Ուշադրություն. որոնվում է տեսանյութում պատկերված աղջիկը (ֆոտո, վիդեո) - «Ելքի»-ի երթի ելակետը նոր պաշտոններում հարմարավետ վերադասավորվելն է - ՊՆ զորամասի գումարտակի հրամանատարի մասնակցությամբ կաշառքի գործն ուղարկվել է ՀՔԾ - Աթոյան փողոցում BMW-ն բախվել է ծառին. վարորդը ցնցումների մեջ հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) - Ստրկատիրական բարքեր՝ «Ալեքս տեքստիլ»-ում - Գծատերերն ամեն օր «օդից» հարյուր հազարավոր դրամներ են աշխատում - Այնտեղ, ուր հրավիրում է «Ելք»-ը քաղաքացիներին, վտանգավոր է, կասկածելի և վստահություն չկա - Ժպտացեք, պարոնա՛յք, ժպտացե՛ք. Շարմազանովի և Փաշինյանի փոխադարձ ժպիտները - ՏՄՊՊՀ-ն արդարացնում է թանկացումները - Ինչո՞ւ է ձգձգվում Մխիթարյանի ու Սանչեսի փոխանակությունը

Ադրբեջանն իր դաշտից «տշում է» հայ ֆուտբոլիստին, իսկ Հայաստանն իր դաշտում թշնամու դրոշն է ծածանում (տեսանյութ)


henrix-mxitaryan-aliev

Համացանցում հայտնվել է Բաքվում նկարահանված մի տեսանյութ, որտեղ ինչ-որ մարզադպրոցի պատին փակցված է «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային թիմի լուսանկարը։ Թիմի լուսանկարի հենց կողքին փակցված է նաև կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի նկարը: Որոշ լուրերի համաձայն՝ երկրի նախագահ Իլհամ Ալիևը ծանր է տարել ադրբեջանական մարզադպրոցի պատին՝ Հայաստանի մարզիկների լավագույն տասնյակը զբաղեցնող, և առհասարակ՝ Հայաստանն աշխարհում պատվով ներկայացնող հայ մարզիկի լուսանկարի առկայությունը։

Կարճ ասած՝ մարզադպրոցը փակել է։ Իհարկե կարելի էր ավելի մեղմ մոտեցում․ օրինակ պարզապես հանել լուսանկարն ու մարզադպրոցի ղեկավարին հեռացնել աշխատանքից, բայց հավանաբար ցասումը մեծ է եղել։

Մյուս կողմից էլ սա ադրբեջանցիների համար նաև պատվի հարց է․ նրանք նոր սերնդին սերմանում են հակահայկական ագրեսիա։ Ճիշտ են անում, թե ոչ՝ իրենց գործն է․․․ փաստն այն է, որ ադրբեջանցիներն «իրենց ճշտով» և՛ զավեշտ են առաջացնում, և՛ ցավ․ զավեշտ է, երբ հայ ֆուտբոլիստի լուսանկարը ագրեսիա է առաջացրել Իլհամ Ալիևի մոտ մինչև իսկ այն աստիճան, որ նա փակել է մարզադպրոցը։ Բայց նաև ցավ է, երբ «ակն ընդ ական»-ի փոխարեն, հայկական կողմը դեմքի ապտակին ի պատասխան, մյուս թուշն է դեմ տալիս, ու ստացվում է, որ մեր իշխանությունն ադրբեջանցու թասիբ էլ չունի։

Բանն այն է, որ այս լուրը հիշեցրեց «Արարատ» կոնյակի գործարանում գտնվող ադրբեջանական դրոշի առկայությունը։ Գործարանը գնել են ֆրանսիացիները, բայց մեր իշխանությունն առք ու վաճառքի իր պայմանագրում կարող էր չհամաձայնվել գնորդի՝ ադրբեջանական դրոշը տեղադրելու պայմանի հետ, կամ ինքը նախապես իր պայմաններն առաջարկեր՝ հաշվի առնելով, որ նման զեղումներ կարող են լինել։

Բայց ո՛չ․․․ Հայաստանի հենց սրտում՝ մայրաքաղաքում գտնվող կոնյակի գործարանում ծածանվում է հայ զինվորին սպանող, մեր երկիրը զավթել ցանկացող թշնամու դրոշը (այս հարցին արդեն մի առիթով անդրադարձել ենք), ու մեր իշխանությունը մատը մատին չի տալիս՝ այդ փալասի կտորը հեռացնելու ուղղությամբ։ Մինչդեռ Ադրբեջանի իշխանությունը մի ամբողջ մարզական կառույց փակում է միայն այն բանի համար, որ դրա պատին հայի լուսանկար է դիպչել։

Ի՞նչ է ստացվում․ հակառակ դաշտերում խաղացողներից՝ Ադրբեջանը, իր դաշտից «տշում է» հայ ֆուտբոլիստին, իսկ Հայաստանն իր դաշտում թշնամու դրոշն է ծածանում։

Արմինե Մկրտումյան