով, որ անհրաժեշտության դեպքում «փաստեր» միշտ էլ կսարքեն:

Սակայն խնդիրը միայն սա չէ:

Ստացվում է, որ քայլողները օրենքի ուժով հարկատուների հաշվին կաշառք են առաջարկում այդ «հանցագործներին», միայն թե նրանք հեռանան, միայն թե իշխանությունները կարողանան ձևավորել իրենց «սրտի», այսինքն՝ իրենց կամակատար Սահմանադրական դատարան:

Մյուս կողմից՝ կստացվի, որ Արարատ Միրզոյանի խոսքերով ասած՝ այս «ձեռքսեղմումն» ընդունող դատավորները մեխանիկորեն ընդունում են, որ իրենք «հանցագործ» են և որ ՍԴ-ում իրականում ճգնաժամ կա:

Այնինչ, թե՛ իրական ընդդիմությունը (և՛ խորհրդարանական, և՛ արտախորհրդարանական), թե՛ իրավաբանների մեծ մասը քանիցս հայտարարել են, որ Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չկա, իսկ եթե կա էլ, այդ ճգնաժամի անունը Վահե Գրիգորյան է:

Եվ վերջապես, երբ իշխանություններն օգտագործում են արժանապատիվ հեռացում արտահայտությունը, ինչպե՞ս են համադրում «արժանապատիվ» ու «հանցագործ» բառերը»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: