Խիստ պահանջ նախարարներին՝ Արմեն Գևորգյանի կողմից - «Աղջիկը», ումից կարելի է սովորել... ոչինչ - Արտակարգ իրավիճակների նախարարության պերճանքն ու թշվառությունը - Հենրիխ Մխիթարյանը կպայքարի Ջենարո Գատուզոյի մարտիկների դեմ․ «Արսենալը» կհանդիպի «Միլանի» հետ - «Ես ծառայեմ, Սերժը հարստանա»․ Երևանի պատերը շարունակում են խախտել լռությունը (լուսանկարներ) - Մենք տեսել ենք՝ ոնց են մեր ընկերները զոհվում․ վետերանները՝ «Մենք հիշում ենք Ստալինգրադը» ֆիլմի պրեմիերային (տեսանյութ) - Թքում ես դեմքերին, ասում են՝ անձրև է գալիս - Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, 26-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել (ֆոտո) - Գողացել էին 3 միլիոն դրամին համարժեք գումար, ոսկու ձուլակտոր և բանկային քարտ (տեսանյութ) - Արմավիրում տուն է այրվել. հայտնաբերվել է տանտիրոջ դին

«Գազավիկի» փեսային իրանական էժան գազը պետք չէ. ի շահ Ռուսաստանի


karen karapetyan pesa

«Մենք պատրաստ ենք հարմար գներով գազ վաճառել Հայաստանի Հանրապետությանը: Այս հարցը քննարկվում է, և ես հուսով եմ, որ այս հարցում առաջընթացը շուտով կտեսնեք: Եթե Հայաստանն էներգետիկ ոլորտում մի քիչ աշխուժանա, ես կարծում եմ, որ շատ մեծ քայլեր կձեռնարկվեն, և դա կնպաստի Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծվելուն»,- օրերս ասել էր ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:

Պարզվում է՝ հարևան Իրանի այս մեծահոգի առաջարկը Հայաստանին պետք չէ, ոչ թե պետք չէ հենց Հայաստանին, այլ որոշակի անձանց, մասնավորապես՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ, Հայկ Հարությունյանին և վերջինս հենց այդպես էլ ներկայացրել է. այն, ինչը հարմար չէ Հայկ Հարությունյանին, կարծում է նա, պետք չէ նաև Հայաստանին։

«Հայաստանն այս պահին չունի գազի գնի ավելի մրցունակ առաջարկ, քան Ռուսաստանինն է»,- հայտարարել է Հարությունյանը։

Փոխնախարարը պարզ հասկացնում է, որ Ռուսաստանը չի թողնի, որ Իրանի՝ ավելի էժան գազը առանց երրորդ երկիր շրջանցելու մտնի Հայաստան։

Ի դեպ, Հայկ Հարությունյանը, չմոռանանք, վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան է, իսկ այս ընտանիքը սերտաճած է «Գազպրոմ»-ի հետ, և երևի թե նորմալ է, որ գազավիկի փեսան, իսկ գազավիկի նախկինը չի լինում, հրաժարվում է իրանական գազից՝ ի շահ ռուսական գազի։

Իսկ Հայաստանին իրանական գազը պետք չէ, սակայն, չգիտես ինչու, Հայկ Հարությունյանը ենթադրում է, որ Հայաստանը հենց ինքն է և ինքը պետք է որոշի իրեն պե՞տք է իրանական գազը, թե՞ ոչ։

Ի դեպ, շշուկներ կան, որ Հայկ Հարությունյանն է Հայաստան ներկրում արևային պանելներ և հենց նա թույլ չի տալիս ՀՀ-ում զարգանան Վահան Համազասպյանի նախագծած արևային սարքերը, որոնք ավելի արդյունավետ են, քիչ տեղ են զբաղեցնում, իսկ ֆոտոպանելներին, ինչպես ամերիկացիներն են խոստովանում, հեռանկար չկա։

Նշենք, որ արևային ներկա պանելները 10-15 տարի հետո գործածական չեն լինի, իսկ որտե՞ղ է թափվելու այդքան աղբը՝ անհասկանալի է։

Այնպես որ՝ Հայաստանի տնտեսական զարգացումը որևէ մեկին հետաքրքիր չէ, բոլորին միայն իրենց շահն է հետաքրքիր, իսկ ո՞ւմ է հետաքրքիր Հայաստանի շահը․․․

NEWSPRESS.am