Մուղնիի հիմնական դպրոցի տնօրենը աշխատավարձեր է յուրացրել (տեսանյութ) - Վարչապետը մեկ կրակոցով երեք նապաստակ է սպանում - Սկանդալային բացահայտումներ՝ չեխական զենքի՝ Ադրբեջանին վաճառքից. ինչո՞վ են զբաղված ԱԳ նախարարն ու Չեխիայի դեսպանը - Քաղաքապետարանը բյուջեից տարեկան 11 մլն է տալիս ՀՀԿ պատգամավորի ասոցիացիային, որը փաստացի չի գործում. «Ելք» - Նոր մանրամասներ՝ «Կոնվերս բանկի» հափշտակության դեպքից. եղել է դերաբաշխում - Բաղանիսում հոնի և պնդուկի այգիներ են հիմնում (լուսանկարներ) - Ողբերգական վթար՝ «Հարսնաքարի» մոտ. վարորդը մահացել է, մեքենայի մոտ ատրճանակ է հայտնաբերվել. Shamshyan.com (ֆոտո) - «Հուղարկավորեք ինձ ծնողներիս մոտ». Մահացել է Լևոն Հայրապետյանը - Ուկրաինայում, իր աշխատասենյակում, սպանվել է հայազգի գործարար (տեսանյութ) - Կապան-Քաջարան ճանապարհին մեքենան կողաշրջվել է. տուժածների վիճակը միջին ծանրության է

«Փաստ». Տարոն Մարգարյանի սերը կոնյակի հանդեպ «վարակիչ» է


konyak

«Փաստ» թերթը գրում է.

«Մայրաքաղաքից բացի կոնյակների հանդեպ սիրով են վարակվել նաև մեր մարզերի համայնքապետարանները: Մեր նախորդ հրապարակումներում բյուջեի հաշվին կոնյակներ գնելու դեպքեր ևս արձանագրել էինք: Այս անգամ հերթը Մեղրիինն է:

Մեղրիի համայնքապետարանը 2017 թ. գնումների փոփոխված պլան է ներկայացրել, որտեղ ի թիվս այլ ծախսերի, ընդգծել են կարմիր և սպիտակ գինիների, ինչպես նաև կոնյակների անհրաժեշտության մասին:

Այսպես՝ գնման ԲԸԱՀ ընթացակարգով Մեղրիի քաղաքապետարանը 10 շիշ կարմիր գինի ձեռք բերելու համար բյուջեից 21000 ՀՀ դրամ կծախսի: 15 շիշ սպիտակ գինի գնելու համար էլ կծախսի 31500 ՀՀ դրամ:

Ծախսելով 131000 ՀՀ դրամ՝ քաղաքապետարանը 5 տարի հնեցման 10 շիշ կոնյակ կգնի:

Իսկ 10 տարի հնեցման կոնյակ գնելու համար բյուջեից կծախսվի 278400 ՀՀ դրամ: Ընդհանուր հաշվով՝ քաղաքապետարանը խմիչք ձեռք բերելու համար կծախսի 461000 ՀՀ դրամ՝ գրեթե կես միլիոն դրամ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում