Խիստ պահանջ նախարարներին՝ Արմեն Գևորգյանի կողմից - «Աղջիկը», ումից կարելի է սովորել... ոչինչ - Արտակարգ իրավիճակների նախարարության պերճանքն ու թշվառությունը - Հենրիխ Մխիթարյանը կպայքարի Ջենարո Գատուզոյի մարտիկների դեմ․ «Արսենալը» կհանդիպի «Միլանի» հետ - «Ես ծառայեմ, Սերժը հարստանա»․ Երևանի պատերը շարունակում են խախտել լռությունը (լուսանկարներ) - Մենք տեսել ենք՝ ոնց են մեր ընկերները զոհվում․ վետերանները՝ «Մենք հիշում ենք Ստալինգրադը» ֆիլմի պրեմիերային (տեսանյութ) - Թքում ես դեմքերին, ասում են՝ անձրև է գալիս - Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, 26-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել (ֆոտո) - Գողացել էին 3 միլիոն դրամին համարժեք գումար, ոսկու ձուլակտոր և բանկային քարտ (տեսանյութ) - Արմավիրում տուն է այրվել. հայտնաբերվել է տանտիրոջ դին

Հրանուշ Հակոբյանը, Կարեն Կարապետյանը և պրագմատիկ «ռեցեպտները»


karen-karapetyan-hranush-hakobyan-

Փետրվարի 13-ին գործադիրի ղեկավարն այցելել է ՀՀ Սփյուռքի նախարարություն, որտեղ ծանոթացել է նախորդ տարվա արած ու չարած գործերին: Նախարարությունից, իհարկե, գեղեցիկ զեկույցը պատրաստել էին, թե սա ենք արել, սա էլ ենք արել, այս մեկն էլ ենք արել, ճոռոմ բառերով ներկայացրել Հրանուշ Հակոբյանի արած աշխատանքները իբրև միտված հայկական ներուժի հայտնաբերմանն ու համախմբմանը՝ Հայաստանի և Արցախի տնտեսական զարգացման նպատակով, ինչպես նաև նշվում է, թե մշակվում են հայրենադարձությունը խթանող ծրագրեր: Օրինակ է բերվում հատկապես սիրիահայերի օրինակը, որը, ըստ մեզ, ամենացավալին է Հայաստանի պարագայում: Շատ են լինում դեպքեր, երբ սիրիահայերը բարձրացնում են Հայաստանում չհաստատվելու և այստեղից հեռանալու մասին իրենց ցանկությունը:

Պետք է նկատել, որ այսօր սփյուռքում ընկալելի և ընդունելի գործիչ չէ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, հաճախ ենք մասնավոր զրույցներում լսում, թե ինչպես է դատարկ դահլիճներում անցնում նախարարի կողմից իրականացվող ծրագրերը, կամ ինչպես են սփյուռքահայերը զզվանքով խոսում պաթոսախառը հայրենասիրությունից: Այս ֆոնին վարչապետը ներդրումներ է ակնկալում, երկար-բարակ խոսում բարենպաստ բիզնես միջավայրի մասին, սակայն, ցավոք, դա գործնականում իրատեսական չէ:

Վարչապետը 2018 թվականին այս նախարարությունից պրագմատիկ ռեցեպտներ է նաև ակնկալել, պետք է վարչապետին հիշեցնել, որ ինքը գտնվել է ճահճացած մի կառույցում, որտեղ միայն սուրճի մրուրի մեջ կարող են այդ «ռեցեպտները» ընթերցվել, ավելին ակնկալելը պարզապես պարապ գործ է:

NEWSPRESS.am