Հոսանքազրկումներ կլինեն - Ուշադրություն. որոնվում է տեսանյութում պատկերված աղջիկը (ֆոտո, վիդեո) - «Ելքի»-ի երթի ելակետը նոր պաշտոններում հարմարավետ վերադասավորվելն է - ՊՆ զորամասի գումարտակի հրամանատարի մասնակցությամբ կաշառքի գործն ուղարկվել է ՀՔԾ - Աթոյան փողոցում BMW-ն բախվել է ծառին. վարորդը ցնցումների մեջ հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) - Ստրկատիրական բարքեր՝ «Ալեքս տեքստիլ»-ում - Գծատերերն ամեն օր «օդից» հարյուր հազարավոր դրամներ են աշխատում - Այնտեղ, ուր հրավիրում է «Ելք»-ը քաղաքացիներին, վտանգավոր է, կասկածելի և վստահություն չկա - Ժպտացեք, պարոնա՛յք, ժպտացե՛ք. Շարմազանովի և Փաշինյանի փոխադարձ ժպիտները - ՏՄՊՊՀ-ն արդարացնում է թանկացումները

Արմանի ծնողները սպառնում են ինքնասպան լինել, եթե իրենց որդուն բանտում մի բան պատահի (ֆոտո, վիդեո)


Arman yericyani cnoxner

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել ամուսիններ Դոնարա Դավթյանը և Լևոն Երիցյանը: NEWSPRESS.am-ի հետ զրույցում նրանք պնդում էին, որն իրենց որդին՝ 40-ամյա Արման Երիցյանը, կեղծիքի և անարդարության զոհ է:

Դոնորա Դավթյանի խոսքով՝ մասնավորապես Արման Երիցյանին կալանավորել են հանցանքի համար, որը նա չի կատարել:

Սկզբում՝ դատական նիստի ժամանակ, դատավորն արդարացրել է երիտասարդին: Սակայն ավելի ուշ՝ 50 օր անց, բողոքարկել են դատարանի որոշումը, և Արման Երիցյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման:

Նրա հայրը՝ Լևոն Երիցյանը, նկատում է, որ նախ իրավունք չունեին 50 օր հետո բողոքարկելու. ամենաշատը կարող էին բողոքարկել 30 անց: Դա մի կողմից, մյուս կողմից էլ՝  ծնողները վստահեցնում են, որ իրենց որդուն անօրինական են դատապարտել: Նրանք իրենց խնդրով դիմել են պատկան մարմիններին, սակայն ամենուր նրանց խնդրին ականջալուր չեն եղել:

Arman yericyan pastatxter Arman ericyan 2

«Եթե դատարանը 3 կեղծ վկա է բերել, որոնց գոյության մասին մենք նույնիսկ չգիտեինք, ապա Արմանը 15 վկա ունի, որոնց հենց դատարանն է կանչել ցուցմունք տալու: Ասում են՝ երբ երեք վկա ունես, որ նույն բանն են պնդում, արդարացնում են մեղադրյալին, բա ինչո՞ւ իմ հիվանդ տղայի 15 վկայի ցուցմունքը հաշվի չեն առնում»,- սրտնեղած ասաց Արմանի մայրը:

«Եթե իմ որդուն մի բան պատահի, ես ինձ մոստից կգցեմ»,- ասաց Արմանի հայրը:

«Իսկ ես ինքնասպան կլինեմ»,- հավելեց մայրը:

Մանրամասները՝ տեսանյութում