Ուկրաինայում, իր աշխատասենյակում, սպանվել է հայազգի գործարար (տեսանյութ) - Կապան-Քաջարան ճանապարհին մեքենան կողաշրջվել է. տուժածների վիճակը միջին ծանրության է - Հայաստան է բերվել նոր, բարձրակարգ և ժամանակակից էլեկտրագնացք (տեսանյութ) - Երևան-Սևան մեքենան բախվել է գովազդային վահանակին, շրջվել ու այրվել. վարորդը տեղում մահացել է - Մամեդովը բաց թողեց իր սահմանափակ լինելը չցուցադրելու հնարավորությունը. ԱԳՆ խոսնակ - «Վինար»-ի փոխտնօրենը պատասխան է տալու Յուվեցի Կարոյի փոխարեն - Զովունիում գտել են կորած երիտասարդի դին - Վանաձորցի ըմբշամարտիկը 16-րդ անգամ նվաճեց օտար երկրում Հայաստանի հիմնը հնչեցնելու իրավունքը (լուսանկարներ) - Մանրամասներ՝ «Կոնվերս բանկում» կատարված ավազակային հարձակման դեպքից (տեսանյութ) - Վիճաբանություն և ծեծկռտուք՝ կարաոկեում. 5 բերման ենթարկվածից 4-ն աղջիկ են. Shamshyan.com

Խաղողի մթերման մութուլույսը


xaghoghi ayginer

Վերջին տարիներին խաղողի մթերումը հարթ չի ընթանում. կոնֆլիկտ կա խաղող արտադրողների և մթերողների միջև: Խաղողագործները ցանկանում են հնարավորինս թանկ իրացնել արտադրանքը, իսկ մթերողները՝ հակառակը, ցանկանում են հնարավորինս նվազեցնել խաղողի մթերման մեկ կիլոգրամի գինը:

Ընդհանրապես, խաղողի մթերման գինը որոշում է Երևանի կոնյակի գործարանը, որը վերջին տարիներին չի թողնում այն անցնի 145 դրամի սահմանագիծը, իսկ այս տարի, երբ խաղողի բերքը քիչ է նախորդ տարիներից, ԵԿԳ-ն որոշել է՝ 130 դրամ, ինչը նշանակում է, որ մյուս գործարանները կմթերեն ավելի ցածր սակագնով. տարիների փորձն է հուշում: Նշենք, որ բացի ԵԿԳ-ից, մյուս խաղող մթերողները նայում են Երևանի կոնյակի գործարանի գնային քաղաքականությանը և սկսում են այդ գնից ու գինը նվազեցնում մինչև որտեղ հնարավոր է:

Իսկ այն, որ որոշ գործարաններից մեկ կգ-ն 120 դրամ մթերելուց գյուղացին գոհ ու երջանիկ հեռանում է, ապա դա պարզապես ծիծաղելի է, քանի որ խաղողագործների համար առնվազն մեկ կգ-ի համար 200 դրամ է պետք վճարել, որ նրանց տարվա եկամուտը և չարչարանքները փոխհատուցվեն:

Չմոռանանք, որ խաղողի բերքը հավաքում են մեկ անգամ՝ աշնանը, որի համար խաղողագործը գարնանից մինչև ուշ աշուն աշխատում է, իսկ խաղողի մեկ կգ-ի մթերման գինն այդպես էլ չի բարձրանում` «շնորհիվ» Երևանի կոնյակի գործարանի:

Երևանի կոնյակի գործարանը, սակայն, պայմանագրեր ունի և հստակ տեղյակ է, թե որքան, ումից և երբ է մթերելու՝ ի տարբերություն շատ գործարանների, որոնք հնարավորության սահմաններում անում են առավելագույնը՝ խաղողագործին քիչ վճարելու համար:

Պռոշյանի կոնյակի գործարանից նշել են, որ մինչև վերջին խաղողի հատիկը չմթերվի, գործարանի մասնաճյուղերի դռները չեն փակի. սա ուղղակի հրաշալի է, որ հիշենք նախորդ տարիներին ամիսներ շարունակ Պռոշյանի կոնյակի գործարանը չէր վճարում արտադրողներին, իսկ վճարելուց էլ պարտադրում էին նախատեսվածից քիչ գումար այդ պահին, կամ էլ մթերման ժամանակ ֆիքսված գումարը` անհայտ ժամանակ՝ այսպիսով շանտաժի ենթարկելով արտադրողներին: Դե խաղողագործներն ստիպված վերցնում էին գումարը` «հիմա լինի, քիչ լինի», սկզբունքից ելնելով, քանի որ հույս չունեին, որ ինչ-որ ժամանակ իրենց ընդհանրապես կվճարեն:

Չմոռանանք «Վինարի» արկածները, որը ոչ թե ամիսներով, այլ տարիներով չվճարեց խաղող արտադրողներին, այդպիսով ստիպելով արտադրողներին չմշակել, խաղողաթաղ չանել, որն էլ բերեց դառը հետևանքների, մարդկանց մի մասն արտագաղթեց, մի մասն էլ ընդհանրապես հրաժարվեց խաղող մշակելուց. ո′չ փող կար, ո′չ էլ հնարավորություն՝ մշակելու խաղողը:

Հիշեցնենք, որ մթերողները դեռևս 84 մլրդ դրամի պարտքեր ունեն արտադրողներին, ինչը նշանակում է, որ բացի խաղող մթերողներից, ոչ ոք այս ոլորտում գոհ, առավել ևս երջանիկ չէ, ինչպես փորձում են ներկայացնել իրավիճակը խաղող մթերող գործարանների ներկայացուցիչները:

Հերթական` խաբեություն խաբեությանց:

NEWSPRESS.am