Ուշադրություն. որոնվում է տեսանյութում պատկերված աղջիկը (ֆոտո, վիդեո) - «Ելքի»-ի երթի ելակետը նոր պաշտոններում հարմարավետ վերադասավորվելն է - ՊՆ զորամասի գումարտակի հրամանատարի մասնակցությամբ կաշառքի գործն ուղարկվել է ՀՔԾ - Աթոյան փողոցում BMW-ն բախվել է ծառին. վարորդը ցնցումների մեջ հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) - Ստրկատիրական բարքեր՝ «Ալեքս տեքստիլ»-ում - Գծատերերն ամեն օր «օդից» հարյուր հազարավոր դրամներ են աշխատում - Այնտեղ, ուր հրավիրում է «Ելք»-ը քաղաքացիներին, վտանգավոր է, կասկածելի և վստահություն չկա - Ժպտացեք, պարոնա՛յք, ժպտացե՛ք. Շարմազանովի և Փաշինյանի փոխադարձ ժպիտները - ՏՄՊՊՀ-ն արդարացնում է թանկացումները - Ինչո՞ւ է ձգձգվում Մխիթարյանի ու Սանչեսի փոխանակությունը

«ՀԺ». Բաղրամյան 26-ից հրահանգվել է «Ճվճվ Արոյի» որդուն անաղմուկ դատել


saqulik serzh sargsyan

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Քրեական հեղինակություն համարվող Ճվճվ Արո մականունով հայտնի Արա Վարդանյանի և յուր որդիների՝ Սարգիս և Սերժ Վարդանյանների «սխրագործությունները» 2013 թվականից մամուլի, և որ ամենակարևորն է, իրավապահների ուշադրության կենտրոնում են եղել: Խուլիգանություններ, կողոպուտ, կրակոցներ, թմրանյութ և բազմաթիվ վթարներ. սրանք այն հանցագործություններն են, որոնց կասկածանքով Սարգիս և Սերժ Վարդանյանները պարբերաբար բերման են ենթարկվել, ապա՝ ազատ արձակվել:

Ներկայացնում ենք նրանց կողմից կատարված մի քանի հանցագործությունների քրոնիկոնը:

Հ.Գ. Հիմա Սարգիս Վարդանյանը պետք է դատարանի առաջ կանգնի երկու ՃՈ տեսուչների կյանք խլած ողբերգական ավտովթարի համար: Արդյո՞ք այս անգամ էլ Վարդանյաններին կհաջողվի հերթական անգամ խուսափել քրեական պատասխանատվությունց: Ճիշտ է, այս դեպքում ոստիկաններ են զոհվել, սակայն մինչ այժմ արձանագրված անպատժելիության պատասխանատվությունը իրավապահ համակարգերը միմյանց վրա են բարդում: Ու չի բացառվում, որ չնայած ոստիկանության կրած կորստի, դատական համակարգը կրկին իր թևերը փռի սույն անձի վրա և լուրջ պատժի չենթարկի: Համենայնդեպս, մեր աղբյուրները փոխանցում են, որ արդեն իսկ «վերևներից» դատական իշխանությանը հրահանգվել է Սարգիս Վարդանյանին անաղմուկ դատել: Ենթադրվում է, որ հրահանգն իջեցվել է ուղիղ Բաղրամյան 26-ից: Հիշեցնենք, որ Վարդանյանների մորական պապը հայտնի Գազի Կոլյան է, Տրանսգազ ՍՊԸ տնօրեն Նիկոլայ Գաբրիելյանը, որը ազդեցիկ անձ է իշխանությունների համար»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում