Սերժ Սարգսյանը մեկ զարկով մի քանի նապաստակ է որսում. մի «անմեղ» նշանակման հետքերով - Նախկին նախարարը՝ Սերժ Սարգսյանի խորհրդական - Հրդեհ Մոլդովական փողոցի հանրակացարանում. 60 բնակիչ տարհանվել է - Ինչպե՞ս կարելի է այդքան չսիրել, ստորացնել ու հիմարացնել ժողովրդին․ պատասխանատու է նաև ընդդիմությունը - Մեկը եղբոր տղան է, մեկը եղբոր աներորդին է, մյուսն էլ հայրասպան է. Քաջարանում կատարված դաժան սպանության մանրամասները (տեսանյութ) - Սպառողներին հորդորում ենք չգնել «Կրեստյանկա» ապրանքանիշի կարագ - Խիստ պահանջ նախարարներին՝ Արմեն Գևորգյանի կողմից - «Աղջիկը», ումից կարելի է սովորել... ոչինչ - Արտակարգ իրավիճակների նախարարության պերճանքն ու թշվառությունը - Հենրիխ Մխիթարյանը կպայքարի Ջենարո Գատուզոյի մարտիկների դեմ․ «Արսենալը» կհանդիպի «Միլանի» հետ

Ակնհայտ է՝ բանակցային գործընթացում առաջընթացի դրական որևէ միտում չկա. Շավարշ Քոչարյան


shavarsh-qocharyan

ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացում առաջընթացի դրական որևէ միտում չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ հավելելով, որ հանդիպումն ու երաշխիքը միմյանց հետ չի կարելի կապել:

«Այսօր շատ է շահարկվում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Իրականում կա կրակի, ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմն ամրապնդելու մասին 1995 թվականի եռակողմ համաձայնագիր՝ Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև, և դա, ըստ էության, Ադրբեջանի միջազգային պարտավորությունն է: Տրամաբանությունը շատ պարզ է, 1994թ. ստորագրվեց ռազմական գործողությունների և կրակի դադարեցման ռեժիմը հաստատելու մասին համաձայնագիրն՝ այն ակնկալիքով, որ պետք է լինի համապարփակ կարգավորում: Շատ պարզ տրամաբանություն էր, որ դրա համար պետք է լինի փոխվստահություն: Այն հանգամանքը, որ անցել է 20 տարուց ավելի և բանակցային գործընթացում առաջընթաց չկա, պայմանավորված է հենց դրանով: Նույնը մենք տեսանք ապրիլին, երբ Ադրբեջանը փորձեց վերսկսել ռազմական գործողությունները»,- նշեց Շավարշ Քոչարյանը:

Ինչ վերաբերում է` ադրբեջանական կողմը կսկսի՞ բանակցություններ, թե՞ ոչ, Շավարշ Քոչարյանը պատասխանեց, որ բանակցային գործընթացի տեղում դոփելը պայմանավորված է այն հանգամանքով, որ ի սկզբանե Բաքուն ընտրել էր ուժային քաղաքականություն՝ ի պատասխան ինքնորոշմանը, և առ այսօր այդ քաղաքականությունից չի հրաժարվում:

«Կամ Ադրբեջանը պետք է բերվի կառուցողական դաշտ, ավելին՝ պետք է լինեն երաշխիքներ, որ կբացառվեն ստորագրությունից հրաժարվելու իրավիճակները, որից հետո նոր հնարավոր կլինի խոսել առաջընթացի մասին: Ակնհայտ է, որ այսօր չկա որևէ դրական միտում, որը թույլ կտա խոսել առաջընթացի մասին բանակցային գործընթացում»,- հայտարարեց Շավարշ Քոչարյանը: