Հոսանքազրկումներ կլինեն - Ուշադրություն. որոնվում է տեսանյութում պատկերված աղջիկը (ֆոտո, վիդեո) - «Ելքի»-ի երթի ելակետը նոր պաշտոններում հարմարավետ վերադասավորվելն է - ՊՆ զորամասի գումարտակի հրամանատարի մասնակցությամբ կաշառքի գործն ուղարկվել է ՀՔԾ - Աթոյան փողոցում BMW-ն բախվել է ծառին. վարորդը ցնցումների մեջ հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) - Ստրկատիրական բարքեր՝ «Ալեքս տեքստիլ»-ում - Գծատերերն ամեն օր «օդից» հարյուր հազարավոր դրամներ են աշխատում - Այնտեղ, ուր հրավիրում է «Ելք»-ը քաղաքացիներին, վտանգավոր է, կասկածելի և վստահություն չկա - Ժպտացեք, պարոնա՛յք, ժպտացե՛ք. Շարմազանովի և Փաշինյանի փոխադարձ ժպիտները - ՏՄՊՊՀ-ն արդարացնում է թանկացումները

3 պատճառ, թե ինչու Հենրիխ Մխիթարյանը պիտի տեղափոխվի «Ինտեր»


henrix-mxitatyan

Անգլիական սպորտային մամուլն այս շաբաթ անդրադարձավ մանչեսթերյան դերբիին, հանդերձարանում տեղի ունեցած բախումներին ու միմյանց վրա նետված շշերին։ Այս իրադարձությունների մասին լուրերը ողողել էին մամուլը։ Սակայն այս լուրերի հետ մեկտեղ նյութեր էին հրապարակվում նաև այն մասին, թե ի՞նչ ճակատագիր կունենա Մխիթարյանը։

Օրեր առաջ Daily Star-ը նշեց, որ Մխիթարյանը ցանկանում է «Մանչեսթեր Յունայթեդում» իր ապագայի վերաբերյալ զրուցել Ժոզե Մոուրինյոի հետ: Իսկ այսօր արդեն SportMediaset-ը հայտնեց, որ Մխիթարյանի «Ինտեր» տեղափոխության մասին լուրերն ուղղակի շշուկներ են, սակայն այս ամեն հետ մեկտեղ Ինտերի մարզիչ Սպալետին ցանկանում է իր թիմում տեսնել հայ փլեյմեյքերին։

NEWSPRESS.am sport-ը ներկայացնում է 3 պատճառ, թե ինչո՞ւ Մխիթարյանը պետք է տեղափոխվի «Ինտեր»:

1․«Մանչեսթերում» ամենակարող Ժոզեն է

Անցած մրցաշրջանում Մխիթարյանը կարողացավ պայքարել ու հաղթել Մոուրինյոյին, սակայն այս տարի ամեն ինչ այլ է։ Հստակ երևում է, որ պորտուգալացի մասնագետը ցանկանում է կոտրել Հենոյին։ Սա այն դեպքում, երբ շատ վատ մարզավիճակում են Լուկակուն ու Մատան, սակայն Ժոզեն կենտրոնացել է Մխիթարյանի վրա։

Չպետք է մոռանալ նաև նախորդ մրցաշրջանում Պոլ Պոգբայի մրցելույթները, ով գրեթե ոչնչով աչքի չընկավ, սակայն մեկնարկային կազմում նրա տեղն անփոխարինելի էր։ Իսկ Ժոզեն գիտի՝ ինչպես կոտրել, ինչպես ազդել ֆուտբոլիստի խաղամակարդակի վրա, ինչպես թիմի կազմից դուրս թողնել 7 խաղ ու հստակ որևէ բացատրություն չտալ։ Այս պարագայում Մխիթարյանին մնում է միայն հեռանալ Անգլիայից ու գալ «Ինտեր»։

2․ «Ինտերում» Մխիթարյանին ցանկանում է տեսնել հենց Սպալետին

Մխիթարյանին իր թիմում ցանկանում է տեսնել Լուչիանո Սպալետին, քանի որ 2011 թվականին, երբ Մխիթարյանը «Շախտյորում» էր, այդ ժամանակ Սպալետին «Զենիթի» գլխավոր մարզիչն էր և հետևում էր հայ կիսապաշտպանի մրցելույթներին: Այդ օրվանից անցել են տարիներ, սակայն իտալացի մասնագետը չի դադարում հետաքրքրվել Մխիթարյանով։ Այդ ամենի մասին վկայում են իտալական ու անգլիական սպորտային պարբերականները։ Սպալետին նույնպես հեղինակություններ չի ճանաչում ու վատ մարզավիճակի դեպքում թիմի կազմից դուրս է թողնում ֆուտբոլիստներին (հիշենք Ֆրանչեսկո Տոտտիին), սակայն դրա հետ մեկտեղ օգնում է ոտքի կանգնել իր ֆուտբոլիստներին։

Իտալացի մասնագետը կարողանում է բացահայտել ֆուտբոլիստների գաղտնի մնացած կողմերն ու այդ ամենը կիրառել թիմի տակտիկական սխեմայում։ Դրա վառ ապացույցը ներկայիս «Ինտերն» է։ Սպալետին այդ հնարքի շնորհիվ կարողացավ ոտքի կանգնեցնել ծնկի եկած «Ինտերին»։

3․ Մխիթարյանը համապատասխանում է իտալական ֆուտբոլին

Ուկրաինայի առաջնությունից հետո Մխիթարյանը կարճ ժամանակում հարմարվեց գերմանական ֆուտբոլին։ Իտալիայի ու Գերմանիայի առաջնությունները շատ նման են իրար, քանի որ երկու առաջնություններում էլ համեմատաբար դանդաղ ֆուտբոլ է, մի փոքր կոպիտ ու ոչ շատ մեծ արագություններով լեցուն։ Անգլիական արագ ֆուտբոլում Մխիթարյանը կարողացավ ցույց տալ իր արագությունն ու բարձր տեմպը, սակայն պետք է հաշվի առնել նաև այն փաստը, որ Հենոն կամաց-կամաց մոտենում է 30-ի շեմին։ Իսկ իտալական ֆուտբոլում փլեյմեյքերների համար դա լավ տարիք է։

Հիշենք, թե ինչպես Անդրեա Պիռլոն «Յուվենթուսում» ցույց տվեց իր լավագույն խաղը։ Այդպես է նաև «Միլանի» փլեյմեյքեր Ռիկարդո Մոնտոլիվոյի պարագայում։Իտալական «Ինտերը» Հենոյի համար այս պահին լավագույն տարբերակն է, քանի որ հայ կիսապաշտպանը համապատասխանում է իտալական ֆուտբոլին։ Դրա հետ մեկտեղ պետք է չմոռանալ նաև, որ Սպալետին ինքն է ցանկանում իր թիմում տեսնել Հենրիխ Մխիթարյանին։