Խիստ պահանջ նախարարներին՝ Արմեն Գևորգյանի կողմից - «Աղջիկը», ումից կարելի է սովորել... ոչինչ - Արտակարգ իրավիճակների նախարարության պերճանքն ու թշվառությունը - Հենրիխ Մխիթարյանը կպայքարի Ջենարո Գատուզոյի մարտիկների դեմ․ «Արսենալը» կհանդիպի «Միլանի» հետ - «Ես ծառայեմ, Սերժը հարստանա»․ Երևանի պատերը շարունակում են խախտել լռությունը (լուսանկարներ) - Մենք տեսել ենք՝ ոնց են մեր ընկերները զոհվում․ վետերանները՝ «Մենք հիշում ենք Ստալինգրադը» ֆիլմի պրեմիերային (տեսանյութ) - Թքում ես դեմքերին, ասում են՝ անձրև է գալիս - Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, 26-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել (ֆոտո) - Գողացել էին 3 միլիոն դրամին համարժեք գումար, ոսկու ձուլակտոր և բանկային քարտ (տեսանյութ) - Արմավիրում տուն է այրվել. հայտնաբերվել է տանտիրոջ դին

Ազգային ժողովի շենքը կառուցված է Երևանի ամենահին գերեզմանատան վրա


azgayin joghov

Չնայած նրան, որ վերջին մի քանի տարվա ընթացքում Երևանում ոչնչացվում են պատմական շինություններն ու Հին Երևանի վերջին պատառիկները, բայց այդ ամենի մասին հիշողություններն ու խոսակցությունները շարունակում են պտտվել մի շարք մարդկանց մոտ։

Ներկայիս Օպերայի տարածքում եղել է մատուռ ու գերեզմանատուն, որը քանդվել է Օպերայի շենքը կառուցելու համար։ Նույն ճակատագրին են արժանացել նաև Երևանի մի շարք պատմական գերեզմանատներ ևս։ Քչերը գիտեն, որ Ազգային ժողովի շենքը կառուցված է գերեզմանատան վրա։ 10-րդ դարի հայ գիտնական, տոմարագետ Հովհաննես Կոզեռնի անունով է կոչվել Երևանի ամենահին գերեզմանատունը, որը տարածված է եղել Կոզեռն փողոցի, Պռոշյան փողոցի, ներկայիս Սիրահարների այգու, Ազգային ժողովի տարածքում, և ձգվել է մինչև Կամոյի դպրոցի տարածքը։

Ազգային Ժողովի տարածքում ապրող տարեցները հիշում են, որ այդ տարածքում գերեզմանոց է եղել։ Նրանցից ոմանք էլ հիշում են, որ մինչև 1930-ական թվականները Կոզեռնի գերեզմանատանը իրականացվում էին հուղարկավորություններ։

NEWSPRESS.am-ի հետ զրույցում 75-ամյա Գագիկ Պետրոսյանն ընդգծեց, որ մի քանի անգամ Ազգային ժողովի մոտակայքում աշխատանքներ են իրականացրել ու գտել մարդկանց ոսկորներ։

«Հիմա գրեթե ոչ ոք չի հիշում, որ Ազգային Ժողովի շենքը կառուցված է գերեզմանոցի վրա։ Այս տարածքում եղել է Կոզեռնի գերեզմանատունը։ Գերեզմանները ձգվում էին մինչև Կամոյի դպրոցի տարածք։ 1947-ից սկսվեցին շենքի կառուցման նախապատրաստական աշխատանքները և ավարտվեց 1950 թվականին։ Բայց մանրամասներ չեմ կարող հիշել ու ասել, թե այդ գերեզմանաքարերն ի՞նչ արեցին, ո՞ւր տարան ու ո՞նց կառուցեցին շենքը»։

Գ․ Պետրոսյանն ընդգծեց նաև, որ որքանով ինքն է հիշում, այս տարածքում է թաղված եղել և Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանը։

«Պատմություններից ու խոսակցություններից հիշում եմ, որ այս տարածքում է թաղված եղել Արամ Մանուկյանը։ Եթե չեմ սխալվում, ասում էին, որ թաղված է եղել Կամոյի դպրոցի տարածքում։ Հիմա ոչ ոքի մտքով անգամ չի կարող անցնել, որ Ազգային ժողովի շենքը կառուցված է գերեզմանոցի վրա, քանի որ մենք ինքներս մեր ձեռքով քանդեցինք մեր պատմությունը ու փլատակների վրա կառուցեցինք նորը։ Մինչ օրս քայլում եմ այս տարածքով ու զարմանում, թե ինչո՞ւ մենք քանդեցինք մեր նախապապերի գերեզմանները»։

Սիրահարների այգու տարածքում հանգստացող տարեցներից գրեթե բոլորն էլ փաստեցին, որ այս ու Ազգային Ժողովի շենքի տարածքում եղել է գերեզմանատուն։ Սակայն ոչ ոք հստակ չկարողացավ ասել, թե ինչո՞ւ այդ ամենի մասին ոչ ոք չի խոսում։

NEWSPRESS.am Culture