Ուշադրություն. որոնվում է տեսանյութում պատկերված աղջիկը (ֆոտո, վիդեո) - «Ելքի»-ի երթի ելակետը նոր պաշտոններում հարմարավետ վերադասավորվելն է - ՊՆ զորամասի գումարտակի հրամանատարի մասնակցությամբ կաշառքի գործն ուղարկվել է ՀՔԾ - Աթոյան փողոցում BMW-ն բախվել է ծառին. վարորդը ցնցումների մեջ հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) - Ստրկատիրական բարքեր՝ «Ալեքս տեքստիլ»-ում - Գծատերերն ամեն օր «օդից» հարյուր հազարավոր դրամներ են աշխատում - Այնտեղ, ուր հրավիրում է «Ելք»-ը քաղաքացիներին, վտանգավոր է, կասկածելի և վստահություն չկա - Ժպտացեք, պարոնա՛յք, ժպտացե՛ք. Շարմազանովի և Փաշինյանի փոխադարձ ժպիտները - ՏՄՊՊՀ-ն արդարացնում է թանկացումները - Ինչո՞ւ է ձգձգվում Մխիթարյանի ու Սանչեսի փոխանակությունը

Ադրբեջանցիները 1300 հայի Ֆեյսբուքի գաղտնաբառ կամ էլ.փոստ են կոտրել. Սամվել Մարտիրոսյանը ցանկ է հրապարակել


samvel martirosyan

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ուշադրություն․ սա հայկական ֆեյսբուքյան օգտատերերն են, որոնց թիրախավորել են ադրբեջանական հաքերները վերջին 1-2 ամսվա ընթացքում և, մեծ հավանականությամբ, կարողացել են գողանալ գաղտնաբառը։

Ես գաղտնաբառերը ջնջել եմ, թողել եմ մենակ մարդկանց լոգինները։ Կախված մարդուց, դա կամ մեյլն է, կամ հեռախոսը, կամ ֆեյսի լոգինը։ Հարևանները հայտարարում են, որ կոտրել են 4 հազար հոգու։ Իրականում, մոտ հազար երեք հարյուր մարդու տվյալ է։

Եթե գտել եք Ձեզ՝ փոխեք ֆեյսի և մեյլի գաղտնաբառերը։ Շատերին, հավանաբար, չեն էլ կարողացել կոտրել, քանի որ ներկայացված գաղտնաբառերը, օրինակ, կրկնում են լոգինը, կամ շատ կարճ են ինչը ֆեյսբուքը պարզապես թույլ չի տալիս։ Սակայն, ես մի շարք լոգին-գաղտնաբառ զույգեր ստուգել եմ, և դրանք աշխատում են։ Ավելին, այդ մարդիկ տեղյակ էլ չեն, որ իրենց կոտրել են, քանի որ հաքերները դեռ ձեռք չեն տվել այդ պրոֆիլները։ Այնպես որ անպայման ստուգվեք, համոզվեք, որ դուք կամ ձեր ընկերները այստեղ չկաք։

Հիշեք, որ սրանք հիմնականում մի ձեւ են գողանում գաղտնաբառեր․

ֆեյսի անունից նամակ կամ գրառում են կատարում եւ առաջարկում լոգին լինել իրենց կողմից ստեղծված կեղծ, ֆեյսը նմանակող էջերում։ Միշտ ուշադիր կարդացեք հասցեն, երբ գաղտնաբառն եք ներմուծում։

Հ․Գ․ Ինչն է ուրախացնում, որ այս անգամ մի տաս հոգի քֆուրներ էին գրել՝ հասկանալով, որ իրենց փորձում են կոտրել:

Հ․Հ․Գ․ Ctrl-F — սենց կարելի է որոնել փաստաթղթի մեջ. Find on page հեռախոսից»:

Ցուցակն՝ այստեղ