Որոշ շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ - «Ելք» դաշինքը որևէ մի օր կանցկացնի ամենամարդաշատ երթը․ Փաշինյանը երթի մասնակիցներին հույս էր տալիս (լուսանկարներ) - «Ելք» դաշինքի երթը՝ ընդդեմ թանկացումների (ուղիղ միացում) - Թաղման թափորն ԱԳՆ-ից հասել է կրկեսին - Այսօր Հրանտ Դինքի մահվան 11-րդ տարելիցն է  - Ի՞նչ են մտածում Երևանի թափառական ու գեղեցիկ կատուները (լուսանկարներ) - «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրն է «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը - Չբացված խաղաքարտերը մնում են Սերժ Սարգսյանի ձեռքին - Ի՞նչ է գրված Միսաք Մեծարենցի մատանու վրա և որտե՞ղ է այն պահվում (լուսանկարներ) - Ոչ ոք չի ուզում մեռնել, անգամ՝ Ռալֆ Յիրիկյանը, իսկ Արմեն Սարգսյանը պատրաստ է

Ադրբեջանն ու Վրաստանն ակտիվացնում են Տրանսկասպյան միջանցքը


adrbejan vrastan

Բաքվի միջազգային առևտրային նավահանգստի գլխավոր տնօրեն Թալեհ Զիյադովն անդրադարձել է Բաքվի նավահանգստի և Վրաստանի Անակլիա նավահանգստի միջև ստորագրված համաձայնագրին:

Նա նշել է, որ Անակլիան և Բաքուն թունելի ելքերն են, արևմտյան մասում Անակլիան է, իսկ արևելյան մասում՝ Բաքուն։ Ըստ նրա՝ այդ համաձայնագիրը կակտիվացնի Վրաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ու կավելացնի ապրանքաշրջանառությունը Չինաստանից, Ղազախստանով, Ադրբեջանով ու Վրաստանով դեպի Եվրոպա։

Բաքվի միջազգային առևտրային նավահանգստի և Վրաստանի Անակլիա նավահանգիստների միջև ստորագրվել է համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Ադրբեջանական կողմից փաստաթուղթը ստորագրել է Թալեհ Զիյադովը, իսկ վրացական կողմից՝ Լեվան Ախվելդիանին:

Փաստաթուղթը ենթադրում է երկու նավահանգիստների միջև տեղեկատվությունների փոխանակում, ապրանքաշրջանառության մեծացում և համագործակցության ընդլայնում:

Անկարայի համար կարևոր է ունենալ անխափան միջանցք Վրաստանով, Ադրբեջանով դեպի Ղազախստան ու Թուրքմենստան։ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի գործարկումից հետո ակտիվանալու է երկու տրանսպորտային միջանցք դեպի Կենտրոնական Ասիա, իսկ Ադրբեջանը վերածվելու է Արևելք-Արևմուտք ուղղությամբ կարևոր միջանցքի։

Առաջինը՝ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան-Ղազախստան, այսպես կոչված Տրանսկասպյան միջանցք՝ ելքով դեպի Չինաստան, ինչպես նաև նախորդ շաբաթ ստորագրված Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան-Թուրքմենստան-Աֆղանստան ուղղությունն է, ինչը թույլ կտա Անկարային դուրս գալ Կենտրոնական Ասիա՝ թյուրքական ու իսլամական մի ահռելի տարածաշրջան։

Թուրքմենստանն արդեն իսկ իր բեռները, այդ թվում նավթային, Բաքվի նավահանգստով արտահանում է Կովկաս, Թուրքիա, ԵՄ։ Տրանսպորտային, էներգետիկ կապերի հաստատումն Ադրբեջանի հետ Թուրքմենստանի համար կարևոր այլընտրանք է ռուսական, իրանական ուղղություններին։

Կասպից ծովի վիճելի կարգավիճակի կարգավորումից հետո, ինչը նախատեսվում է հաջորդ տարի, Թուրքմենստանն ու Ադրբեջանը կփորձեն՝ ԵՄ-ԱՄՆ-Թուրքիա ակտիվ լոբբինգով կյանքի կոչել Կասպից ծովի հատակով Տրանսկասպյան գազամուղը՝ թուրքմենական լրացուցիչ գազային պաշարներն ադրբեջանական լոգիստիկայով՝ Բաքու-Էրզրում, ТАNAP գազամուղով Թուրքիա և ԵՄ արտահանելու նպատակով։

Արտյոմ Բալասանով