Ուշադրություն. որոնվում է տեսանյութում պատկերված աղջիկը (ֆոտո, վիդեո) - «Ելքի»-ի երթի ելակետը նոր պաշտոններում հարմարավետ վերադասավորվելն է - ՊՆ զորամասի գումարտակի հրամանատարի մասնակցությամբ կաշառքի գործն ուղարկվել է ՀՔԾ - Աթոյան փողոցում BMW-ն բախվել է ծառին. վարորդը ցնցումների մեջ հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) - Ստրկատիրական բարքեր՝ «Ալեքս տեքստիլ»-ում - Գծատերերն ամեն օր «օդից» հարյուր հազարավոր դրամներ են աշխատում - Այնտեղ, ուր հրավիրում է «Ելք»-ը քաղաքացիներին, վտանգավոր է, կասկածելի և վստահություն չկա - Ժպտացեք, պարոնա՛յք, ժպտացե՛ք. Շարմազանովի և Փաշինյանի փոխադարձ ժպիտները - ՏՄՊՊՀ-ն արդարացնում է թանկացումները - Ինչո՞ւ է ձգձգվում Մխիթարյանի ու Սանչեսի փոխանակությունը

Ո՞վ է «մարսելու» Կարեն Կարապետյանին


karen karapetyan

Վարչապետ Կարեն Կարապետյանը հունվարի 8-ից 12-ը մեկնել է արձակուրդ` արտերկիր: Նման լուրը երևի զարմանալի չէ, քանի որ, ինչպես սովորական քաղաքացիները, վարչապետը ևս իրավունք ունի մեկնելու արձակուրդ, արտերկիր՝ առավելևս, սակայն այստեղ մեկ-երկու բայց կա:

Նախ Կարեն Կարապետյանը որոշեց, որ հայերը շատ են հանգստանում, և հունվարյան սուրբծննդյան տոն-արձակուրդները որոշեց 2019-ի համար կրճատել:

Հիշեցնենք, որ խորհրդային տարիներին հանգստանում էին միայն հունվարի առաջին երկու օրը, իսկ Խորհրդային միությունն աստվածավախությամբ չէր տառապում և Տիրոջ Ծնունդը երկրի համար որևէ էական նշանակություն չուներ: Սակայն Խորհրդային միության վերջին տարիներին ի վերջո արձակուրդը երկարեց:

Եվ ահա կրկին Խորհրդային միության բարքերը Կարեն Կարապետյանի ձեռամբ վերադառնում են, իսկ չէ՞ որ Սուրբ Ծնունդն այն տոնն է, որ ողջ քրիստոնյա աշխարհը նշում է մեծ շուքով՝ թեև տարբեր օրերի և հանդիսությամբ: Տոնին նվիրված նաև հատուկ արձակուրդներ կան նախանշված՝ ընդգծելու Տիրոջ Ծննդի կարևորությունը ողջ քրիստոնյա աշխարհի և հավատացյալների համար:

Սա մի կողմից, մյուս կողմից՝ մարդիկ սովորել են, որ ամանորյա արձակուրդներ կան, և սա այն շրջանն է, երբ սերտանում են ազգակցական հարաբերությունները, ընտանիքների մտերմությունը և այլն. այն է՝ հարցեր, որոնք օրենքով չեն կարգավորվում, իսկ Ամանորը լուծում է այս խնդիրները. ազգականները, մտերիմներն այցելում են միմյանց, վերականգնվում են մարդկանց ջերմ հարաբերությունները: Գուցե սա երկրի համար որևէ էական նշանակություն չունի, սակայն հասարակությունը դրա կարիքը զգում է:

Կա նաև մեկ այլ կողմ. եթե 2019-ին հանգստանալու ենք ընդամենը երկու օր, ապա այսօր Կարեն Կարապետյանին 10-օրյա արձակուրդն անգամ չի բավել՝ հանգիստը կազմակերպելու համար: Չէ՞ որ նա, ինչպես մյուս քաղաքացիները, արձակուրդում է եղել, նշել Ամանորն ու Սուրբ Ծնունդը:

Չի բացառվում, որ վարչապետը հասկացել է, որ ի վերջո ամանորյա տոներին հանգստանալն օգտակար է, իսկ այս շրջանում աշխատելը երևի թե ոչ արդյունավետ, ոչ էլ առանձնապես օգտավետ է. մարդկանց մոտ դեռևս տոներ են. ինչպես ասում են՝ հետտոնական սթրեսներ:

Չի բացառվում, որ հետտոնական սթերսը նաև վարչապետի մոտ է. փոխարենը նա հունվարի 8-ին գար աշխատանքի, գնացել է արձակուրդ՝ սթրեսը հաղթահարելու համար:

Եթե վարչապետը չի կարողանում 10 օրում լիարժեք հանգստանալ, ապա ինչպե՞ս է մյուս տարվանից երկօրյա հանգիստ որոշել ՀՀ քաղաքացիների համար:

Կա նաև մեկ սակայն. ամենայն հավանականությամբ, նա 2019-ին այլևս վարչապետ չի լինելու, իսկ ով կլինի վարչապետ, ստիպված կլինի «մարսել» Կարեն Կարապետյանին:

NEWSPRESS.am