Հաղորդում հանցագործության մասին. «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութը ձեռք է բերվել խարդախ ճանապարհով - Արայիկ Հարությունյանը և Կարեն Կարապետյանը այցելել են ուսումնական հաստատություններ և ձեթի գործարան - Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակը» կտրուկ «կծանրանա» - 49-ամյա Գոհար Ալեքսանյանը և 27-ամյա Աննա Ստեփանյանցը որոնվում են որպես անհետ կորած (տեսանյութ) - Օդի ջերմաստիճանը 15-19-ն էապես չի փոխվի - Ավտոմեքենան սահել և ընկել է ձորը - «Նկարիչները հայոց բանակին». կայացավ բարեգործական ցուցահանդես-աճուրդի նախնական ցուցադրությունը - Մսամթերքը թանկացել է, շաքարավազը՝ էժանացել - Քաղաքապետարանը Տարոն Մարգարյանի հոր դյուքյանն է - Սեռական ոտնձգության փորձ՝ 7-ամյա երեխայի նկատմամբ. «Փաստինֆո»

«Հրապարակ». Արգամ Աբրահամյանին հրավիրել են Սերժ Սարգսյանի մոտ


argam abrahamyan

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արտաշատի ընտրություններում «զադնի» չդնելու, ամեն կերպ իրենց թեկնածուին քաղաքապետ դարձնելու Աբրահամյանների նկրտումները կանխվել են նախագահականի կողմից. Արգամ Աբրահամյանին հրավիրել են Սերժ Սարգսյանի մոտ, որից հետո Արտաշատում ընտրությունների մասով այլևս լռություն է:

Չնայած պնդմանը, որ Արգամը խիստ տպավորված է դուրս եկել նախագահի մոտից, ըստ որոշ աղբյուրների, նեղ միջավայրում ասել է․ «Ես էն օրերին ՀՀԿ ցուցակով հորս փոխարեն պիտի պատգամավոր դառնայի»։

Այնուհանդերձ, վերջին նստաշրջանին նա այդպես էլ չեկավ խորհրդարան։ Ավելին` չի պատասխանում ընկերների հեռախոսազանգերին: Ըստ ՀՀԿ մեր աղբյուրների` «երևի դեռ հաշվում են, թե ինչու է նախագահի մոտ կանչվել ոչ թե Աբրահամյան-ավագը, այլ կրտսերը»: Իսկ ինչո՞ւ։ Որպեսզի ևս մեկ անգամ շեշտվի, որ Աբրահամյան-ավագն անելիք չունի՞ քաղաքական դաշտում: «Էդ արդեն պտի հաշվողներից հարցնել»,- ասաց մեր զրուցակիցը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում