Խիստ պահանջ նախարարներին՝ Արմեն Գևորգյանի կողմից - «Աղջիկը», ումից կարելի է սովորել... ոչինչ - Արտակարգ իրավիճակների նախարարության պերճանքն ու թշվառությունը - Հենրիխ Մխիթարյանը կպայքարի Ջենարո Գատուզոյի մարտիկների դեմ․ «Արսենալը» կհանդիպի «Միլանի» հետ - «Ես ծառայեմ, Սերժը հարստանա»․ Երևանի պատերը շարունակում են խախտել լռությունը (լուսանկարներ) - Մենք տեսել ենք՝ ոնց են մեր ընկերները զոհվում․ վետերանները՝ «Մենք հիշում ենք Ստալինգրադը» ֆիլմի պրեմիերային (տեսանյութ) - Թքում ես դեմքերին, ասում են՝ անձրև է գալիս - Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, 26-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել (ֆոտո) - Գողացել էին 3 միլիոն դրամին համարժեք գումար, ոսկու ձուլակտոր և բանկային քարտ (տեսանյութ) - Արմավիրում տուն է այրվել. հայտնաբերվել է տանտիրոջ դին

Վարչապետի ու նախարարի խայտառակությունը. ամոթալի լուսանկարներ


karen-karapetyan-levon-mkrtchyan-sanhanguyc

Յուրաքանչյուր պետության զարգացվածության աստիճանը հասկանալու համար պետք է ոչ թե նայել մայրաքաղաքում վեր խոյացած երկնաքերերին, կենտրոնի մեկ-երկու ժամանակակից սրճարաններին ու ռեստորաններին, առավել ևս պետք չէ հիմք ընդունել օլիգարխների դղյակներին՝ բազմած սարի դոշին, այլ պետք է ուշադրություն դարձնել քաղաքի ենթակառուցվածքներին, դպրոցներին, մանկապարտեզներին, որտեղ իրենց հիմնական ժամանակն են անցկացնում մանկահասակ երեխաները:

Օրերս համացանցում արշավ սկսեցին դպրոցական երեխաները, ովքեր իրենց դպրոցների սանհանգույցները նկարում և ուղարկում էին ֆեյսբուքյան հայտնի էջերից մեկին՝ հույս ունենալով, որ խնդիրները բարձրաձայնելուց հետո լուծում կստանան:

Բազմապիսի դղյակների ու շքեղ մեքենաների կողքին կարելի է դպրոցների նման անմխիթար վիճակն անվանել դարի խայտառակություն: Նման սանհանգույցները ոչ միայն գարշելի են և աչքի համար տհաճ, նաև երեխաների հիգիենիկ առողջության խնդիրն է: Ի՞նչ ելք պետք է ունենան ծնողները, եթե չեն ուզում իրենց երեխաներն օգտվեն նման սանհանգույցներից, բնականաբար, զարկ տան մասնավոր դպրոցներին, իսկ ամեն մեկը կարո՞ղ է իր երեխային բարձր ամսավճարներով դպրոցներ ուղարկել՝ իհարկե՝ ոչ: Մյուս կողմից էլ՝ ինչո՞ւ պետք է ծնողն իր երեխային ստիպված վճարովի դպրոց ուղարկի, որոնք մի քիչ տանելի վիճակում են, եթե աշխատավարձը ստանալիս հարկերը ողջ պատասխանատվությամբ են պահվում, այսպես ասած, փողը կիսում, նոր են տալիս:

Լուսանկարներին հրավիրում ենք ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի ուշադրությունը, որպեսզի տեսնեն և ամաչեն, թե ինչպես են այս ոլորտը ղեկավարում ու մի հատ էլ բարձրագոչ հայտարարություններ անում, թե մեր երեխաները երեք օտար լեզու պետք է իմանան՝ այս պայմաններում սովորելո՞վ:

NEWSPRESS.am

sanhanguyc1

sanhanguyc2

sanhanguyc3

sanhanguyc4

sanhanguyc

sanhanguyc13

sanhanguyc11

sanhanguyc10

sanhanguyc12

sanhanguyc9

sanhanguyc8

sanhanguyc7

sanhanguyc6

sanhanguyc5