Ինչպես Գորիսում Քոչարյանի աջակիցներին փորձեցին խանգարել. հարկ եղավ ոստիկանների միջամտությունը (տեսանյութ)
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները Գորիսում են: Նրանք փորձում են ստորագրություններ հավաքել` հաջակցություն Ռոբերտ Քոչարյանի:
«Հաղթանակ» շարժման ներկայացուցիչների ելույթի ժամանակ Քոչարյանի ընդդիմադիր թևի ներկայացուցիչները փորձում էին խանգարել աջակիցներին: Աջակիցներից մեկի ելույթի ընթացքում, նրան մոտեցավ մի գորիսեցի ու, հենց նրա դիմաց կանգնելով, հայտարարեց, թե իրենք արդեն ում պետք է` միացել են (նկատի ուներ վարչապետ Նիկոլ Փաշինյանին-հեղ.) և փորձեց խանգարել նախաձեռնության անդամներին:
Կողմերի երկխոսությունը փոքրիկ վիճաբանության վերածվեց: Այն կարող էր զարգանալ, եթե այդ պահին չմոտենային ոստիկաններն ու չհեռացնեին գորիսեցուն, որից հետո աջակիցները շարունակեցին իրենց ելույթը:
Մանրամասները` տեսանյութում: