Խիստ պահանջ նախարարներին՝ Արմեն Գևորգյանի կողմից - «Աղջիկը», ումից կարելի է սովորել... ոչինչ - Արտակարգ իրավիճակների նախարարության պերճանքն ու թշվառությունը - Հենրիխ Մխիթարյանը կպայքարի Ջենարո Գատուզոյի մարտիկների դեմ․ «Արսենալը» կհանդիպի «Միլանի» հետ - «Ես ծառայեմ, Սերժը հարստանա»․ Երևանի պատերը շարունակում են խախտել լռությունը (լուսանկարներ) - Մենք տեսել ենք՝ ոնց են մեր ընկերները զոհվում․ վետերանները՝ «Մենք հիշում ենք Ստալինգրադը» ֆիլմի պրեմիերային (տեսանյութ) - Թքում ես դեմքերին, ասում են՝ անձրև է գալիս - Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, 26-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել (ֆոտո) - Գողացել էին 3 միլիոն դրամին համարժեք գումար, ոսկու ձուլակտոր և բանկային քարտ (տեսանյութ) - Արմավիրում տուն է այրվել. հայտնաբերվել է տանտիրոջ դին

Սպասում էի, որ գյումրեցիները դառնացած պետք է դիմավորեն ինձ․ Արմեն Սարգսյան


aRMEN-SARGSYAN

«Ես եկել եմ Գյումրի, որպեսզի տեսնեմ ու լսեմ»: Գյումրի կատարած այցելության ժամանակ ասել է ՀՀ նախագահի թեկնածու Արմեն սարգսյանը՝ լրագրողների հետ զրույցում։

Նա իր խոսքում նշել է նաև, որ որքան էլ սահմանափակ լիենն նախագահի լիազորությունները, այնուամենայնիվ, նախագահը մեծ լիազորություններ ունի, որոնց ինքը լրջորեն է վերբերվում։

Անդրադառնալով Շիրակի մարզի խնդիրներին, Արմեն Սարգսյանը նկատեց, որ ցավով է գիտակվում մարզի խնդիրները։

«1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո Արցախի համար սկսած մեր պայքարն ինչ-որ իմաստով ստիպեց մեզ մոռանալ Գյումրին: Սա հսկայական ցավ է: 1996 թվականին երբ եկա Գյումրի որպես վարչապետ, սպասում էի, որ գյումրեցիները դառնացած պետք է դիմավորեն ինձ: Ամեն ինչի պատրաստ էի, բայց ընդունեցին ջերմությամբ, նույնիսկ տնակներ ուղեկցեցին ու հյուրասիրեցին, գյումրեցու մեծահոգության մասին է սա խոսում, սա ես երբեք մոռանալ չեմ կարող: Այս տարիների ընթացքում ես հաճախ եմ եկել Գյումրի, բայց դուք սրա մասին չեք իմացել»,-նշեց Արմեն Սարգսյանը՝ հավելելով, որ եթե նախագահ չընտրվի, ապա միևնույն է՝ Գյումրին իր սրտի մեջ տեղ ունի և շարունակելու եմ օգնել:

Արմեն Սարգսյանըեղել է նաև Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյում, Գյումրու թիվ 21 Օյունջյան վարժարանում, Գյումրու քաղաքային կենցաղի ու ժողովրդական ճարտարապետության թանգարանում։

Հարկ է նկատել նաև, որ Սարգսյանը Գյումրիում շրջել է առանց մարզային ու քաղաքային իշխանությունների ուղեկցության։