Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը նոր վարչապետ ունի
Նախիջեւանի Գերագույն Մեջլիսի որոշմամբ՝ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության վարչապետ Սաբուհի Մամեդովն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Գերագույն Մեջլիսի մեկ այլ որոշմամբ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության նոր վարչապետ է նշանակվել Ջեյհուն Ջալիլովը։
Ջեյհուն Ջալիլովը 2023 թվականին նշանակվել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարար։ Նախկինում նա Բաքվում զբաղեցրել է ԴՕՍՏ գործակալության խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնը։