Ուկրաինայում, իր աշխատասենյակում, սպանվել է հայազգի գործարար (տեսանյութ) - Կապան-Քաջարան ճանապարհին մեքենան կողաշրջվել է. տուժածների վիճակը միջին ծանրության է - Հայաստան է բերվել նոր, բարձրակարգ և ժամանակակից էլեկտրագնացք (տեսանյութ) - Երևան-Սևան մեքենան բախվել է գովազդային վահանակին, շրջվել ու այրվել. վարորդը տեղում մահացել է - Մամեդովը բաց թողեց իր սահմանափակ լինելը չցուցադրելու հնարավորությունը. ԱԳՆ խոսնակ - «Վինար»-ի փոխտնօրենը պատասխան է տալու Յուվեցի Կարոյի փոխարեն - Զովունիում գտել են կորած երիտասարդի դին - Վանաձորցի ըմբշամարտիկը 16-րդ անգամ նվաճեց օտար երկրում Հայաստանի հիմնը հնչեցնելու իրավունքը (լուսանկարներ) - Մանրամասներ՝ «Կոնվերս բանկում» կատարված ավազակային հարձակման դեպքից (տեսանյութ) - Վիճաբանություն և ծեծկռտուք՝ կարաոկեում. 5 բերման ենթարկվածից 4-ն աղջիկ են. Shamshyan.com

ՀՀ բիզնես-վարկանիշը՝ իշխանական ընկերությունների հաշվին


vardan harutyunyan

Վերջին շրջանում ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը հաճախ է հայտնվում լրատվամիջոցների տեսադաշտում՝ կա′մ իր իսկ բիզնեսով, կա′մ որդիների, կա′մ հարկային ոլորտում ինքնատիպ աշխատաոճով:

Որդիների բիզնեսից հիշատակվում է «Գրին Ֆարմերը»:

Հիշեցնենք, որ Արարատի մարզի Երասխ համայնքում ՊԵԿ նախագահի որդիներն այգիներ են հիմնելու և այդ նպատակով գնել են գյուղի հողատարածքների զգալի մասը. գնումն իրականացնում է «Գրին ֆարմեր» ընկերությունը, որտեղ մասնաբաժին ունեն Արման Արտուշի Աբրահամյանը, Ռուբեն Վարդանի Հարությունյանը և Հենրիկ Վարդանի Հարությունյանը:

Ի դեպ, ներդրումային ծրագրի շրջանակում 2017թ. հուլիսի 21-ից մինչև 2018թ. հուլիսի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների՝ մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը 3 տարով հետաձգվել է, քանի որ «Գրին Ֆարմեր»-ը նախատեսում է Արարատի մարզի Երասխ համայնքում կառուցել տեխնոլոգիապես առաջադեմ ինտենսիվ այգիներ: Ներդրվելու է 1,3 մլրդ դրամ, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 490,5 մլն դրամ։

Նշենք, որ Վարդան Հարությունյանի որդիների մասնակցությամբ «Գրին Ֆարմեր» ընկերությունը Կոտայքի մարզում կառուցել է մեծ ջերմոց, որտեղ ներդրումների ծավալը կազմում է շուրջ 12 միլիոն դոլար:

Չգիտես` ինչու, կառավարության օրակարգում մշտապես հայտնվում են պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերություններին հարկային արտոնություններ տալու հարցեր: Իհարկե, հայտարարվում է, որ նման արտոնություններից օգտվելու համար կարող են դիմել նաև այլ կազմակերպություններ, սակայն տեսականորեն մինչ այսօր կառավարությունը որևէ անհայտ ընկերության հարկային և մաքսային արտոնություններ չի տրամադրել. ամեն անգամ արտոնություն ստացող ընկերությունները փոխկապակցված են լինում որևէ պաշտոնյայի անվան հետ:

Ակնհայտ է, որ ՊԵԿ նախագահն է որդիների ընկերությանն արտոնություններ տրամադրելու համար միջնորդել, հակառակ դեպքում՝ Հարությունյանները կմնային առանց արտոնությունների:

Իհարկե, Հայաստանում այսպես բիզնեսը հեշտ է սկսելը, երբ թիկունք ունես, իսկ հակառակ պարագայում` բիզնեսով զբաղվելը շահութաբեր չէ. գործարարները նախընտրում են ներկրել ապրանքները, քան տեղում ստեղծել:

Ոլորտի պատասխանատուներն անընդհատ շեշտում են, որ Հայաստանում բիզնեսով զբաղվելու համար բոլոր պայմանները կան, իհարկե կան, սակայն ո՞ւմ համար են դրանք. միայն որոշակի մարդկանց համար, որոնց տրվում են արտոնություններ, և կառավարությունը բարեհաճ է նրանց նկատմամբ: Իշխանությունների հետ փոխկապակցված ընկերությունների կողմից հիմնված բիզնեսների թվաքանակը նկատի ունենալով՝ ՀՀ-ն գրանցում է բիզնես միջավայրի բարելավում, սակայն ո՞ւմ հաշվին:

Այս մասին լռում են:

Հիշեցնենք, որ Doing Business-ի վարկանիշով Հայաստանը նախորդ տարի դիրքը բարելավել է 5 կետով և զբաղեցրել 38-րդ հորիզոնականը, իսկ այս տարի նախատեսված 49 միջոցառումից արդեն իսկ իրականացվել է 22-ը: Մնացած 27-ը գտնվում է ընթացքի մեջ, և նախատեսվում է դրանք ավարտին հասցնել ըստ սահմանված ժամանակացույցի՝ մինչև նոյեմբերի վերջ:

Ակնկալվում է, որ 2017թ.-ի միջոցառումների իրականացման արդյունքում Համաշխարհային բանկի ամենամյա զեկույցում մեր երկիրն իր դիրքը կբարելավի մի քանի կետով:

Ահա այսպես են իշխանությունների հետ փոխկապակցված ընկերություններն օգնում ՀՀ բիզնես-վարկանիշին:

NEWSPRESS.am