Բելառուսը զորքեր է մոտեցրել սահմանին
Բելառուսը Վիտեբսկի շրջանից լիակատար օպերատիվ պատրաստության մի քանի գումարտակ է տեղափոխել արևմտյան սահման։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ելույթ ունենալով Համաբելառուսական ժողովրդական ժողովում։
«Մենք Վիտեբսկից տեղափոխեցինք մի քանի գումարտակ: Սրանք լիակատար օպերատիվ պատրաստության գումարտակներ են»,- ասել է նա։
Միաժամանակ Լուկաշենկոն ընդգծել է, որ Բելառուսը չի պատրաստվում որեւէ մեկի հետ կռվել, եւ նրա տարածքից ագրեսիվ գործողություններ պետք չէ սպասել։