Մեծ Բրիտանիայում գտել են բեռնատար, որի մեջ եղել է 39 մարդու մարմին
Հյուսիսային Իռլանդիայի Էսսեկս այգու մոտ կայանված բեռնատարում ոստիկանները հայտնաբերել են 39 մարդու մարմին, որոնց մեջ մեկ հոգի անչափահաս է եղել: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Նշվում է, որ այս սպանությունների հետքերը տարել են 25-ամյա երիտասարդի մոտ, ով ձերբակալվել է:
Նշվում է, որ բեռնատարը Մեծ Բրիտանիա է եկել հոկտեմբերի 19-ին՝ Բուլղարիայից: Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն: