Որոշ շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ - «Ելք» դաշինքը որևէ մի օր կանցկացնի ամենամարդաշատ երթը․ Փաշինյանը երթի մասնակիցներին հույս էր տալիս (լուսանկարներ) - «Ելք» դաշինքի երթը՝ ընդդեմ թանկացումների (ուղիղ միացում) - Թաղման թափորն ԱԳՆ-ից հասել է կրկեսին - Այսօր Հրանտ Դինքի մահվան 11-րդ տարելիցն է  - Ի՞նչ են մտածում Երևանի թափառական ու գեղեցիկ կատուները (լուսանկարներ) - «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրն է «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը - Չբացված խաղաքարտերը մնում են Սերժ Սարգսյանի ձեռքին - Ի՞նչ է գրված Միսաք Մեծարենցի մատանու վրա և որտե՞ղ է այն պահվում (լուսանկարներ) - Ոչ ոք չի ուզում մեռնել, անգամ՝ Ռալֆ Յիրիկյանը, իսկ Արմեն Սարգսյանը պատրաստ է

Թուրքական «Բեշիքթաշ»-ը Մխիթարյանի վրա «աչք է դրել»


henrikh mkhitaryan

Թուրքական «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբը Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վրա «աչք է դրել»: Այդ մասին գրում է Ermenihaber.am-ը՝ իր հերթին հավելելով, որ նման հրապարակմամբ է հանդես եկել թուրքական «Kanalahaber» լրատվական կայքը:

Աղբյուրի պնդմամբ՝ ակումբի խաղացողներից բրազիլացի կիսապաշտպան Անդրեաս Թալիսկայի հետ պայմանագիրը շուտով ավարտվում է, և ակումբը ցանկություն ունի նրան փոխարինել Մխիթարյանով:

Կայքի բնորոշմամբ այն բանից հետո, երբ «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Ջոզե Մոուրինյոն ակնարկել է, որ այլևս Մխիթարյանին չի տեսնում իր թիմում, «Բեշիքթաշ»-ի ղեկավարությունը հայ ֆուտբոլիստին ձեռք բերելու համար «գործի է անցել»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մոուրինյոն հայտարարել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է հունվարին վաճառել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին և պաշտպան Լյուկ Շոուին:

«Կարծում եմ՝ արդեն հունվարին «Մանչեսթեր Յունայթեդը» կքննարկի առաջարկներ Մխիթարյանի և Շոուի վերաբերյալ, եթե լավ գին լինի: Այդպիսին է իմ մոտեցումն այն դեպքերում, երբ ակումբն ինձ որևէ բան է առաջարկում խաղացողների վաճառքի հարցով: Ամեն ֆուտբոլիստ ունի իր արժեքը: Եթե խաղացողը երջանիկ չէ թիմում և խնդրում է վաճառել իրեն այն գնով, որն ընդունելի կլինի ակումբի համար, ապա ես չեմ կարող մերժումով պատասխանել: Անցյալում այդպես է եղել Դեպայի և Շնեյդերլինի դեպքում»,— Մոուրինյոյի խոսքը մեջբերում է The Telegraph-ը:

Նշենք, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են նաև Դորտմունդի «Բորուսիան» ու Միլանի «Ինտերը»: