Սերժ Սարգսյանը մեկ զարկով մի քանի նապաստակ է որսում. մի «անմեղ» նշանակման հետքերով - Նախկին նախարարը՝ Սերժ Սարգսյանի խորհրդական - Հրդեհ Մոլդովական փողոցի հանրակացարանում. 60 բնակիչ տարհանվել է - Ինչպե՞ս կարելի է այդքան չսիրել, ստորացնել ու հիմարացնել ժողովրդին․ պատասխանատու է նաև ընդդիմությունը - Մեկը եղբոր տղան է, մեկը եղբոր աներորդին է, մյուսն էլ հայրասպան է. Քաջարանում կատարված դաժան սպանության մանրամասները (տեսանյութ) - Սպառողներին հորդորում ենք չգնել «Կրեստյանկա» ապրանքանիշի կարագ - Խիստ պահանջ նախարարներին՝ Արմեն Գևորգյանի կողմից - «Աղջիկը», ումից կարելի է սովորել... ոչինչ - Արտակարգ իրավիճակների նախարարության պերճանքն ու թշվառությունը - Հենրիխ Մխիթարյանը կպայքարի Ջենարո Գատուզոյի մարտիկների դեմ․ «Արսենալը» կհանդիպի «Միլանի» հետ

«Դիլիջան ազգային պարկ»-ում վագոն-տնակը հրկիզելու փաստով մեկ անձ ձերբակալվել է


qnnichn-mijnordutyun-nerkyacrel-gndapetin-kalanavorel-veraberyal-bavararvel-kasharq-mijnordutyamb-xoshor-humar-hapshtakel

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ պարզելու «Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում պահնորդական ծառայություն իրականացնող ընկերության անշարժ հենակետ հանդիսացող վագոն-տնակը հրկիզելու դեպքի բոլոր հանգամանքները։

Ավելի վաղ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ 2017 թվականի հոկտեմբերի 13-ին՝ ժամը 20:50-ի սահմաններում, մի խումբ անձինք հարձակվել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Շամախյան տեղամասում «Պանտերա սիքյուրիթի» ՍՊ ընկերության պահնորդական ծառայություն իրականացնող երկու աշխատակիցների վրա, հրկիզել ընկերության հսկիչ անցագրային հենակետ հանդիսացող վագոն-տնակը և դիմել փախուստի:

ՔԿ-ից հայտնում են, որ քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է մեկ անձ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք կատարելու կասկածանքով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից):

Քննություն է տարվում՝ դեպքին մասնակից բոլոր անձանց ինքնությունը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու, վագոն-տնակը հրկիզած անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: