Անդրեյ Շևչենկոն խոսել է «Միլան»-ը գլխավորելու մասին
Անդրեյ Շևչենկոն, ում հետ հեռախոսազրույց է ունեցել Gazzeta dello Sport կայքը, խոսել է այն շշուկների մասին, թե ինքը կարող է փոխարինել «Միլան»-ի մարզիչ Մարկո Ջամպաոլոյին:
Այս մասին տեղեկանում ենք Milanac.ru կայքից:
Նա մասնավորապես նշել է. «Ես սիրում եմ «Միլան»-ը, բայց ակումբի ղեկավարները երբեք չեն կապվել ինձ հետ, իսկ ես այս պահին չեմ մտածում թիմում աշխատելու մասին: Ես հիմա աշխատում եմ Ուկրաինայի հավաքականում: Ես ցանկանում եմ, որ մենք մասնակցենք Եվրոպայի առաջնությանը:
Ես այստեղ Միլանում եմ, որպեսզի նայեմ «Ատալանտա»-«Շախտյոր» հանդիպումը: Հետո ես ընթրիքի կգնամ Միլանում իմ ընկերների հետ: Կրկնում եմ, որ Միլանն իմ սրտում է»: