Քաղաքացին անօգնական վիճակում ընկած է եղել հյուրասենյակի հատակին - Լարված իրավիճակ՝ ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքում. չեղարկվել են մեծ թվով ավիաչվերթներ - Նիկոլ Փաշինյանի քողը կամաց-կամաց պատռվում է - Հայաստանի 0,3 տոկոսը գրաճանաչ չէ - Նախագահը խաշի է հրավիրել Հանրային խորհրդի անդամներին. քծնանքի պակաս չի եղել - Հենրիխ Մխիթարյանը համաձայնել է «Ինտեր» տեղափոխվել. Corriere dello Sport - «Պրավալ 1»-ից հետո, հացադուլը՝ որպես «պրավալ 2» - Թուրքական «Բեշիքթաշ»-ը Մխիթարյանի վրա «աչք է դրել» - Երևանում բենզալցակայանի տարածքում զենքի գործադրմամբ տեղի ունեցած խուլիգանության գործով հետախուզում է հայտարարվել - 13 տարի հետախուզման մեջ գտնվող «Ճայ Մայիսի» կինը, ով մեղադրվում է խարդախության մեջ, հայտնաբերվեց և տեղափոխվեց կանանց գաղութ. Shamshyan.com

«Արցախն ու արցախցին մեկ գդալ հող անգամ չի տալու թշնամուն» (լուսանկարներ)


Armine nur

Արցախի Հանրապետության Ասկերան քաղաքում բնակվող 70-ամյա Արմինե տատն արդեն երկար տարիներ է, ինչ զբաղվում է հողագործությամբ։ Այգիները մշակում են ինքն ու իր ամուսինը։ Ասում է, թե Արցախի հողն է, որ պահում է նրանց ոտքի վրա։

nur 1 nur

Արմինե տատը NEWSPRESS.am-ի թղթակիցի հետ զրույցում էլ հիշեց արցախյան պատերազմն ու խոսեց տարածքներ զիջելու մասին:

Armine 1 Armine

«Արցախը ոչ ոքի հող չի տալիս։ Պատերազմի ժամանակ մենք ազատագրել ենք մեր հողերն ու հիմա հաշտ ու համերաշխ ապրում ենք մեր երկրում։ Ամեն մեկը մշակում է իր հողը։ Այս հողից ստանում ենք մեր բերքը, շուկայում ծախում ու ապրում։ Մենք հետևում ենք, թե Հայաստանի կառավարությունն ինչ հայտարարություններ է անում։ Մենք Հայաստանին ենթակա ենք (ծիծաղում է), բայց Արցախն ու արցախցին մեկ գդալ հող անգամ չի տալու թշնամուն։ Ուզում եմ, որ խաղաղություն լինի, պատերազմ չլինի ու մենք Հայաստանի հետ միացած ապրենք։ Արցախի հողն է, որ մեզ պահում է ոտքի վրա»,-ասում կինը:

Armine 2

Ասկերանցիներից մի քանիսն էլ մեր թղթակցի հետ զրույցում ասել են, որ այս տարի լավ բերք ունեն։ Եղանակային պայմանները բարենպաստ են։ Շուկայում մեծացել է պահանջարկը։ Նրանք դրական են գնահատում նաև տուրիզմի զարգացումը, քանի որ զբոսաշրջիկներն այստեղից չեն հեռանում՝ առանց Արցախի արևահամ մրգերի։

Իսկ «հողերի հանձնում» արտահայտությունը լսելուն պես ծիծաղում են ու հպարտորեն պատասխանում․ «Հող հանձնողները պիտի իմանան, որ քանի արցախցին կա, էս երկրի սահմանները փոքրանալու իրավունք չունեն»։