Ուշադրություն. որոնվում է տեսանյութում պատկերված աղջիկը (ֆոտո, վիդեո) - «Ելքի»-ի երթի ելակետը նոր պաշտոններում հարմարավետ վերադասավորվելն է - ՊՆ զորամասի գումարտակի հրամանատարի մասնակցությամբ կաշառքի գործն ուղարկվել է ՀՔԾ - Աթոյան փողոցում BMW-ն բախվել է ծառին. վարորդը ցնցումների մեջ հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) - Ստրկատիրական բարքեր՝ «Ալեքս տեքստիլ»-ում - Գծատերերն ամեն օր «օդից» հարյուր հազարավոր դրամներ են աշխատում - Այնտեղ, ուր հրավիրում է «Ելք»-ը քաղաքացիներին, վտանգավոր է, կասկածելի և վստահություն չկա - Ժպտացեք, պարոնա՛յք, ժպտացե՛ք. Շարմազանովի և Փաշինյանի փոխադարձ ժպիտները - ՏՄՊՊՀ-ն արդարացնում է թանկացումները - Ինչո՞ւ է ձգձգվում Մխիթարյանի ու Սանչեսի փոխանակությունը

«ՀԺ». ««Արաբկիր» ԲԿ-ն պիոներական ճամբար չէ, որտեղ երեխաները գնում են հանգստանալու». Ինչի՞ց է մահացել 6-7 տարեկան աղջիկը


arabkir bk

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Երևանի «Արաբկիր» բժշկական համալիրում հակված չեն մանրամասներ հայտնել նախորդ գիշեր գրանցված երեխայի մահվան դեպքի վերաբերյալ: Զարգացման արատներ ունեցող այս երեխան հոսպիտալացվել էր շնչառական վարակների պատճառով բարդացած վիճակի կապակցությամբ:

Հավելյալ տեղեկությունները, որոնք փորձեցինք բուժհաստատությունում պարզել, այնքան էլ ամբողջական չեն, որովհետև թե՛ վերակենդանացման բաժանմունքի և թե՛ թոքաբանական բաժանմունքի ղեկավարները հրաժարվեցին ներկայացնել կատարվածը:

Բուժաշխատողների շրջանում մեր հարցումների ընթացքում, սակայն, հաջողվեց պարզել, որ մահացած երեխան 6-7 տարեկան աղջիկ էր՝ Մերին: «Արաբկիրի» թոքաբանական բաժանմունք ընդունվել էր վերջին մեկ շաբաթվա ընթացքում: Մահվանից մեկ օր առաջ տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք:

Մերին Երևանի բնակիչ էր: Բժիշկներից մեկը, հրաժարվելով խոսել ձայնագրիչի առկայությամբ, նշում էր, որ աղջիկն այս կենտրոն հաճախ է ընդունվել: Նա առողջական լուրջ խնդիրներ է ունեցել, երկար ժամանակ պայքարել են նրա կյանքը երկարացնելու համար, և հիմա էլ, չնայած այս անգամ դա չի հաջողվել, երեխայի մայրն իրենցից շնորհակալություն է հայտնել: Նշում էին, որ նա աղջկան միշտ միայնակ ու դժվարությամբ է հիվանդանոց հասցրել:

Ավելի վաղ անդրադարձել ենք, որ մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ «Արաբկիր» բժշկական համալիրում նախորդ գիշեր երեխա է մահացել:

Համալիրի բժշկական տնօրեն Նինա Արիկյանցը մեզ հետ զրույցում հաստատեց լուրը, բայց դեպքի վերաբերյալ ամբողջական տեղեկություն չտրամադրեց:

Ասաց, որ երեխան գտնվել է վերակենդանացման բաժանմունքում, ունեցել է ծանրագույն նևրոլոգիական խնդիրներ՝ զարգացման խորը հապաղումով: Չհերքեց նաև, որ նախկին առողջական խնդիրներին գումարվել են նաև ռեսպերատոր խնդիներ: Այսինքն՝ սուր շնչառական վարակները:

Նինա Արիկյանցը հիշեցրեց, որ «Արաբկիրը» պիոներական ճամբար չէ, որտեղ երեխաները գնում են հանգստանալու: «Քիչ թե շատ ինտելեկտ ունեցող ցանկացած մարդ հասկանում է, որ վերակենդանացման բաժանմունքում գտնվող հիվանդը կարող է և մահանալ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, որ փաստորեն երեխայի մահվանը նպաստել են շնչառական վիրուսները և դրանք չլինելու դեպքում նա կարող էր չմահանալ, բուժհաստատության տնօրենը պատասխանեց. «Ցանկացած բնածին արատ ունեցողի մահվան մեջ ինչ-որ դրդապատճառ պետք է լինի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում