Որոշ շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ - «Ելք» դաշինքը որևէ մի օր կանցկացնի ամենամարդաշատ երթը․ Փաշինյանը երթի մասնակիցներին հույս էր տալիս (լուսանկարներ) - «Ելք» դաշինքի երթը՝ ընդդեմ թանկացումների (ուղիղ միացում) - Թաղման թափորն ԱԳՆ-ից հասել է կրկեսին - Այսօր Հրանտ Դինքի մահվան 11-րդ տարելիցն է  - Ի՞նչ են մտածում Երևանի թափառական ու գեղեցիկ կատուները (լուսանկարներ) - «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրն է «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը - Չբացված խաղաքարտերը մնում են Սերժ Սարգսյանի ձեռքին - Ի՞նչ է գրված Միսաք Մեծարենցի մատանու վրա և որտե՞ղ է այն պահվում (լուսանկարներ) - Ոչ ոք չի ուզում մեռնել, անգամ՝ Ռալֆ Յիրիկյանը, իսկ Արմեն Սարգսյանը պատրաստ է

«Գինի»՝ «սեր». հետաքրքիր ու օգտակար տեղեկություններ գինու մասին


gini1

Հայաստանի գինեգործական ավանդույթները գնում են մթա 4-րդ հազարամյակ. գրեթե 6 հազար տարի: Հայաստանում հնագույն գինու հնձանը պահպանվել է Վայոց ձորի մարզի Արենի գյուղի հարակից Թռչունների քարանձավում, որի պեղումները դեռևս շարունակվում են:

Հայաստանի գինեգործության մասին վաղ տեղեկություններ պահպանվել են հնագույն փիլիսոփաներ Հերոդոտոսի և Ստրաբոնի մոտ: Մ.թ.ա. 401-400թթ., երբ հունական զորքերը Քսենոֆոնի գլխավորությամբ անցնում էին Նաիրի երկրով (Հայաստանի հնագույն անվանումներից է), հայկական տներում նրանց հյուրասիրում էին գինով և գարեջրով, այդ գինիները պահվում էին խորը գետնափոր պահեստարաններում, հատուկ կավե կարասների մեջ:

Արդեն 20-րդ դարում հնագետները Կարմիր Բլուրի (Թեյշեբայնի) ամրոցում հայտնաբերել էին 480 կարասով գինու պահեստարան, որտեղ կարող էր պահվել մոտ 37 հազ. դեկալիտր գինի: Էրեբունու (քաղաք-ամրոց այժմյան Երևանի տարածքում, կառուցվել է 2800 տարի առաջ) պեղումների ընթացքում գտնվել է գինու 10 պահեստարան, որտեղ եղել է գինու 200 կարաս: Ուրարտուի բնակիչները ևս զբաղվել են խաղողագործությամբ: Տարեգրություններում պահպանվել են վկայություններ այն մասին, որ աշխարհի հնագույն այս պետությունում հատուկ ուշադրություն էր հատկացված խաղողագործությանը և պտղաբուծությանը: Մեզ հասած պատմական տեղեկություններում հիշատակվում է գինու և գարեջրի պատրաստման տարբեր տեխնոլոգիական հնարքների մասին:

Նշենք, որ խորհրդային շրջանում՝ 1940-85թթ., գինու և հատկապես կոնյակի արտադրությունն աճում էր:
80-ականներին Հայաստանն ապահովում էր ամբողջ ՍՍՀՄ-ում արտադրվող կոնյակի 25%-ը, գինու 3%-ը (5-6% թունդ գինիներ):

Գինին նաև բուժիչ հատկություն ունի: Ավստրիայում ուշ միջնադարում ժանտախտի ժամանակ չէին վարակվում այն անձինք, ովքեր պարբերաբար օգտագործում էին տեղական գինին: Այս ըմպելիքն ունի նաև հակաբակտերիալ հատկություն: XIX դարում գինին խոլերայի դեմ պայքարում լավագույն դեղամիջոցն էր համարվում: 1840-ական թվականներին գինեբուժությամբ զբաղվում էր ավելի քան 160 բժիշկ:
Բացի այդ, գինին չի թողնում քաղցկեղի բջիջները զարգանան, և այն ժողովուրդների շրջանում, որոնք գինի շատ են օգտագործում, ցածր է քաղցկեղով հիվանդացության մակարդակը:

Կարմիր գինու պարբերաբար օգտագործումը կանխում է աթեոսկլերոզի առաջացումը, նպաստում է օրգանիզմի ամրապնդմանը:

Աշխարհում ամենաբարձր գինու շիշը 1.8 մետր է, այն կշռում է 585 կգ: Այդպիսի մեծ շշի համար խցան է հանդիսանում ծառի բավականին հաստ մի կտոր: «Գինի» բառը սանսկրիտական ծագում ունի, որը թարգմանաբար նշանակում է «սեր»:

Նշենք, որ հնագույն գինու շիշը հնագետները հայտնաբերել են Չինաստանում պեղումների ժամանակ: Պահպանման ժամկետը սահմանել են 2000 տարի: Սափորը, որի մեջ լցրել են գինին, պատրաստված է եղել բրոնզից: Այն փյունիկի գլխի տեսք ունի: Այնուհետ, մանրակրկիտ հետազոտություններից հետո, այն սկսել են պահել 5 լիտրանոց ապակե տարաների մեջ:

Ժամանակին հայերը գինի էին շատ օգտագործում, այժմ կարծես թե նժարը թեքվել է օղու կողմը, որը համարվում է սոցիալական խմիչք. հայերը սերը թողել, մրուրն են ըմպում:

NEWSPRESS.am