Հաղորդում հանցագործության մասին. «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութը ձեռք է բերվել խարդախ ճանապարհով - Արայիկ Հարությունյանը և Կարեն Կարապետյանը այցելել են ուսումնական հաստատություններ և ձեթի գործարան - Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակը» կտրուկ «կծանրանա» - 49-ամյա Գոհար Ալեքսանյանը և 27-ամյա Աննա Ստեփանյանցը որոնվում են որպես անհետ կորած (տեսանյութ) - Օդի ջերմաստիճանը 15-19-ն էապես չի փոխվի - Ավտոմեքենան սահել և ընկել է ձորը - «Նկարիչները հայոց բանակին». կայացավ բարեգործական ցուցահանդես-աճուրդի նախնական ցուցադրությունը - Մսամթերքը թանկացել է, շաքարավազը՝ էժանացել - Քաղաքապետարանը Տարոն Մարգարյանի հոր դյուքյանն է - Սեռական ոտնձգության փորձ՝ 7-ամյա երեխայի նկատմամբ. «Փաստինֆո»

«ՉԻ». Սերժ Սարգսյանին Սոչիում դիմավորողների մեջ է եղել նաև Ռոբսոնը


robson

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.

«Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 11-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Սոչիում կայանալիք ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերին։

«ՉԻ» տեղեկություններով՝ Սոչիի օդանավակայանում նրան դիմավորողների մեջ է եղել նաև Սոչիում հայտնի հեղինակություն, գործարար Ռուբեն Թաթուլյանը՝ Ռոբսոնը։ Հիշեցնենք, որ Ռոբսոնը մեծ հեղինակություն է վայելում ոչ միայն գործարար, այլև քրեական աշխարհում։

Նա ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի՝ Նեմեց Ռուբոյի մտերիմն է և հաճախ է այցելում Հայաստան։ Հայաստանցի բարձրաստիճան պաշտոնյաներն ու օլիգարխները նրա հետ ծանոթություն են փնտրում և գտնում հենց Նեմեց Ռուբոյի օգնությամբ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում