Ուշադրություն. որոնվում է տեսանյութում պատկերված աղջիկը (ֆոտո, վիդեո) - «Ելքի»-ի երթի ելակետը նոր պաշտոններում հարմարավետ վերադասավորվելն է - ՊՆ զորամասի գումարտակի հրամանատարի մասնակցությամբ կաշառքի գործն ուղարկվել է ՀՔԾ - Աթոյան փողոցում BMW-ն բախվել է ծառին. վարորդը ցնցումների մեջ հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) - Ստրկատիրական բարքեր՝ «Ալեքս տեքստիլ»-ում - Գծատերերն ամեն օր «օդից» հարյուր հազարավոր դրամներ են աշխատում - Այնտեղ, ուր հրավիրում է «Ելք»-ը քաղաքացիներին, վտանգավոր է, կասկածելի և վստահություն չկա - Ժպտացեք, պարոնա՛յք, ժպտացե՛ք. Շարմազանովի և Փաշինյանի փոխադարձ ժպիտները - ՏՄՊՊՀ-ն արդարացնում է թանկացումները - Ինչո՞ւ է ձգձգվում Մխիթարյանի ու Սանչեսի փոխանակությունը

Էջմիածինցուն մահն էլ չի փրկի Գրիգորյանների «ճանկերից»


karen-grigoryan

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ գեներալ Մանվել Գրիգորյանի քաղաքապետ որդին՝ Կարեն Գրիգորյանը, քաղաքի բյուջեն համալրելու նոր հնարք է մտածել։ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ քաղաքապետը մահացած մարդկանց գերեզմանատեղ չի տալիս, մինչև հարազատները հանգուցյալի հողահարկերը չմարեն։

«Մեռած ա, բայց թաղած չի, այ երբ բոլոր հարկերը կվճարի, այն ժամանակ էլ կթաղվի»։

Որևէ մեկի կողմից գերեզմանի նկատմամբ նման արհամարանք երբեք չի եղել։ Թեև մյուս կողմից էլ, մեռած մարդուց փող ուզելու մարդկային բանականությունից զուրկ այս գաղափարը, Կարեն Գրիգորյանի դեպքում, բոլորովին զարմանալի չէ։

Ուրիշ էլ ի՞նչ կարելի էր սպասել մի մարդուց, ով կրակոցներով ու սպառնալիքի մթնոլորտում նստեց քաղաքապետի աթոռին, ով քաղաքապետ է դարձել ո՛չ թե քաղաքացիների հարցերը լուծելու, այլ իր սեփական կարիքները հոգալու համար, ով իր հոր՝ գեներալ Մանվելի բարձր հովանու ներքո, Գրիգորյանների տիրապետության տակ է առել Էջմիածնի առյուծի բաժինը, որտեղ մուտքը միայն «մանվելականների» համար է։

Ու գոնե հանգուցյալների նկատմամբ հարգանք չդրսևորող այս մարդը, դեռ խոսում է ինչ-որ հոգևոր արժեքներից։

Կարեն Գրիգորյանը մի առիթով հայտարարել է.

«Էջմիածինը համայն հայության հոգևոր կենտրոնն է, Էջմիածնի ներկայանալի տեսքը՝ ամենքիս պատիվն ու հպարտությունը»։

Հետաքրքիր է՝ ի՞նչ է պատկերացնում նա հոգևոր ասելիս, կամ Էջմիածնի ներկայանալի տեսքի մասին խոսելիս, արդյո՞ք նա նկատի չի ունեցել հենց իր «ամրոցն» ու դեպի իր «ամրոց» տանող «կարմիր դարոժկան», որի վրայով հասարակ մահկանացուները քայլելու իրավունք չունեն։ Ա՛յն մահկանացուները, ովքեր մեռնելուց հետո էլ չեն պրծնում Գրիգորյանի հարկերից։

Այս պատմությունը հիշեցրեց նաև մի դեպքի մասին։ Քաղաքացին բանկի հետ վարկային խնդիրներ ուներ։ Երբ բանկի համապատասխան մասնագետին հարցրել է, թե ինչ-որ ճանապարհ կա՞ պարտքից ազատվելու, վերջինս պատասխանել է.

«Միայն մեկ ճանապարհ, շատ կներեք, բայց եթե մահանաք՝ պարտքը զրոյացվում է»։

Փաստորեն նույնիսկ բանկերն են ներում հանգուցյալի պարտքերը, մինչդեռ Կարեն Գրիգորյանի կամայականությունների ու ոչ մարդկային բանականության շնորհիվ, էջմիածինցու դեպքում, մահն էլ փրկություն չէ։

NEWSPRESS.am