Ուշադրություն. որոնվում է տեսանյութում պատկերված աղջիկը (ֆոտո, վիդեո) - «Ելքի»-ի երթի ելակետը նոր պաշտոններում հարմարավետ վերադասավորվելն է - ՊՆ զորամասի գումարտակի հրամանատարի մասնակցությամբ կաշառքի գործն ուղարկվել է ՀՔԾ - Աթոյան փողոցում BMW-ն բախվել է ծառին. վարորդը ցնցումների մեջ հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) - Ստրկատիրական բարքեր՝ «Ալեքս տեքստիլ»-ում - Գծատերերն ամեն օր «օդից» հարյուր հազարավոր դրամներ են աշխատում - Այնտեղ, ուր հրավիրում է «Ելք»-ը քաղաքացիներին, վտանգավոր է, կասկածելի և վստահություն չկա - Ժպտացեք, պարոնա՛յք, ժպտացե՛ք. Շարմազանովի և Փաշինյանի փոխադարձ ժպիտները - ՏՄՊՊՀ-ն արդարացնում է թանկացումները - Ինչո՞ւ է ձգձգվում Մխիթարյանի ու Սանչեսի փոխանակությունը

Մաստակի պատ. աշխարհի ամենատեսարժան ու ամենահակահիգիենիկ վայրերից մեկը (ֆոտո, վիդեո)


mastaki pat

Ժամանակակից իրականության մեջ շատ տարածված են «Վանդալ» կամ «Վանդալիզմ» տերմինները։ Այդ տերմիններով, սովորաբար, բնորոշում են այն մարդուն կամ մարդկանց, ովքեր փորձում են ոչնչացնել կամ փչացնել մշակութային արժեք ունեցող ինչ-որ շինություն։ Վանդալները եղել են հին գերմանական ցեղեր, ովքեր 455 թվականին նվաճեցին հռոմեական կայսրության մի մասը՝ ավերելով, կողոպտելով ու կործանելով Հռոմի արվեստի լավագույն հուշարձանները:

Սակայն պատմության մեջ գրեթե միշտ լինում են բացառություններ։ Որքան էլ տարօրինակ է, բայց ԱՄՆ Սիեթել քաղաքում է գտնվում «Մաստակի պատ» անվանումը ստացած տեսարժան վայրը, որն անտարբեր չի թողնում այնտեղ ժամանող զբոսաշրջիկներին։ Պատն աշխարհում հայտնի է նաև որպես ամենահակահիգիենիկ զբոսաշրջային տեսարժան վայրերից մեկը։ Իսկ ինչո՞ւ պատը ծածկվեց մաստակներով, կամ ո՞րն էր այդ ամենի պատճառը։ Սիեթել քաղաքում գտնվող Մարկետ թատրոնի պատին մաստակներ սկսեցին կպցնել 1993 թվականին, երբ թատրոնի այցելուները, հիմնականում ուսանողներ, տոմս գնելու հերթում սպասելիս, ձանձրույթից սկսեցին մաստակներով մետաղադրամներ կպցնել թատրոնի պատին։

mastaki pat1

Ժամանակի ընթացքում մաստակ սկսեցին կպցնել նաև փողոցի այլ շենքերի վրա, իսկ մաստակի շերտի երկարությունը հասավ 15 մ-ի, լայնությունը՝ 4.5 մ-ի, իսկ հաստությունը՝ մի քանի դյույմի։ Թատրոնի այցելուները սկսեցին մաստակներով պատկերներ նկարել և գրություններ թողնել։ Կառույցի վարչակազմը սկսեց պայքարել այս երևույթի դեմ և մի քանի անգամ մաքրեց պատը, սակայն արդյունքում՝ 1999 թվականին հանձնվեց։ Այդ օրվանից պատը դարձավ տեղի տեսարժան վայրերից մեկը։

2008 թվականին պատի մոտ նկարահանվեց «Սերը պատահում է» ֆիլմի դրվագներից մեկը։

2015 թվականի նոյեմբերին պատը 20 տարվա մեջ առաջին անգամ որոշեցին մաքրել։ Որպեսզի չվնասեն աղյուսե շերտը՝ մաքրման համար կիրառվեց գոլորշի։ Աշխատանքը տևեց մի քանի օր և արդյունքում հեռացվեց ավելի քան 1 տոննա մաստակ։ Մաքրումից հետո պատը կրկին սկսեցին մաստակով պատել։ Պատկերված առաջին աշխատանքներից մեկը դարձավ Փարիզի՝ 2015 թվականի նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերին նվիրված հուշարձանը։