Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, 26-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել (ֆոտո) - Գողացել էին 3 միլիոն դրամին համարժեք գումար, ոսկու ձուլակտոր և բանկային քարտ (տեսանյութ) - Արմավիրում տուն է այրվել. հայտնաբերվել է տանտիրոջ դին - Ողբերգական դեպք Դադիվանքում. հրդեհի հետևանքով 7 ամսական զույգ է մահացել. News.am - Զինծառայող Ստեփան Ստեփանյանի մահվան պատճառը «կոման է՝ անհայտ ծագման». քրգործ է հարուցվել - Ինչո՞ւ ապամոնտաժումից հետո Լենինի արձանը Հայաստանից չտարան Ուլյանովսկ - Ժոզե Մոուրինյոյի հերթական զոհը Պոլ Պոգբան է․ ֆրանսիացին կլքի՞ «Մանչեսթերը» - Դեղատոմսով դեղերը հավելյար գումար աշխատելու միջոց է - ՕԵԿ-ականների երևակայությունը չի ներել այլ անուն մտածել․ Բաղդասարյանի հորինած երկիրը - Արցախում հակառակորդի կրակոցից զինվոր է մահացել

Սահմանամերձ Չորաթանն ունի հանդիսությունների նոր ու գեղեցիկ սրահ (ֆոտո)


choratan

Սովետական միության փլուզումից ու անկախության հաստատումից հետո Հայաստանում փակվեցին, քանդվեցին ու անտերության մատնվեցին շատ շենքեր ու շինություններ, որոնք կառուցվել էին Խորհրդային ժամանակաշրջանում։ Մեր հայրերն ու պապերը լավ են հիշում, որ այդ տարիներին Հայաստանում չկար գյուղ, որ չունենար իր կուլտուրայի տունը, կինոն, թատրոնն ու համերգային սրահը: Հայաստանը, սակայն, անկախացավ, և հիմա գյուղերում մնացել է այն, ինչ կա։ Տավուշի մարզի Չորաթան գյուղն էլ բացառություն չէ։ Գյուղի կենտրոնական մասում կուլտուրայի տունն է, որտեղ խորհրդային տարիներին գրեթե ամեն օր իրականացվում էին միջոցառումներ, ֆիլմի ցուցադրություններ, թատերական ներկայացումներ։

Այս շենքի ակտիվությունն ու մշակութային միջոցառումների լուսավոր հուշերի մասին կարող են պատմել միայն տարեցները, իսկ երիտասարդները հիշում են միայն, որ այստեղ եղել է մի քանի համերգ, իսկ վերջին տարիներին շենքն ամբողջովին անտերության էր մատնված։

Այժմ շենքը կարգի է բերվել, վերանորոգվել, և հիմա այնտեղ հանդիսությունների սրահ է բացվել։ Շենքի բացումը տեղի ունեցավ նախորդ տարեվերջին, որին մասնակցում էր գրեթե ամբողջ գյուղը։

choratan1

NEWSPRESS.am-ի հետ զրույցում Չորաթան գյուղի բնակիչ Հրանտ Քալանթարյանն ընդգծեց, որ սա կարևոր քայլ էր գյուղի համար, քանի որ ջրի, ճանապարհի ու այլ խնդիրների կողքին սա դարձավ լուսավոր կետ։

«Շենքի բացման արարողությանը ներկա էին գյուղի բնակիչները՝ մոտ 180 մարդ, ներկա էր նաև Բերդ քաղաքի քաղաքապետը՝ Հարություն Մանուչարյանը։ Շենքը նախատեսված է ուրախ առիթների ու հանդիսությունների համար։ Այն նախատեսված է ոչ միայն Չորաթան գյուղի համար, այլ նաև հարևան գյուղերի համար, որտեղից նույնպես կարող են գալ ու իրենց հարսանյաց հանդիսություններն ու ուրախ առիթները նշել»։

Հ․ Քալանթարյանն ընդգծեց նաև, որ թեև Չորաթանը սահմանամերձ ու սահմանապահ գյուղ է, սակայն քիչ թե շատ ներդրումներ արվում են։

Հավելենք նաև, որ բացման արարողությունից հետո սրահում հավաքվել ու նշել էին գյուղի մարդիկ, որի տրամաբանական ավարտն էլ եղավ գեղեցիկ հրավառությունը։ 2018 թվականի հունվարի 5-ին հանդիսությունների սրահում տեղի ունեցավ առաջին հարսանիքը:

choratan2