Հաղորդում հանցագործության մասին. «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութը ձեռք է բերվել խարդախ ճանապարհով - Արայիկ Հարությունյանը և Կարեն Կարապետյանը այցելել են ուսումնական հաստատություններ և ձեթի գործարան - Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակը» կտրուկ «կծանրանա» - 49-ամյա Գոհար Ալեքսանյանը և 27-ամյա Աննա Ստեփանյանցը որոնվում են որպես անհետ կորած (տեսանյութ) - Օդի ջերմաստիճանը 15-19-ն էապես չի փոխվի - Ավտոմեքենան սահել և ընկել է ձորը - «Նկարիչները հայոց բանակին». կայացավ բարեգործական ցուցահանդես-աճուրդի նախնական ցուցադրությունը - Մսամթերքը թանկացել է, շաքարավազը՝ էժանացել - Քաղաքապետարանը Տարոն Մարգարյանի հոր դյուքյանն է - Սեռական ոտնձգության փորձ՝ 7-ամյա երեխայի նկատմամբ. «Փաստինֆո»

Կարեն Կարապետյանը խաղում է հայկական կանոններով


KAREN KARAPETYAN

2018թվականին գնացքից դուրս չընկնելու համար հայ քաղաքական վերնախավն իր համար հիմնավոր նստատեղեր է փնտրում իշխանական գնացքում: Նույն գործին է լծված նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ով մոբիլիզացնում է ՓիԱր ռեսուրսը, «գազի» ռեսուրսը, ռուսական ազդեցությունը, նաև գողական զանգվածը:

Գաղտնիք չէ, որ գողական աշխարհը յուրաքանչյուր ընտրության ժամանակ գործ ունի անելու, և հենց նրանց օգնությամբ են պատգամավորներից շատերը հայտնվում Խորհրդարանում:

Նշենք, որ գողականները, թաղային հեղինակությունները ոչ միայն բարոյական և ֆիզիկական, նաև ֆինանսական ազդեցություն ունեն՝ յուրաքանչյուրն իր չափով: Եվ հենց ընտրությունների ժամանակ այդ ազդեցություններն օգտագործվում է, պատգամավորների թեկնածուներն, իհարկե, վճարում են ծառայությունների համար, հաճախ նաև աշխատանք են տալիս վարչական այս կամ այն կառույցներում:

Ինչ վերաբերում է վարչապետին, նա կարծես գրեթե բոլոր ռեսուրսներից օգտվում էր, սակայն 2018թ-ին ընդառաջ փորձում է նաև այս թաղային հեղինակությունների և գողականների կարող ուժը ներգրավվել, որը նորարարություն է վարչապետի համար:

Մինչ այս վարչապետը պարզապես ռուսական ուժի պատվիրակն էր ՀՀ-ում, սակայն, ինչպես երևում է, տեղացիների հետ վարչապետը չի կարող խոսել ռուսական դիրքերից, այստեղ կան սեփական խաղի կանոնները, և վարչապետն սկսում է խաղալ հայկական խաղի կանոններով:

Չմոռանանք, որ Արթուր Ասատրյանը կամ Դոն Պիպոն բացահայտ աջակցություն հայտնեց Կարեն Կարապետյանին, իսկ Ռուբեն Թաթուլյանը` հենց ինքը Ռոբսոնն, ով ուներ ՀՀ դիվանագիտական անձնագիր՝ խոսում է այն մասին, որ նրա կապերն ՀՀ-ում ավելի հեռուն են գնում:

2018 թվականին, իհարկե, բարեկրթության պայքար չի լինելու, ոչ էլ արդար, ազատ, թափանցիկ ընտրություններ, նման ծեծված արտահայտությունները պետք են միայն արևմտյան տերություններին. կարևորն արդյունքն է ամեն գնով:

Իսկ ցանկալի արդյունք ընտրություններում ապահովելու համար, իշխանական շրջանակներում սեփական տեղն ապահովելու համար մնացել են դարձյալ գողականները և թաղային հեղինակությունները:

Կարեն Կարապետյանը Հայաստանում կա′մ խաղալու է տեղական խաղի կանոններով, կա′մ տանուլ է տալու: Հայաստանում, սակայն, պարտվել երկրորդ անգամ՝ հեղինակության հարց է, ուստի դեպի գողականներ և թաղային հեղինակություններ:

Այս ռեսուրսն իրեն միշտ արդարացրել է:

NEWSPRESS.am