Խիստ պահանջ նախարարներին՝ Արմեն Գևորգյանի կողմից - «Աղջիկը», ումից կարելի է սովորել... ոչինչ - Արտակարգ իրավիճակների նախարարության պերճանքն ու թշվառությունը - Հենրիխ Մխիթարյանը կպայքարի Ջենարո Գատուզոյի մարտիկների դեմ․ «Արսենալը» կհանդիպի «Միլանի» հետ - «Ես ծառայեմ, Սերժը հարստանա»․ Երևանի պատերը շարունակում են խախտել լռությունը (լուսանկարներ) - Մենք տեսել ենք՝ ոնց են մեր ընկերները զոհվում․ վետերանները՝ «Մենք հիշում ենք Ստալինգրադը» ֆիլմի պրեմիերային (տեսանյութ) - Թքում ես դեմքերին, ասում են՝ անձրև է գալիս - Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, 26-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել (ֆոտո) - Գողացել էին 3 միլիոն դրամին համարժեք գումար, ոսկու ձուլակտոր և բանկային քարտ (տեսանյութ) - Արմավիրում տուն է այրվել. հայտնաբերվել է տանտիրոջ դին

«Ժողովուրդ». Էլիտար հաճույքները որոշել են բավարարել հարկատուների հաշվին


armen-avak-avakyan-karen-karapetyna

«Ժողովուրդ» թերթը գրում է․

«ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող Հայաստանի զարգացման հիմնադրամում և ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնում որոշել են իրենց էլիտար հաճույքները բավարարել հարկատուներիս հաշվին: Եվ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Հայաստանի զարգացման հիմնադրամը որոշել է բյուջեի միջոցներով գնել սիգարետներ՝ յուրաքանչյուրը 1500 դրամ արժողության, թանկարժեք սուրճերի տեսականի:

Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը եւս զերծ չի մնացել նման գործելաոճից, նրանք էլ որոշել են գնել 12 հազար դրամանոց «Էսպրեսսո» սուրճեր, նաև՝ լուծվող սուրճերի այլ տեսականի: Միայն թե ոչ վաղ անցյալում վարչապետը հայտարարեց բյուջեի ծախսերը կրճատելու, խնայողության ռեժիմի անցնելու մասին:

Այդ նպատակով կառավարությունն անգամ օպտիմալացրեց մի շարք հիմնարկներ` արդյունքում՝ գործազուրկ թողնելով տասնյակ մարդկանց: Իսկ հիմա խնայված գումարները ծախսվում են նման բաների վրա. ի դեպ, այս երկու կառույցների ղեկավարները վարչապետի խորհրդականներ Արմեն Ավակ Ավակյանն ու Ալեքսանդր Խաչատուրյանն են»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում