Ուշադրություն. որոնվում է տեսանյութում պատկերված աղջիկը (ֆոտո, վիդեո) - «Ելքի»-ի երթի ելակետը նոր պաշտոններում հարմարավետ վերադասավորվելն է - ՊՆ զորամասի գումարտակի հրամանատարի մասնակցությամբ կաշառքի գործն ուղարկվել է ՀՔԾ - Աթոյան փողոցում BMW-ն բախվել է ծառին. վարորդը ցնցումների մեջ հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) - Ստրկատիրական բարքեր՝ «Ալեքս տեքստիլ»-ում - Գծատերերն ամեն օր «օդից» հարյուր հազարավոր դրամներ են աշխատում - Այնտեղ, ուր հրավիրում է «Ելք»-ը քաղաքացիներին, վտանգավոր է, կասկածելի և վստահություն չկա - Ժպտացեք, պարոնա՛յք, ժպտացե՛ք. Շարմազանովի և Փաշինյանի փոխադարձ ժպիտները - ՏՄՊՊՀ-ն արդարացնում է թանկացումները - Ինչո՞ւ է ձգձգվում Մխիթարյանի ու Սանչեսի փոխանակությունը

ԵՀՄՖ-ն դիմել է Եվրոպոլին՝ պահանջելով հետախուզում թուրքական ահաբեկչական կազմակերպությունների դեմ


ashot grigoryan rejep tayip erdogan

ԵՀՄՖ նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանն իր անունից նամակ է հղել Եվրախորհրդարանի անդամներին, իսկ ԵՀՄՖ նախագահության անունից նամակ է ուղարկվել եվրոպական երկրներում Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչություններին, ինչպես նաև պատասխանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Նամակներն ու պատասխանը ներկայացնում ենք հայերենով, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն թարգմանություններով:

Նամակ ուղղված Եվրախորհրդարանի անդամներին

Մեծարգո տիկնայք և պարոնայք եվրախորհրդարանականներ,

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահությունն անդրադառնում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանի հայտարարությանը, որը տպագրվել է թուրքական մամուլում և ստացել Թուրքիայի պառլամենտի հայազգի պատգամավոր պարոն Կարո Փայլանի արձագանքը: Խոսքը Եվրոպայի ակտիվ հայերի և այլ քրիստոնյա առաջնորդների դեմ մահափորձեր կազմակերպելու նախագահ Էրդողանի կոչի մասին է:

Մեր կարծիքով նախագահ Էրդողանի հայտարարությունը պարունակում է լուրջ հանցակազմ և խիստ դատապարտելի է Եվրոպայում ու աշխարհում ահաբեկչության նոր ալիք բարձրացնելու առումով:

Կարծում ենք, որ Եվրախորհրդարանը պետք է արձագանքի նման խայտառակ կոչին: Բնական է, որ ի պատասխան նախագահ Էրդողանի հայտարարությանը, կարող են համարժեք պատասխաններ ծրագրվել Եվրոպայի հայկական ու այլ քրիստոնեական համայնքների և կազմակերպությունների կողմից, որի արդյունքը կլինի անկանխատեսելի:

Խնդրում ենք Ձեր գնահատականը և միջամտությունը նախագահ Էրդողանի անպատասխանատու հայտարարության շուրջ՝ ամեն տիպի հնարավոր բախումները կանխելու համար:

Հարգանքներով՝
ԵՀՄՖ նախագահ՝
դոկտոր Աշոտ Գրիգորյան

***

Письмо членам Европейского парламента

Многоуважаемые члены Европейского парламента,

Президиум Форума Армянских Союзов Европы (ФАСЕ) обращает внимание на заявление Президента Турции Реджепа Тайипа Эрдогана, которое было опубликовано в турецких СМИ, и вызвало реакцию депутата турецкого парламента, этнического армянина, Каро Пайлана. Это касается призыва Президента Эрдогана к организации покушений на армян, осуществляющих активную деятельность, а также других христианских лидеров в Европе.

По нашему мнению, заявление Президента Эрдогана является преступным деянием и должно быть осуждено как в Европе, так и во всем мире, поскольку оно может вызвать новую волну терроризма.

Мы считаем, что Европейский парламент должен отреагировать на такой позорный призыв. В ответ на заявление Президента Эрдогана, соответствующие ответные реакции могут быть инициированы армянскими и другими христианскими общинами и организациями в Европе, последствия которых будут непредсказуемыми.

Просим Вашего мнения и вмешательства в ответ на безответственное заявление Президента Эрдогана для предотвращения всевозможных конфликтов.

С уважением,
Президент ФАСЕ
Доктор Ашот Григорян

***

A letter to the Members of the European Parliament

Honorable Members of the European Parliament,

The presidency of the Forum of Armenian Associations of Europe (FAAE) refer to the statement of the Turkish President Recep Tayyip Erdogan published in the Turkish media, which has received reaction by the Turkish MP of Armenian descent, Garo Paylan. It concerns President Erdogan's call on organizing attempted murders of active Armenians and other Christian leaders in Europe.

In our opinion, President Erdogan’s statement is a criminal act and should be condemned as such in Europe and worldwide because it incites a new wave of terrorism.

We believe that the European Parliament ought to react to such a shameful statement. It can be expected that, in reply to President Erdogan’s statement, appropriate responses may be initiated by the Armenian and other Christian communities and organizations in Europe, the consequences of which will be unpredictable.

We kindly ask for you to assess and intervene in response to President Erdoğan’s irresponsible statement to prevent any future conflict.

Yous faithfully,
President of FAAE
Dr. Ashot Grigorian

Նամակ ուղղված եվրոպական երկրներում Թուրքիայի
դիվանագիտական ներկայացուցչություններին

Նորին Գերազանցություն պարոն դեսպան,

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահությունն անդրադառնում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանի հայտարարությանը, որը տպագրվել է թուրքական մամուլում և ստացել
Թուրքիայի պառլամենտի հայազգի պատգամավոր պարոն Կարո Փայլանի արձագանքը: Խոսքը Եվրոպայի ակտիվ հայերի և այլ քրիստոնյա առաջնորդների դեմ մահափորձեր կազմակերպելու նախագահ Էրդողանի կոչի մասին է:

Մեր կարծիքով նախագահ Էրդողանի հայտարարությունը պարունակում է լուրջ հանցակազմ և խիստ դատապարտելի է Եվրոպայում ու աշխարհում ահաբեկչության նոր ալիք բարձրացնելու առումով:

Բնական է, որ ի պատասխան նախագահ Էրդողանի հայտարարությանը, կարող են համարժեք պատասխաններ ծրագրվել Եվրոպայի հայկական ու այլ քրիստոնեական համայնքների և կազմակերպությունների կողմից, որի արդյունքը կլինի անկանխատեսելի:

Ն. Գ. պարոն դեսպան, ԵՀՄՖ-ի նախագահությունը հարկ է համարում Ձեր միջոցով զգուշացնելու նախագահ Էրդողանին, որ Եվրոպայի հայկական կազմակերպությունները խիստ պատասխան են ծրագրում այդ բոլոր թուրքական կազմակերպությունների ղեկավարների և նրանց հովանավորող դեսպանների նկատմամբ և զգուշացնում, որ նախագահ Էրդողանի կողմից կատարած հայտարարությունը պարզ ահաբեկչության կոչ է, և այն կարող է հրահրել հսկայական բախումներ Եվրոպայի քրիստոնյա համայնքների ու հակաթուրքական կազմակերպությունների կողմից՝ ընդդեմ թուրքական ազգայնամոլական և ահաբեկչական կառույցների: Եթե կարճ ժամանակահատվածում մենք չստանանք բավարար բացատրություն այդահաբեկչական կոչի վերաբերյալ, կսկսենք ծրագրել հակաքայլեր:

Շնորհակալություն ենք հայտնում ըմբռնման համար և սպասում Ձեր պարզաբանմանը:

Հարգանքներով՝
ԵՀՄՖ նախագահություն

***

Письмо адресованное послам Турции в европейских странах

Ваше Превосходительство г-н/ г-жа Посол,

Президиум Форума Армянских Союзов Европы (ФАСЕ) обращает внимание на заявление Президента Турции Реджепа Тайипа Эрдогана, которое было опубликовано в турецких СМИ, и вызвало реакцию депутата турецкого парламента, этнического армянина, Каро Пайлана. Это касается призыва Президента Эрдогана к организации покушений на армян, осуществляющих активную деятельность, а также других христианских лидеров в Европе.

По нашему мнению, заявление Президента Эрдогана является преступным деянием и должно быть осуждено как в Европе, так и во всем мире, поскольку оно может вызвать новую волну терроризма.

Можно ожидать, что в ответ на заявление Президента Эрдогана, соответствующие ответные реакции могут быть инициированы армянскими и другими христианскими общинами и организациями в Европе, последствия которых будут непредсказуемыми.

Ваше Превосходительство, г-н/ г-жа Посол, с Вашей помощью, президиум ФАСЕ считает необходимым предупредить Президента Эрдогана, что армянские организации в Европе планируют жесткий ответ по отношению лидеров турецких организаций и поддерживающих их Послов, и что заявление Президента Эрдогана является очевидным подстрекательством к терроризму и может вызвать серьезные столкновения
между европейскими христианскими общинами и антитурецкими организациями и турецкими националистическими и террористическими организациями. Если мы не получим удовлетворительного объяснения речи Президента Эрдогана, в которой он явно призывал к терроризму, мы начнем планировать дальнейшие шаги для рассмотрения таких заявлений.

Благодарим Вас за понимание и с нетерпением ждем разъяснений с Вашей стороны.

С уважением,
Президиум ФАСЕ

***

A letter to the Embassies of Turkey to the European countries

Your Excellency Mr./Mrs. Ambassador,

The presidency of the Forum of Armenian Associations of Europe (FAAE) refer to the statement of the Turkish President Recep Tayyip Erdogan published in the Turkish media, which has received reaction by the Turkish MP of Armenian descent, Garo Paylan. It concerns President Erdogan’s call on organizing attempted murders of active Armenians and other Christian leaders in Europe.

In our opinion, President Erdogan’s statement is a criminal act and should be condemned as such in Europe and worldwide because it incites a new wave of terrorism.

It can be expected that, in reply to President Erdogan’s statement, appropriate responses may be initiated by the Armenian and other Christian communities and organizations in Europe, the consequences of which will be unpredictable.

Dear Mr./Mrs. Ambassador, with your help, the presidency of the FAAE considers it necessary to warn President Erdogan that the Armenian organizations in Europe plan a tough response to the leaders of the Turkish organizations and the Ambassadors supporting them and that President Erdogan's statement is evident incitement of terrorism and is capable of causing grievous clashes from the European Christian communities and anti-Turkish organizations against the Turkish nationalist and terrorist organizations. Should we not receive a sufficient explanation about President Erdogan’s speech in which he clearly incited terrorism, we will start planning the next steps to address such statements.

Thank you for your understanding. We look forward to receiving your thoughts.

Yours faithfully,
FAAE Presidency

***

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահության
պատասխանը Էրդողանին

Ինչպես հայտնի է, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը կատարել է աղմկահարույց և ագրեսիվ հայտարարություն, որով նա ավելի է խորացրել Եվրոպայի ու քաղաքակիրթ աշխարհի և Թուրքիայի միջև առաջացած անջրպետը: Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը հաստատել է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կազմակերպելու է մահափորձեր Եվրոպայում ապրող հայերի, ալևիների ու Թուրքիայից հեռացածների դեմ (Evrensel, Gazete Duvar):

ԵՀՄՖ նախագահության կողմից մշակվել է գործողությունների ծրագիր, և նախագահ Էրդողանը կստանա արժանի հակահարված եվրոպահայության կողմից: Մասնավորապես, ԵՀՄՖ-ը դիմել է Եվրոպոլին՝ պահանջելով հետախուզում բոլոր այն թուրքական ահաբեկչական կազմակերպությունների և անհատների դեմ, որոնք գործում են Եվրոպայում և հատկապես Գերմանիայում, և ծրագրում են գործողություններ քրիստոնեական համայնքների ու հատկապես հայերի դեմ: Նամակներ կուղղվեն նաև Եվրամիության այն երկրների խորհրդարաններին և համապատասխան իրավապահ մարմիններին, որտեղ կան թուրքական համայնքներ: Նախազգուշական նամակներ կուղղվեն նաև Եվրոպայում գործող թուրք դեսպաններին առ այն, որ պատժիչ գործողություններ կարող են ծավալվել թուրքական ահաբեկչական կազմակերպությունների և նրանց հովանավորողների դեմ հայկական կազմակերպությունների կողմից: Արդյունքները կարող են լինել անկանխատեսելի, ընդ որում, ողջ պատասխանատվությունը կընկնի թուրքական կողմի վրա: Եվրամիության երկրները պետք է հասկանան, որ նախագահ Էրդողանն կապավինի Եվրոպայում՝ Թուրքիայի դեսպանատներում «դիվանագիտական տանիքի» ներքո աշխատող իր հատուկ ծառայությունների և թուրքական հետախուզության ներկայացուցիչներին: Էրդողանի հայտարարությունը կարելի է համեմատել հրեաների վերաբերյալ Հիտլերի ելույթի հետ:

Մենք կոչ ենք անում Եվրոպային կոշտ կերպով արձագանքել նախագահ Էրդողանին: Քաղաքակիրթ աշխարհի ներկայացուցիչները չպետք է սեղմեն նրա ձեռքը: Եվրոպան պետք է հռչակագրերից անցնի գործի և պաշտպանի մարդկային արժեքները ոչ թե բառերով, այլ գործով: Մենք ուշադիր կհետևենք եվրոպացի քաղաքական գործիչների արձագանքին և հուսով ենք, որ այն կլինի կոշտ: ԵՀՄՖ-ը հույս է հայտնում, որ թուրքական իշխանությունները խոհեմություն կցուցաբերեն և կըմբռնեն, որ առանց այն էլ Եվրամիության հետ ստեղծված լարված իրավիճակը առավել վնասելու է և՛ թուրքական պետությանը և՛ Եվրամիությունում ապրող թուրքական համայնքներին: ԵՀՄՖ-ը համագործակցելու է և՛ Եվրամիության կենտրոնական իշխանությունների և՛ հակաթուրքական բոլոր հայտնի կազմակերպությունների հետ՝ նախագահ Էրդողանի անխոհեմ քայլերը կասեցնելու և պատժելու նպատակով:

ԵՀՄՖ մամլո քարտուղարություն
12.01.2018թ.

***

Ответ Президиума Форума армянских союзов Европы Эрдогану

Как известно, президент Турции Реджеп Тайип Эрдоган сделал скандальное и агрессивное заявление, которое увеличило разрыв между Европой и остальным цивилизационном миром с Турцией. Депутат Демократической партии народов Турции, этнический армянин, Каро Пайлян подтвердил, что правящая Партия справедливости и развития собирается организовывать покушения на армян, алевитов, живущих в Европе, а также турок, покинувших Турцию (Evrensel, Gazete Duvar).

Президиум Форума армянских союзов Европы (ФАСЕ) разработало план действий, и президент Эрдоган получит достойный отпор со стороны армян Европы. В частности, ФАСЕ собирается обратиться в Интерпол с требованием объявить в международный розыск всех турецких террористических организаций и отдельных лиц, которые функционируют в Европе, особенно в Германии, и планируют действия против христианских общин, и, в частности, против армян. Письма будут также отправлены в законодательные и правоохранительные органы тех стран Европейского Союза, где существуют турецкие общины. Помимо этого, будут отправлены предупредительные письма турецким послам в европейских странах с тем, что карательные меры могут быть инициированы против турецких террористических организаций и их спонсоров со стороны армянских организаций. Результаты могут быть непредсказуемыми и вся ответственность будет возложена на турецкую сторону. Страны Европейского Союза должны понимать, что Эрдоган будет опираться на свои спецслужбы и представителей турецкой разведки работающих в посольствах Турции в Европе под «Дипломатической крышей». Заявление Эрдогана можно сравнить с речью Гитлера в отношении евреев.

Мы призываем Европу жестко ответить Эрдогану, он должен стать не рукопожатным в цивилизованном мире. Европа должна перейти от деклараций к делу и защищать человеческие ценности не на словах а на деле. Мы будем внимательно следить за реакцией европейских политиков и надеемся, что реакция будет жесткой.

ФАСЕ надеется, что турецкие власти проявят осмотрительность и поймут, что и без того напряженная ситуация с ЕС еще больше навредит турецкому государству и турецким общинам, проживающим в ЕС. ФАСЕ будет сотрудничать с властями ЕС и со всеми антитурецкими организациями, чтобы предотвратить и наказать опрометчивые шаги президента Эрдогана.

Пресс-служба ФАСЕ
12.01.2018г.

***

The Reaction by the Presidency of Forum of Armenian Unions of Europe to Erdogan

As many of you will be aware, the Turkish President Recep Tayyip Erdogan has made a scandalous and aggressive statement which has further polarised Europe and the civilised world from Turkey. The Armenian MP Garo Paylan, who represents the Peoples’ Democratic Party of Turkey, has confirmed that the ruling Justice and Development Party intends to organise attempted murders of Armenians, Alevis living in Europe and Turks who have left the country (Evrensel, Gazete Duvar).

The Presidency of Forum of Armenian Associations of Europe (FAAE) has developed a plan of action, and President Erdogan will receive appropriate backlash from the Armenians of Europe. In particular, the FAAE intends to make a formal request to the Interpol with the intention to include the Turkish terrorist organisations and individuals acting in Europe and, notably, in Germany who plan actions against Christian communities and, especially, Armenians, on its internationally ‘wanted’ list. Parliaments of the EU member states, in which Turkish communities live, and the relevant law enforcement agencies of such states will receive letters too. In addition, Turkish ambassadors in Europe will receive warnings that further punishment is likely to be imposed by Armenian organisations on Turkish terrorist organisations and their supporters. The results of such actions can be unpredictable, and the Turkish side will bear all responsibility. The EU countries should be warned that President Erdogan will rely on Turkish special services and the representatives of Turkish intelligence services, who work at the Turkish embassies in Europe under the “diplomatic roof”. President Erdogan’s statement can be compared with Hitler’s speech on Jews. We call on Europe to provide a tough response to President Erdogan. The representatives of the civilised world should not shake hands with him. Europe should move from declarations to action and protect human values, not in words but deeds. We will carefully monitor the reaction of the European politicians, and we hope that the response will be stern.

The FAAE hopes that the Turkish authorities will show reasonableness and recognise that the tense situation formed with the EU will cause further harm to the Turkish state and the Turkish communities in the EU. The FAAE will cooperate with the EU authorities and anti-Turkish organisations to prevent and punish President Erdogan’s reckless steps.

FAAE Press Office
January 12, 2018