Խիստ պահանջ նախարարներին՝ Արմեն Գևորգյանի կողմից - «Աղջիկը», ումից կարելի է սովորել... ոչինչ - Արտակարգ իրավիճակների նախարարության պերճանքն ու թշվառությունը - Հենրիխ Մխիթարյանը կպայքարի Ջենարո Գատուզոյի մարտիկների դեմ․ «Արսենալը» կհանդիպի «Միլանի» հետ - «Ես ծառայեմ, Սերժը հարստանա»․ Երևանի պատերը շարունակում են խախտել լռությունը (լուսանկարներ) - Մենք տեսել ենք՝ ոնց են մեր ընկերները զոհվում․ վետերանները՝ «Մենք հիշում ենք Ստալինգրադը» ֆիլմի պրեմիերային (տեսանյութ) - Թքում ես դեմքերին, ասում են՝ անձրև է գալիս - Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, 26-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել (ֆոտո) - Գողացել էին 3 միլիոն դրամին համարժեք գումար, ոսկու ձուլակտոր և բանկային քարտ (տեսանյութ) - Արմավիրում տուն է այրվել. հայտնաբերվել է տանտիրոջ դին

Ինչպիսի դիրքով գեղեցիկ նկարվել խայտաբղետ, անճաշակ ու կոտրված շրջանակի մեջ՝ սա է խնդիրը (լուսանկարներ)


visit yerevan9

Երևանի քաղաքապետարանն իր երկրի այցելուներին առաջարկում է Հայաստանից հուշ տանել իրենց հետ․ ֆոտոնկար՝ խայտաբղետ, բազմերանգ ու անճաշակ մի շրջանակի մեջ՝ Visit Yerevan մակագրությամբ։visit yerevan1

visit yerevan

Թե ովքեր և որքան երկար են մտածել այս «խելացի պրոյեկտի» վրա, չենք քննարկում։ Չի քննարկվում նաև, թե որքան գումար է քաղաքապետարանն իր բյուջեից հատկացրել ու փաստաթղթի վրա ինչ թիվ է նկարել՝ որպես շրջանակի համար հատկացված ծախս։ Այս մասին մոտավոր պատկերացում, իհարկե, կարելի է կազմել, սակայն դժվար է ասել, թե այս բազմերանգ, գունային աններդաշնակությամբ պատրաստված ու կոտրված շրջանակն ինչով պետք է գրավի հյուրերի ուշադրությունը։

visit yerevan 7

visit yerevan 6

Ու քանի որ քաղաքապետարանում պրոյեկտի «գաղափարակիցները» ևս, հավանաբար մտածել են, որ շրջանակն, այնուամենայնիվ, կարող է մարդկանց չգրավել ու նույնիսկ հնարավոր է՝ նաև մարդիկ չհասկանան, թե ինչու է այս անճաշակությունն առոք-փառոք տեղ գրավել մայրաքաղաքի սրտում՝ «Մոսկվա» կինոթատրոնի հենց կենտրոնական հատվածում, որոշել են այդ մասին «գլխի գցել» այցելուներին։

visit yerevan8

visit yerevan2
Այս նպատակով, նրանք շրջանակի վրա փակցրել են ֆոտոխցիկի լուսանկար և ազդանշանների միջոցով հուշել քաղաքացիներին, թե ինչպես և ինչ դիրքով կարող են հարմար տեղավորվել շրջանակում ու գեղեցիկ լուսանկարվել։

visit yerevan5

Իհարկե, հիշյալ դիրքերով շրջանակում անհարմար և տեղ-տեղ նաև հնարավոր չէ տեղավորվել, բայց այստեղ վատը նաև այն է, որ այդ նպատակով քաղաքապետարանի մատնացույց արած հատվածները, վնասվել կամ կոտրվել են, ուստի որքան էլ փորձես փոխել դիրքերդ, պառկես, նստես, թե կանգնես, միևնույնն է՝ գեղեցիկ նկար չի ստացվի, հատկապես գունային նման բազմազանության մեջ ու կոտրված պատվանդանի վրա։

visit yerevan3
Եվ մինչ քաղաքապետարանը միամտաբար կարծում է, որ խելացի ու լավ գործ է արել՝ իր «visitor»-ներին գրավելու համար, Visit Yerevan շրջանակի մեջ նկարվող զբոսաշրջիկի հազիվ թե հանդիպես։ Իսկ որ ամենավատն է, այստեղ կնկարվեն միայն նրանք, ովքեր, հավանաբար, հետո կցանկանան մի լավ ծիծաղել Հայաստանի վրա՝ իսպառ կորցնելով կրկին այնտեղ լինելու ցանկությունը։

NEWSPRESS.am