Հաղորդում հանցագործության մասին. «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութը ձեռք է բերվել խարդախ ճանապարհով - Արայիկ Հարությունյանը և Կարեն Կարապետյանը այցելել են ուսումնական հաստատություններ և ձեթի գործարան - Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակը» կտրուկ «կծանրանա» - 49-ամյա Գոհար Ալեքսանյանը և 27-ամյա Աննա Ստեփանյանցը որոնվում են որպես անհետ կորած (տեսանյութ) - Օդի ջերմաստիճանը 15-19-ն էապես չի փոխվի - Ավտոմեքենան սահել և ընկել է ձորը - «Նկարիչները հայոց բանակին». կայացավ բարեգործական ցուցահանդես-աճուրդի նախնական ցուցադրությունը - Մսամթերքը թանկացել է, շաքարավազը՝ էժանացել - Քաղաքապետարանը Տարոն Մարգարյանի հոր դյուքյանն է - Սեռական ոտնձգության փորձ՝ 7-ամյա երեխայի նկատմամբ. «Փաստինֆո»

Չի՛ կարելի խաղալ հայրենասիրություն և այն օգտագործել հանուն սեփական շահի. Մասիս Նազարյան


masis nazaryan 1

NEWSPRESS.amի զրուցակիցն է ՌԴ-ի Եկատերինբուրգ քաղաքի հայկական համայնքի նախագահ՝ Մասիս Խաչիկի Նազարյանը: Նրա հետ հանդիպումը տեղի է ունեցել Եկատերինբուրգ քաղաքի հայկական նորակառույց Ս. Հովհաննես — Կարապետ եկեղեցու բակում, որտեղ գերիշխում է հայկական ոգին ու որտեղ կարելի է հանդիպել Սվերդլովսկի մարզում բնակվող հայերին:

Պարո′ն Նազարյան, մի փոքր ներկայացրեք ինքներդ Ձեզ:

-Ես պարսկահայ եմ: Ծնվել եմ Պարսկաստանում և մինչև 7-րդ դասարան սովորել եմ այնտեղ, բայց արդեն 37 տարի է, ինչ բնակվում եմ այստեղ՝ Եկատերինբուրգում: Իմ մասին կխոսեն իմ գործերը: Ընդամենը կասեմ, որ կյանքում ունեմ իմ նշանաբանը՝ «Դու պետք է այնպես ապրես, որ այլ ազգերը տեսնելով քեզ` հպարտանան, որ ունեն քեզ նման հայ ընկեր» և հենց այս նշանաբանով էլ առաջնորդվում եմ:

-Ինչպե՞ս ստեղծվեց համայնքը և Դուք ե՞րբ ու ինչպե՞ս նշանակվեցիք Եկատերինբուրգի հայկական համայնքի ղեկավար:

-Օ՜հ (հիացական բարձր ծիծաղով արձագանքեց), դա երկար պատմություն է: Համայնքն ստեղծվել է 1988 թ. օգոստոսի 21-22-ին: Ինչ-որ անտառում հավաքվեցինք՝ մոտ 200-300 հոգի: Այն ժամանակ հեռախոսներ չկային, որ կապ հաստատեինք բոլորի հետ: Մարդկանց հետ հանդիպելով, գրասենյակներ զանգելով՝ հրավիրեցինք: Մեծ ցանկություն կար ստեղծել մի կառույց, որտեղ կկարողանայինք համախմբել մարզի բոլոր հայերին: Երեք թեկնածուներ էինք՝ մեկը ես էի, երկրորդն Արցախից, իսկ երրորդը Գյումրիից էր՝ համայնքի առաջին նախագահը: Ընտրեցինք Դավիթ Պետոյանին՝ այն ժամանակ իմ մոտ ու գաղափարակից ընկերոջը: Հետո 1994 թ. համայնքի նախագահ ընտրեցինք Միշա Մաթևոսյանին, ով համայնքի ներկայիս փոխնախագահն է՝ խելացի ու հրաշալի անձնավորություն, իսկ 1996 թ. ընտրվեցի ես և համայնքը ղեկավարում եմ մինչ օրս: Ասեմ, որ Սվերդլովսկի մարզում ներկա դրությամբ շատ ակտիվ աշխատում է 32 համայնք, սակայն հպարտորեն կարող եմ ասել, որ տարիներ շարունակ հայկական համայնքը եղել է համար առաջինը՝ առաջին տեղում եղել է ու կա, իսկ դա համայնքի աշխատանքների, գործելաոճի ու պատասխանատվության արդյունքն է:

-Ինչպե՞ս հղացավ հայկական եկեղեցի կառուցելու միտքը:

— Եթե ավելի անկեղծ լինեմ՝ այս եկեղեցու փոխարեն ցանկություն կար կառուցել Հայկական Մշակութային Կենտրոն, որտեղ կգործեր և′ հայկական դպրոցը, և′ հայկական երգի և′ պարի խմբակները ու այն անհրաժեշտ կառույցները, որոնք իսկապես կարևորն էին ու առաջնային: Քանի որ մինչև 2004 թ. մեր եկեղեցական, հայկական տոները նշում էինք ռուսական եկեղեցիներում, իսկ վերջին անգամ 2004 թ. ապրիլի 24-ին, երբ գնացինք ռուսական եկեղեցի ու մեզ արգելեցին ներս մտնել՝ պատճառաբանելով, թե մեր եկեղեցին այլ է, իսկ ձերը՝ այլ, հղացավ այն միտքը, որ պետք է ունենալ մեր հայկական եկեղեցին, և հենց 2004 թվականից էլ սկսեցինք կառուցել այն:

Իրականում եկեղեցիների միջև էլ է գնում մեծ պայքար: Եվ փաստացի կարող եմ ասել, որ այսօր ոչ միայն հայեր, այլև տարբեր ազգերի ներկայացուցիչներ այցելում են հենց մեր եկեղեցի, իսկ մեր եկեղեցին պարտավոր է ընդունել ու բաց պահել դռները յուրաքանչյուր այցելուի առջև՝ անկախ ազգային պատկանելությունից: Եթե օտարն ընտրում է մեր եկեղեցին, ուրեմն նա ընտրել է մեր եկեղեցու հոգին, ուժն ու շունչը, իսկ դա մեր հոգևոր հաղթանակն է:

-Արդյո՞ք Սվերդլովսկի մարզում ապրող հայ երիտասարդներին կարելի է համարել համայնքի ներուժը, և կա՞ նրանց մեջ Ձեր նշած ոգին ու շունչը:

— Շատ խելացի հայ երիտասարդներ կան, ովքեր այստեղ սովորում են, ստանում են բարձրագույն կրթություն: Սակայն մենք ունենք ավելի դժվար խնդիր և այդ դժվարությունը կայանում է երիտասարդների համախմբման, միասնականության ու հայրենիքի, ժողովրդի, հայ մարդու հանդեպ պատասխանատվության մեջ: Նրանք պետք է հստակ գիտակցեն, որ ուր էլ լինեն, կյանքում ինչ բարձունքի էլ հասնեն՝ նրանք միշտ պարտք են հայրենիքին, և օտարության մեջ լինելով հանդերձ՝ չպե՛տք է մոռանան ՀԱՅ ՄԱՐԴ մնալու մասին, քանի որ մենք մեր ճակատին կրում ենք ո՛չ թե այն անունը, որով կոչել են մեզ մեր ծնողները, այլև կրում ենք պատվաբեր մեկ ընդհանուր անուն՝ հայ անունը, իսկ այդ անունը պահել է պետք ո՛չ թե խոսքերով, ճոխ կենացներով ու բաժակաճառերով, այլ գործով, հայրենիքի հանդեպ պատասխանատվության զգացումով ու հայի արյունը սեփական երակներում մաքուր պահելով:

Իսկ հայ երիտասարդը պետք է միշտ լինի հպարտ, իսկ գլուխը՝ միշտ բարձր:

Ժամանակն է խելացի ու մտածող երիտասարդների համար ճանապարհ հարթել: Իմ գլխավոր նպատակը համայնքի միջոցով հայ երիտասարդներին համախմբելն է, իսկ նրանցից յուրաքանչյուրը պետք է կարողանա ճիշտ հասկանալ դրա անհրաժեշտությունն ու կարևորությունը: Դա է իմ այսօրվա նպատակը:

-Արդյո՞ք սփյուռքն այսօր իրապես այն ուժն է, որը պետք է Հայաստանին՝ ուժեղ լինելու համար, ինչպես ներկայացվում է, թե՞ այլ տեսակետ ունեք:

— Ես շատ ռադիկալ մարդ եմ և գտնում եմ, որ հենց ՀՀ-ի ներսում պետք է մենք ուժեղ լինենք: Հայաստանում մեր պետական այրերը պետք է մեկ առ մեկ մտածեն, որ ո՛չ մի ռուս, կամ ո՛չ էլ որևէ այլ ազգ մեզ պետք չէ, որպեսզի մենք հզոր ու ուժեղ երևանք: Այսօր թշնամին մեզանից սովորում է ինչպես աշխատել ու, ցավոք, սովորելով էլ աշխատում է մեր դեմ, իսկ դա մեր թուլությունն է: Գիտե՞ք, չի՛ կարելի խաղալ հայրենասիրություն և այն օգտագործել հանուն սեփական շահի, քաղաքական հայացքների ու սեփական անձի վարկանշի բարձրացման համար:

Ցավո՛ք, պիտի նշեմ, որ մեր պատկան մամինները և պետական այրերը վարում են սխալ քաղաքականություն, ինչի արդյունքում ունենք այն, ինչ ունենք:

-Կարո՞ղ եք ասել, թե որոնք են Հայաստանի բացթողումները և ի՞նչ կոնկրետ քայլեր պետք է արվեն:

-Տեսե՛ք, ընդամենը մեկ օրվա մեջ մենք ունեցանք չորս զոհ, իսկ ինչո՞ւ հաջորդ օրը թշնամին չունեցավ կրկնակի զոհեր, որ օտարության մեջ թշնամուն ցույց տայինք, որ մեր մեկ զոհի դիմաց դուք կստանաք կրկնակին, կամ ավելին: Ի՛նչ, խնդիրն այն էր, որ փամփուշտը փո՞ղ արժեր, այդ դեպքում ի՞նչ արժեք ունի հայ զինվորի կյանքը:

Եկեք այս մասին մտածենք, որ չկոտրե՛նք մեր տղաների անկոտրում կամքն ու մարտական ոգին: Վերջապես հստակ գիտակցել է պետք, որ երբ քո ներսն ուժեղ է, դու ուժեղ ես ու հզոր դրսում, իսկ եթե ներսը թույլ է՝ դու թույլ ես ամեն տեղ:

Այն, ինչ անում ես քո հայրենիքի համար՝ պետք է անես անշահախնդիր, իսկ այսօր 90%-ը մտածում է իր սեփական շահի մասին:

Օրինակ՝ օտարության մեջ մեր համայնքն իր գործելաոճով թշնամուն, ադրբեջանցուն ստիպում է իրեն վատ զգալ և բոլոր հնարավորին տարբերակներն այդ հարցում մենք օգտագործում ենք: Միշտ էլ ողջ խնդիրը հայրենիքի, ազգի ու ժողովրդի հանդեպ վերաբերմունքի մեջ է եղել:

Եկեք ո՛չ թե բառերով հայրենիք հզորացնենք, այլ հզորացնենք ու ուժեղացնենք գործով, իրար օգնելով՝ բացառելով միմյանց հանդեպ «թուրքին հարիր նախանձ»-ը:

Որպես հայ՝ իմ միակ ու գլխավոր ցանկությունն է համախմբված կերպով Հայաստանը դարձնել ուժեղ:

Զրույցը վարեց՝ Արսի Մանուկյանը,

ք. Եկատերինբուրգ