Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, 26-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել (ֆոտո) - Գողացել էին 3 միլիոն դրամին համարժեք գումար, ոսկու ձուլակտոր և բանկային քարտ (տեսանյութ) - Արմավիրում տուն է այրվել. հայտնաբերվել է տանտիրոջ դին - Ողբերգական դեպք Դադիվանքում. հրդեհի հետևանքով 7 ամսական զույգ է մահացել. News.am - Զինծառայող Ստեփան Ստեփանյանի մահվան պատճառը «կոման է՝ անհայտ ծագման». քրգործ է հարուցվել - Ինչո՞ւ ապամոնտաժումից հետո Լենինի արձանը Հայաստանից չտարան Ուլյանովսկ - Ժոզե Մոուրինյոյի հերթական զոհը Պոլ Պոգբան է․ ֆրանսիացին կլքի՞ «Մանչեսթերը» - Դեղատոմսով դեղերը հավելյար գումար աշխատելու միջոց է - ՕԵԿ-ականների երևակայությունը չի ներել այլ անուն մտածել․ Բաղդասարյանի հորինած երկիրը - Արցախում հակառակորդի կրակոցից զինվոր է մահացել

30 տարի երկրաշարժից անց․ վանաձորցի լուսանկարիչը կոչ է անում միանալ նախաձեռնությանը (լուսանկարներ)


Vanadzor-gl[vaor-hin-u-nor

1988 թվականի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ՝ վանաձորցի լուսանկարիչ Վահագ Վարդանյանը հանդես է եկել նախաձեռնությամբ։

Նա որոշել է կազմակերպել լուսանկարների ցուցահանդես, որտեղ ներկայացված կլինի Վանաձորը մինչև երկրաշարժն ընկած ժամանակահատվածը և դրանից հետո։

Նկատենք, որ Վահագն այն եզակի լուսանկարիչներից է, ում հաջողվել է լուսանկարել, ձեռք բերել ու պահպանել քաղաքը ներկայացնող ու քաղաքի մասին շատ բան պատմող լուսանկարներ, թեև նա ինքն իրեն ներկայացնելու ցանկություն չունի։ Ասում է, որ երկրաշարժի հիշատակին նվիրված ցուցահանդեսին պարզապես ուզում է ներկայացնել քաղաքը։

«Երկրաշարժից անցել է արդեն 30 տարի, և շատ բան հիշելու առիթ ունենք։ Այս լուսանկարներով ուզում եմ ցուցադրել մեր քաղաքը նոր սերնդին․․․ եթե մեզնից մի քանիսս թեկուզ մեկ նկարի ծախսը հոգանք՝ հաստատ ցուցադրելու բան կունենանք»,- NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասում է Վահագը։

Հարկ է նկատել, որ յուրաքանչյուր նկարի նամար նախատեսվում է մոտ 10 000 դրամ, որն իր մեջ ներառում է նկարի շրջանակի, ապակու գումարը։ Նա իր համաքաղաքացիներին առաջարկում է նաև ընտրել ցանկացած լուսանկար, հոգալ գոնե այդ մեկ լուսանկարի ծախսը, իսկ ցուցահանդեսից հետո այն վերցնել՝ որպես օրվա հիշատակ։

«Նկարը կարող է ընտրել յուրաքանչյուր քաղաքացի ու ցուցահանդեսից հետո այդ նկարի ճակատագիրն ինքը տնօրինել․ կարող է այն տուն տանել իր հետ և կամ էլ կարող է նվիրաբերել՝ հետագա գործերի համար»,-պարզաբանում է Վահագը։

Նրա խոսքով՝ թեկուզ մի քանի հարյուր դրամը, հազար դրամը կարող են մեծ ներդրում լինել գործին, եթե բոլորը միանան նախաձեռնությանը։

«Թեկուզ հարյուր դրամով, բայց ուզում եմ, որ բոլորը մասնակցեն այս ցուցահանդեսի նախաձեռնությանը, որպեսզի գոնե այս անգամ չներկայացնենք որևէ հովանավորի, այլ իր քաղաքը ներկայացնի հենց վանաձորցին, ով իրապես մտահոգված է իր քաղաքով»,- ասում է Վահագը՝ հավելելով, որ եթե քաղաքացիներն ակտիվ են ֆեյսբուքյան գրառումներով ու «լայքերով», ուրեմն պետք է ակտիվ լինեն նաև իրենց գործով։ Նա նույնիսկ ֆեյսբուքյան իր էջում այդ մասին հանդես է եկել գրառմամբ՝ «Վանաձորը ձեզ է սպասում» կոչով, որտեղ նաև կեսկատակ-կեսլուրջ գրել է.

«Անտարբեր մի՛ էղեք, ստուգելու եմ հա՜ ..․ »։

Նկատենք, որ մի քանի անհատ միացել է նախաձեռնությանը, որն արդեն իսկ խրախուսելի է։ Գործի հաջողության դեպքում՝ ցուցադրության կներկայացվի 50 լուսանկար։

Ներկայացնում ենք նաև մի քանի լուսանկար, որոնք տեղ են գտել Վահագ Վարդանյանի ֆեյսբուքյան էջում, և որոնք, բարի կամքի դրսևորման դեպքում, հնարավոր է նաև համալրեն ցուցահանդեսում ներկայացվելիք լուսանկարների շարքը։

 

vanadzor-marzpetaran

Նկարում՝ Լոռու մարզպետարանի շենքը՝ Վանաձորի հրապարակում

vanadzor-univermagi-mot

Նկարում՝ քաղաքի կենտրոնական թաղամասերից մեկը

univermag-vanadzor

Նկարում՝ «Կլոր ունիվերմագը»

hayk-ohanyan-vanadzor

Նկարում՝ Հայկ Օհանյանը՝ ՀԿԿ Կիրովականի քաղկոմի կազմակերպչական բաժնի վարիչ, քաղկոմի երկրորդ քարտուղար, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր