Ուշադրություն. որոնվում է տեսանյութում պատկերված աղջիկը (ֆոտո, վիդեո) - «Ելքի»-ի երթի ելակետը նոր պաշտոններում հարմարավետ վերադասավորվելն է - ՊՆ զորամասի գումարտակի հրամանատարի մասնակցությամբ կաշառքի գործն ուղարկվել է ՀՔԾ - Աթոյան փողոցում BMW-ն բախվել է ծառին. վարորդը ցնցումների մեջ հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) - Ստրկատիրական բարքեր՝ «Ալեքս տեքստիլ»-ում - Գծատերերն ամեն օր «օդից» հարյուր հազարավոր դրամներ են աշխատում - Այնտեղ, ուր հրավիրում է «Ելք»-ը քաղաքացիներին, վտանգավոր է, կասկածելի և վստահություն չկա - Ժպտացեք, պարոնա՛յք, ժպտացե՛ք. Շարմազանովի և Փաշինյանի փոխադարձ ժպիտները - ՏՄՊՊՀ-ն արդարացնում է թանկացումները - Ինչո՞ւ է ձգձգվում Մխիթարյանի ու Սանչեսի փոխանակությունը

Աղվան Հովսեփյանը ներկայացում է սարքել ու «լոլոներ» է կարդում. Արիանա Հովսեփյան


ariana hovsepyan aghvan hovsepyan

Միջազգային խոշորագույն երկու կառույցի՝ SEEMO և IPI լրատվական ամենահեղինակավոր կազմակերպությունների խորհրդի անդամ, NEWSPRESS.am լրատվական կայքի հիմնադիր-տնօրեն Արմենուհի (Արիանա) Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀՀ Քննչական կոմիտեն «Ճվճվ Արոյի» որդիների ձերբակալությունը կարծես ծանր է տանում ու նետվել է պաշտպանության. կախվում է օրենքի ամեն մի ստորակետից ու տառից։

Հետաքրքիր է, թե ինչո՞ւ պաշտպանելու այդ նույն շահագրգռվածությունը չկար իմ դեպքում, երբ մարդուն, ում սպառնում էին, պարզապես հորդորել էի դիմել ոստիկանություն։ Քննչական կոմիտեն մեղավորներին կալանավորելու և պատժելու փոխարեն՝ իմ դեմ գործ հարուցեց, թե իբր ես դրդել եմ սուտ մատնության։ Ինձ չկարողացան կալանավորել, բայց ես անձամբ եմ լսել, թե ինչպես էր դատախազը ստիպում քննիչին՝ ինձ ամեն գնով կալանավորել։

Ու հիմա նախկին դատախազ Գևորգ Կոստանյանը եկել ու փորձում է օբյեկտիվությունից խոսել։ Մի հարցնող լինի՝ պարո՛ն Կոստանյան, որ այդպես արդարության ջատագով եք, այդ ինչո՞ւ այն ժամանակ, երբ ես արդարադատություն էի պահանջում ու Ձեզ հետ հանդիպում խնդրում, ինձ չընդունեցիք ու իմ դիմում-նամակներին չպատասխանեցիք։ Ինչո՞ւ Ձեր դատախազ եղած ժամանակ չէիք բարձրաձայնում, որ ոլորտը կոռումպացված է, ու խնդիրներ կան լուծելու, թե՞ դեռ սեփական շահից բխող կիսատ գործեր կային ավարտին հասցնելու։

Կամ նույն Աղվան Հովսեփյանը, որ ներկայացում է սարքել ու «լոլոներ» է կարդում, չգիտե՞ր, որ ես լրատվական միջոց եմ ներկայացնում, որ իմ մեղքն այդ գործում չկար, թե՞ ես չունեի իմ թիկունքին այն ազդեցիկ մարդկանց, ովքեր կարող էին լծակ հանդիսանալ ու միջնորդել ինձ համար՝ ճնշում գործադրելով Քննչական կոմիտեի վրա, ինչպես հիմա է արվում։

Սա՞ է մեր արդարադատությունը, սա՞ է մեր Քննչական կոմիտեի «օբյեկտիվությունը»։ Սա օբյեկտիվություն չէ, սա դիրքի չարաշահում է՝ կոռուպցիա, որի զոհը նա է, ով չունի տեր, թիկունք, քավոր և «պապաներ» ու «պապիկներ»։

«Ճվճվ Արոյի» որդիների հետ կապված պատմությունն էլ գուցե անցնի ու գնա, խոսեն ու մոռանան, բայց երևույթը չի մաքրվի․ վաղը գուցե կլինեն այլ հեղինակություններ ու ազդեցիկ մարդիկ, ովքեր կստիպեն Քննչական կոմիտեին պարել իրենց դուդուկի տակ․․․․ ու քանի դեռ Քննչականը՝ հանձին իր ղեկավարի, չի փոխել իր գործելաոճն ու վերաբերմունքը կոռուպցիոն երևույթների նկատմամբ, չի ձերբազատվել ազդեցիկ մարդկանց ճնշումներից, մեր երկրում արդարադատությունը շարունակելու է կաղել՝ երկու ոտքից, ու սաքուլիկներն ու սերժուլիկները շարունակելու են թափառել առանց շղթաների»։