Ուշադրություն. որոնվում է տեսանյութում պատկերված աղջիկը (ֆոտո, վիդեո) - «Ելքի»-ի երթի ելակետը նոր պաշտոններում հարմարավետ վերադասավորվելն է - ՊՆ զորամասի գումարտակի հրամանատարի մասնակցությամբ կաշառքի գործն ուղարկվել է ՀՔԾ - Աթոյան փողոցում BMW-ն բախվել է ծառին. վարորդը ցնցումների մեջ հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) - Ստրկատիրական բարքեր՝ «Ալեքս տեքստիլ»-ում - Գծատերերն ամեն օր «օդից» հարյուր հազարավոր դրամներ են աշխատում - Այնտեղ, ուր հրավիրում է «Ելք»-ը քաղաքացիներին, վտանգավոր է, կասկածելի և վստահություն չկա - Ժպտացեք, պարոնա՛յք, ժպտացե՛ք. Շարմազանովի և Փաշինյանի փոխադարձ ժպիտները - ՏՄՊՊՀ-ն արդարացնում է թանկացումները - Ինչո՞ւ է ձգձգվում Մխիթարյանի ու Սանչեսի փոխանակությունը

Մեղա՛ քեզ, Աստվա՛ծ. օրհնած ջուրն էլ պղծեցին (տեսանյութ)


vigen-sargsyan-sharmazanov

Ըստ Հայ Առաքելական եկեղեցու ծիսակարգի՝ Սուրբ Ծնունդն ու Աստվածահայտությունը տոնվում է միասին։ Սուրբ Ծննդյան տոնական Պատարագից հետո կատարվում է Ջրօրհնեքի արարողություն: Ավանդույթ է, որ Ջրօրհնեքի ժամանակ եկեղեցիները խաչքավոր են ունենում։

Խաչի քավոր լինելը մեծ պատասխանատվություն է, բայց, ինչպես նշում են Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից, խաչքավորի կոչմանը յուրաքանչյուր մարդ ընտրվում է ոչ պատահականորեն։ Պարզվում է՝ քավորի դերը տալիս են այն ընտանիքին, մարդուն, ով կարող է օրինակ ծառայել մյուսներին:

Նկատենք, որ խաչի քավորին ընտրում են՝ հաշվի առնելով նրա նվիրվածությունը եկեղեցուն, նրա հայրենասիրությունը, ազնվությունը հայրենիքի և մարդկանց նկատմամբ։ Նա նաև իր վրա պետք է վերցնի եկեղեցու մեկ տարվա ծախսը։

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի մոտ խաչքավոր լինելը մի տեսակ «բարի ավանդույթ» է դարձել։ Նրա պարագայում արդեն կարևոր չէ՝ համապատասխանո՞ւմ է նա հիշյալ չափանիշներին, թե՞ ոչ։ Արդեն մի քանի տարի Շարմազանովն Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին վանքում խաչքավոր է:

Այս տարի «հայրենասեր, ազնիվ ու մարդասեր»-ների շարքերը համալրեց նաև ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը․ նա Մայր Աթոռում կատարված Ջրօրհնեքի խաչքավորն էր։ Այլ կերպ ասած՝ Պաշտպանության նախարարը ևս միացավ պաշտոնյաների՝ «հայրենասեր, ազնիվ ու մարդասեր» երևալու հիթ-շքերթին։

Չենք ցանկանում երկար ճառել ու կրկնվել կամ խոսել եկեղեցու համար կատարվող ծախսերի չափի մասին, թե որտեղից են այդ գումարները խաչքավորներն ուղղում եկեղեցուն, եթե իհարկե ուղղում են. սա առանձին թեմա է։

Պարզապես հիշեցման կարգով․

«Մարդասիրության» ու «հայրենասիրության» քողի տակ՝ ավելի ճիշտ՝ խաչքավորի հագուստի տակ թաքնված Շարմազանովը, հանուն մարդասիրության իսկապես ամեն ինչի պատրաստ է։ Նա նույնիսկ օճառից կարողանում է պղպջակներ սարքել։ Իհարկե, այդ պղպջակները պայթում ու թռչում են խեղճ ժողովրդի դեմքին՝ ցավեցնելով նրանց։ Բայց Շարմազանովն անում է դա հանուն մարդասիրության․ ոչ ոք չի կարող հերքել, որ նա սիրում է իր ՀՀԿ-ն ու ՀՀԿ-ականներին։ Այնքան է սիրում, որ նրանց կեղտոտ հետույքները մաքրելու համար էլ հենց օճառապղպջակներ է պատրաստում։ Իր այս հնարքի շնորհիվ էլ «հայրենասեր» պաշտոնյան մոտ է նաև հայրենիքին՝ իր գրաված դիրքով։ Նա նաև եկեղեցասեր է ու ազնիվ, և ազնավորեն էլ հայտարարել է, թե.

«Մեղքերը մաքրելու և դեպի մեր Հիսուս Քրիստոս տանող ամենաճշմարիտ ճանապարհը եկեղեցաշինությունն է․․․ Ով մեղավոր չէ, թող առաջինը նա քար գցի իմ վրա»։

Իհարկե, ավելի լավ կլիներ, որ սուրբ կամ մարգարե ձևանալու և եկեղեցի «շինելու» փոխարեն պաշտոնյաներն իրենց մեղքերը քավեին՝ գումարներն ուղղելով բանակաշինությանը։ Այս ժամանակ գուցե Աստված ավելի բարեհաճ գտնվեր նրանց հանդեպ, քանի որ այսպես գոնե նրանք կպակասեցնեին զոհերի թիվը։ Մինչդեռ այսօր բանակում շարունակում են զինվորներ զոհվել՝ ոչ միայն թշնամու գնդակից, այլև խաղաղ պայմաններում։

Այնպես որ, խաչը ձեռքը վերցնելու ու մարդկանց այն համբուրել տալու փոխարեն Վիգեն Սարգսյանը կարող էր նաև զբաղվել բանակի սպառազինության ու բանակի ներքին անվտանգության հարցերով։ Որտե՞ղ են նրա մարդասիրությունն ու հայրենասիրությունը, երբ նա մի ձեռքով խաչն է բռնում, իսկ մյուսով հրում ու վիրավորում է մայրերին, ովքեր պահանջում են խաղաղ պայմաններում զոհված իրենց որդիների սպանության գործի բացահայտումը։ Այս ակնհայտ «մարդասերն» էլ հենց այսօր «սուրբ» է դարձել։

Իհարկե, եկեղեցին բազում խնդիրներ ունի, ու պաշտոնյաներն էլ՝ բազմաթիվ սխալներ, բայց գոնե պետք է այնպես անել, որ երկուստեք գործած սխալները ո՛չ թե փակեն մեկը մյուսով, այլ թողնեն այս ցնդաբանությունները, լուրջ մոտենան իրենց պաշտոնին ու իրենց գործառույթում առկա խնդիրներին և դրանց լուծմանը։ Այն ժամանակ գուցե նրանց խաչքավոր դառնալը հեգնաքով չընդունվեր, ու նրանց հետևից չասեին, թե «օրհնած ջուրն էլ պղծեցին»։

Այսքանից հետո մի բան է մնում․ Վիգեն Սարգսյանի ու Շարմազանովի սենյակ մտնելիս՝ բարևի փոխարեն ասել․ «Օրհնեցե՛ք, տեր հայր»… մեղա քեզ, Աստված։

Արմինե Մկրտումյան