Խիստ պահանջ նախարարներին՝ Արմեն Գևորգյանի կողմից - «Աղջիկը», ումից կարելի է սովորել... ոչինչ - Արտակարգ իրավիճակների նախարարության պերճանքն ու թշվառությունը - Հենրիխ Մխիթարյանը կպայքարի Ջենարո Գատուզոյի մարտիկների դեմ․ «Արսենալը» կհանդիպի «Միլանի» հետ - «Ես ծառայեմ, Սերժը հարստանա»․ Երևանի պատերը շարունակում են խախտել լռությունը (լուսանկարներ) - Մենք տեսել ենք՝ ոնց են մեր ընկերները զոհվում․ վետերանները՝ «Մենք հիշում ենք Ստալինգրադը» ֆիլմի պրեմիերային (տեսանյութ) - Թքում ես դեմքերին, ասում են՝ անձրև է գալիս - Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, 26-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել (ֆոտո) - Գողացել էին 3 միլիոն դրամին համարժեք գումար, ոսկու ձուլակտոր և բանկային քարտ (տեսանյութ) - Արմավիրում տուն է այրվել. հայտնաբերվել է տանտիրոջ դին

Արգելվել է «Երկիր Ծիրանի» խմբակցության մեքենայի կայանումը քաղաքապետարանի բակում


qaxaqapetaran

Այսօր Երևանի քաղաքապետարանի բակում այսօր՝ փետրվարի 14-ին, շուրջ հարյուր ոստիկան և բազմաթիվ ոստիկանական մեքենաներ իրականացնում էին վերահսկողություն և ցուցաբերելով խտրական մոտեցում՝ արգելեցին «Երկիր Ծիրանի» խմբակցության մեքենայի կայանումը քաղաքապետարանի բակում, որտեղ մշտապես կայանել են ծառայողական մեքենաները: Այս մասին հայտարարություն է տարածել «Երկիր Ծիրանի» կուսակցությունը:

Հայտարարությունում նաև ասված է.

«Փորձեցինք պարզաբանում ստանալ, որին ի պատասխան ոստիկանության աշխատակիցը հայտնեց, որ խմբակցության մեքենայի համարները դուրս են եկել «ցուցակից»: Ըստ մեր հավաքած տեղեկատվության՝ պարզվեց, որ նման հրամանի հեղինակը Տարոն Մարգարյանն է, ով այս պահին բացակայում է քաղաքից:

Երեկվա հարձակման հեղինակ Տարոն Մարգարյանը, ով հրահանգել էր, մեջբերում ենք նրա բառերը՝ «դեմը առեք, դեմը առեք, շուտ-շուտ», և ոհմակը հարձակվեց «Երկիր Ծիրանի» ավագանու խմբակցության անդամների վրա, բացի այդ ապօրինի հրամանից, արձակել է նաև երկու այլ ապօրինի հրամաններ՝ աղտոտել «Երկիր Ծիրանի» խմբակցության աշխատասենյակը և արգելել «Երկիր Ծիրանիի» ծառայողական մեքենայի մուտքն ավտոկայանատեղի:

Մենք դատապարտում ենք՝ այն արատավոր իրողությունը, որ իրավապահ մարմիններն իրենց առաքելության իրականացման փոխարեն, աջակցում և հովանավորում են բռնության և այլ ապօրինություններ հրահանգող Տարոն Մարգարյանին: Տարոն Մարգարյանի հրահանգի՝ «դեմը առեք, դեմը առեք, շուտ-շուտ» հետևանքով ի ցույց դրվեց Հայաստանի Հանրապետությունում գործող բռնակալական համակարգի էությունը ևս մեկ անգամ:

Մենք պահանջում ենք՝ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններից դադարեցնել հովանավորել Տարոն Մարգարյանին, անհապաղ հարուցել քրեական գործ և ներգրավել Տարոն Մարգարյանին որպես մեղադրյալ՝ ոչ միայն որպես բռնության և սեռական ոտնձգության հրահանգողի, այլ նաև՝ հանրային միջոցների յուրացման փաստով (Պաշտոնեական դիրքի չարաշահման և հանրային միջոցների յուրացման վերաբերյալ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի կողմից 2017 թվականի դեկտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը հասցեագրված Հաղորդմանը հանցագործության մասին մինչ օրս ընթացք չի տրվել):