Մի քանի սկզբունքային հարց վարչապետի տիկնոջ մասին. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որը վերնագրել է՝ «Մի քանի սկզբունքային հարց»
Նրա հարցերը՝ ստորև.
- արդյոք վարչապետի կին լինելը պետական կարգավիճակ է, թե՞ արարողակարգային,
- արդյոք սահմանադրության մեջ կա՞ կետ, որտեղ ասված է, որ վարչապետի կինը կարող է արտաքին քաղաքականություն իրականացնել,
- արդյոք վարչապետի կինն իր հայտարարությունը համաձայնեցրել է արտգործնախարարության հետ և եթե այո, ապա ի՞նչ կարգավիճակով և ինչ նորմատիվային փաստաթղթերի հիման վրա է այդ կապը իրականացվել,
- եթե արտգործնախարարություն-վարչապետի կին կապը եղել է, ապա ո՞վ պետք է ստուգեր, թե Մեհրիբան Ալիևայի էջը պաշտոնական է, թե ֆեյք,
- արդյոք վարչապետի կինն ունի՞ լիազորություն որևէ երկրի պաշտոնական ներկայացուցչին, տվյալ դեպքում Ադրբեջանի փոխնախագահին հրավիրել Արցախի հանրապետություն,
- արդյոք նման հրավերով ի չիք չի՞ դարձվում այն պնդումը, որ Արցախն ինքնորոշված տարածք է և անիմաստ է դառնում նման պնդման վրա բանակցություններ վարել Մինսկի խմբի շրջանակում, առավել ևս, որ այդ հրավերը արվել է Բրատիսլավայի հանդիպումից առաջ,
- արդյոք Հայաստանի սահմանադրությունը դե՞ռ գործում է, թե՞ հեղափոխական դեկրետներն են արդեն կանոնակարգում մեր պետական կյանքը։