Ուշադրություն. որոնվում է տեսանյութում պատկերված աղջիկը (ֆոտո, վիդեո) - «Ելքի»-ի երթի ելակետը նոր պաշտոններում հարմարավետ վերադասավորվելն է - ՊՆ զորամասի գումարտակի հրամանատարի մասնակցությամբ կաշառքի գործն ուղարկվել է ՀՔԾ - Աթոյան փողոցում BMW-ն բախվել է ծառին. վարորդը ցնցումների մեջ հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) - Ստրկատիրական բարքեր՝ «Ալեքս տեքստիլ»-ում - Գծատերերն ամեն օր «օդից» հարյուր հազարավոր դրամներ են աշխատում - Այնտեղ, ուր հրավիրում է «Ելք»-ը քաղաքացիներին, վտանգավոր է, կասկածելի և վստահություն չկա - Ժպտացեք, պարոնա՛յք, ժպտացե՛ք. Շարմազանովի և Փաշինյանի փոխադարձ ժպիտները - ՏՄՊՊՀ-ն արդարացնում է թանկացումները - Ինչո՞ւ է ձգձգվում Մխիթարյանի ու Սանչեսի փոխանակությունը

Իր հետևից տանելով սերնդին. «Տաթև» պարային ակումբը տոնեց իր տարեդարձը (ֆոտո, վիդեո)


tatev

«Տաթև» պարային ակումբը մեծ շուքով ու մասնագիտորեն տոնեց իր 25-ամյակը:

Ակումբն ստեղծվել է Վանաձորում՝ 90-ակններին: Երկու տասնյակից ավելի տարիների ընթացքում այն հասցրել է դառնալ Լոռու մարզի հայտնի ու սիրված ակումբներից մեկը: Թեև ակումբի անդամները գրավել են ոչ միայն մարզի ու Հայաստանի բեմերը, այլ փայլել են նաև միջազգային հարթակում:

«Տաթև» պարային ակումբի գեղարվեստական ղեկավար Ֆլորա Ասոյանը հայկական մշակութային իր արվեստով հանդես է եկել մեծ բեմերում ու արժանացել բազմաթիվ պարգևների: Ֆլորա Ասոյանի հետքերով էլ հենց շարունակեց քայլել դուստը՝ Տաթև Գալստյանը, ով ոչ միայն դարձավ իր՝ արվեստագետ ընտանիքի արժանի ժառանգն և իր երգու ու պարով հանդես եկավ միջազգային ասպարեզում, այլև դարձավ ակումբի պարուսույցն ու իր սաներին տարավ իր հետևից:

«Տաթև» պարային ակումբի սաներն այսօր արդեն հանդիսանում են բազմաթիվ հանրապետական, միջազգային մրցույթների և փառատոնների դափնեկիր: Նրանք իրենց գեղարվեստական ղեկավար Ֆլորա Ասոյանի ու նրա դստեր՝ պարուսույց Տաթև Գալստյանի հետ շրջագայել են տարբեր երկրներում ու ներկայացրել ոչ միայն հայկական արվեստն ու մշակույթը, այլև ելույթներ են եղել նաև լատինոամերիկյան ոճում:

Այդպես նրանք ելույթ են ունեցել Թուրքիայում, Հունաստանում, Բուլղարիայում, Վրաստանում և էլի շատ երկրներում, որտեղից վերադարձել են պատվով, դափնով և միայն հաղթանակով:

Հատկանշական է, որ ակումբի ղեկավարներն աչքի են ընկնում նաև իրենց նրբաճաշակությամբ այնպես, որ ամեն անգամ իրենք են ընտրում բեմի հարդարանքն ու բեմական հագուստը, որոնք միշտ տարբերվում են իրենց առանձնահատկությամբ:

Այս ամենի հետ մեկտեղ, Ֆլորա Ասոյանին ու Տաթև Գալստյանին հաջողվել է ո՛չ միայն մատաղ սերնդի մեջ սեր արթնացնել դեպի մշակույթն ու արվեստը, այլև այդ սերն ու այն տարածելու ձգտումը փոխանցել իրենց ընտանիքի կրտսերներին՝ փոքրիկ Ֆլորային ու Վաննեսային, ովքեր հորաքրոջ և տատի օրինակով, արդեն իսկ արժանացել են հանդիսատեսի համակրանքին:

 

Tatev-1 tatev-2tatev-3 tatev-4 tatev-5tatev-7 tatev-8 tatev-9

tatev-6

tatev

tatev-10