Հաղորդում հանցագործության մասին. «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութը ձեռք է բերվել խարդախ ճանապարհով - Արայիկ Հարությունյանը և Կարեն Կարապետյանը այցելել են ուսումնական հաստատություններ և ձեթի գործարան - Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակը» կտրուկ «կծանրանա» - 49-ամյա Գոհար Ալեքսանյանը և 27-ամյա Աննա Ստեփանյանցը որոնվում են որպես անհետ կորած (տեսանյութ) - Օդի ջերմաստիճանը 15-19-ն էապես չի փոխվի - Ավտոմեքենան սահել և ընկել է ձորը - «Նկարիչները հայոց բանակին». կայացավ բարեգործական ցուցահանդես-աճուրդի նախնական ցուցադրությունը - Մսամթերքը թանկացել է, շաքարավազը՝ էժանացել - Քաղաքապետարանը Տարոն Մարգարյանի հոր դյուքյանն է - Սեռական ոտնձգության փորձ՝ 7-ամյա երեխայի նկատմամբ. «Փաստինֆո»

Ազատամարտիկի այրին աղջկա և թոռների հետ ապրում է առնետների կողքին ու սպասում իր տան հերթին


lusik

56-ամյա Լուսյա Հովհաննիսյանն իր աղջկա և երկու թոռների հետ ապրում է Էջմիածնի Մաշտոցի փողոց 152 տանը, եթե իհարկե այդ կացարանը կարելի է տուն համարել: Տանիքը հազիվ է մի քանի կտոր փայտի վրա կանգնած մնում, չկան կոմունալ հարմարություններ և, ի վերջո, ընտանիքի 4 անդամներն ապրում են մեկ սենյականոց կացարանում, որտեղ դրված է մի մահճակալ միայն, մի երկու աթոռ… մի խոսքով՝ ապրելու համար ոչ լիարժեք պայմաններ, որոնք դժվարացնում են ընտանիքի առանց այն էլ ծանր վիճակը:

azatamartik

Լուսյա Հովհաննիսյանի ամուսինն «Արաբո» ջոկատից է եղել: Զոհվել է Արցախյան պատերազմի ժամանակ: Կինը՝ որպես զոհված ազատամարտիկի այրի, 1994-95 թվականներին հերթագրվել է տան համար ու մինչ օրս տան հարցն օդից կախված է մնացել:

«Սպասում եմ, որ հերթս էսօր-վաղը հասնի, բայց ավելի շատ հետ ա գնում, քան առաջ գալիս»,-NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասում է կինն ու հավելում, որ իր դիմում-բողոքներն արձագանք չեն գտնում:

azatamartik1

Բանն այն է, որ տան հերթի համար կինը բազմիցս դիմել է Պաշտպանության նախարարություն: Այնտեղ նրան հորդորել են սպասել, սակայն որքան սպասել՝ չեն ասել: Լուսյա Հովհաննիսյանն այժմ էլ դիմել է կառավարության ղեկավարին, սակայն պատասխանը դարձյալ ստացել է ՊՆ-ից: Նրան պատասխանել են, որ իրենց հերթը 1060-րդն է, և դարձյալ ասել, որ սպասեն:

Ու 1994 թվականից ցայսօր, կինը սպասում է:

Կացարանը, որտեղ ապրում Լուսյան իր 30-ամյա աղջկա՝ Լիանայի և նրա երկու՝ 12 տարեկան տղայի և 3 տարեկան աղջկա հետ, պատկանում է Լուսյայի ամուսնու եղբորը:

azatamartik3

Այն վաղուց ապրել է իր ժամանակը: Բացի այն, որ կացարանը վաղուց արդեն փլուզման եզրին է կանգնած և ամեն պահի կարող է փլուզվել հենց ընտանիքի անդամների վրա, չունի նաև մինիմալ կոմունալ հարմարություններ: Դա դեռ բոլորը չէ: Հենց տան մուտքից մի քանի քայլ հեռավորության վրա առվակ է հոսում, որին խառնվում են կոյուղու ջրերը և դառնում առնետների բուն: Վերջիններս էլ անարգել ելումուտ են անում կացարան:

Լուսյան պատմում է, թե ինչպես նույնիսկ մի անգամ առնետը գիշերը կծել է երեխային:

Կացարանում խնդիր է նաև ջեռուցման հարցը. փայտ բերող կամ փայտի գումար չունեն, հոսանքով ջեռուցելու դեպքում էլ առկա է հրդեհի վտանգը, որի նախադեպն արդեն իսկ կա. բաց հոսանքներն ու տանիքի կաթոցները հոսանքի լարերի կարճ միացումների պատճառ են դառնում ու հրդեհավտանգ իրավիճակ ստեղծում:

Իհարկե, մինչև հերթագրված բնականը կստացվի, ընտանիքը կարող է ժամանակավորապես տեղափոխվել այլ բնակարան, հատկապես որ հայտնվել են բարի մարդիկ, ովքեր խոստացել են մատչելի գներով բնակարանը տալ նրանց վարձակալության:

Հարկ է նկատել, սակայն, որ ընտանիքի հիմնական և կլորիկ եկամուտը 30 հազար դրամ նպաստն է, որը, նրանց բնակարանը փոխելու դեպքում, կարող են կտրել:

azatamartik2

Բանն այն է, որ ընտանիքը նպաստառու է համարվում հենց քարուքանդ կացարանի պատճառով: Համենայնդեպս, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ասել են՝ եթե դուք ի վիճակի եք սենյակ վարձակալել, ուրեմն նպաստի կարիք չունեք և այլևս նպաստ չեք ստանա:

Սա այն դեպքում, երբ ընտանիքն աշխատող ուժ չունի: Ճիշտ է՝ 56-ամյա կինը ժամանակ առ ժամանակ մասնակցում է բերքահավաքի աշխատանքների, սակայն դա ոչ միայն սեզոնային բնույթ է կրում, այլև շատ հաճախ գումարի փոխարեն նրանց աշխատանքը վարձատրում են հենց բերքով, որի իրացումը ևս խնդիրներ է առաջացնում:

Լուսյան՝ որպես զոհվածի այրի, ստանում է նաև 10 000 դրամ: Դրա համար նա 2000 դրամ ճանապարհածախս է անում և 8000 դրամով տուն վերադառնում:

Մի խոսքով՝ ամսական 38 հազար դրամով գոյատևող ընտանիքը ոչ միայն այդ գումարով կոմունալ ծախսերը չի կարողանում նորմալ հոգալ, այլև սնվելու և ապրելու համար այդ գումարը չի բավականացնում:

Թերսնման հետևանքով, վերջերս վատացել է Լիանայի ինքնազգացողությունը: Իսկ նրա 12-ամյա որդին՝ Սուրենը, գումարի բացակայության պատճառով դպրոցում բացակայություններ է ունենում: Ամենամոտ դպրոցը գտնվում է 3-4 կմ հեռավորության վրա, որը տղան պետք է ոտքով անցնի, քանի որ տրանսպորտի գումար չունեն: Բացի այդ, նրան հարկավոր է նաև սնվել ու համապատասխան հագուստ և կոշիկ ունենալ՝ դպրոց հաճախելու համար, որը ևս, գումարի բացակայության պատճառով չեն կարողանում ապահովել:

azatamartik6

Այլ կերպ ասած՝ տղան պարտուսից դուրս է մնում: Սա էլ այն դեպքում, երբ կրթության նախարարն ամպագոռգոռ հայտարարում է, թե պարտուսից դուրս մնացող երեխաների հարցն ուշադրության տակ է: Եթե սա է ուշադրությունը, ապա պատկերը լիովին պարզ է:

Լիանայի 3-ամյա աղջնակն էլ սրտի հետ կապված խնդիրներ ունի. նրան անհրաժեշտ է բուժզննում անցնել և բուժում ստանալ, որի համար դարձյալ գումարներ են հարկավոր: Ընտանիքի սոցիալական այս վիճակը, սակայն, ևս հաշվի չի առնվում:

Տիկին Լուսյան խոստովանում է, որ եղել են պաշտոնյաներ, ովքեր մեկ-երկու անգամ 10-20 հազար դրամով օգնել են, սակայն, իհարկե, սա հարցի լուծում չէ:

Հարցը կհիմնալուծվի այն դեպքում, երբ ընտանիքը պատշաճ ուշադրության արժանանա և պետական այրերի կողմից ստանա իր հասանելիքը: