Հոսանքազրկումներ կլինեն - Ուշադրություն. որոնվում է տեսանյութում պատկերված աղջիկը (ֆոտո, վիդեո) - «Ելքի»-ի երթի ելակետը նոր պաշտոններում հարմարավետ վերադասավորվելն է - ՊՆ զորամասի գումարտակի հրամանատարի մասնակցությամբ կաշառքի գործն ուղարկվել է ՀՔԾ - Աթոյան փողոցում BMW-ն բախվել է ծառին. վարորդը ցնցումների մեջ հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) - Ստրկատիրական բարքեր՝ «Ալեքս տեքստիլ»-ում - Գծատերերն ամեն օր «օդից» հարյուր հազարավոր դրամներ են աշխատում - Այնտեղ, ուր հրավիրում է «Ելք»-ը քաղաքացիներին, վտանգավոր է, կասկածելի և վստահություն չկա - Ժպտացեք, պարոնա՛յք, ժպտացե՛ք. Շարմազանովի և Փաշինյանի փոխադարձ ժպիտները - ՏՄՊՊՀ-ն արդարացնում է թանկացումները

Կեսգիշերային զրույց վարչապետի հետ


karen karapetyan armine melqonyan

Դժվա՛ր է, հավատա՛:

Դժվար է մինչև վերջ քո հետ անկեղծ լինել, հատկապես, երբ մենք էլ դիմացինին հավատում ենք այնքան, որքան մեզ է պետք: Չեմ սիրում, երբ իմ մոտ արդարանում են, չեմ սիրում ինքս արդարանալ, բայց քո հետ կիսվելու ցանկությունն արդեն ամսից ավել խեղդում է կոկորդս…

Մի տանից չենք, մի հալի ենք… Չնայած դե ես ու դու հո մի հալի չենք, դու հաստատ իմ 40.000 դրամ աշխատավարձով երեք ժամ էլ չես ձգի: Իսկ ես, երկու փոքր երեխաների ու ամուսնուս հետ պետք է մտածենք, ոնց տեղավորվենք այդ 40.000դրամի մեջ: Հա… մի ամիս առաջ դեռ նպաստ էլ էինք ստանում, հետո քո ընդունած որոշումով նոր հաշվարկ արեցին ու որոշեցին, եթե ես 45.000 ստանամ, ուրեմն այդ 29.000 դրամն էլ կկտրեն, գոնե կոմունալ ծախսերը հանում էի, մնում էր տան վարձն ու ապրելը, դա էլ տեղավորում էինք 40.000 դրամի մեջ…

Չէ՛, հավատա՝ չեմ բողոքում, գիտեմ մի տանից չենք մի հալի ենք, ու Տարոնն ունի 9 խորհրդական, բայց դե մանկավարժն ում շունն է, դրանց 40.000 դրամն էլ է շատ, ու էն որ Դիլիջանում ասացիր, ազատամարտիկին, թե մի վախացրու երկրից գնալով, ես հստակ ասում եմ, որ գնալու տեղ էլ չունեմ, ուրեմն իրավունք էլ չունեմ բողոքելու: Բայց դե արի թարս նստենք ու դուզը խոսենք, այ բարեկամ, մարզերում հենց գնում՝ առաջինը մաքրությունից ես խոսում, բա չգիտես դատարկ տները ուշ են կեղտոտվում, չմտածե՞նք արդյոք տները նախ և առաջ մարդկանցով լցնելու հարցով:

Հիշո՞ւմ ես, էն ճապոնացի վարչապետին, որ ասում էր իմ երկրի զարգացման պատճառն այն է, որ ուսուցչին տվել եմ վարչապետին հավասար աշխատավարձ: Հիմա կասես իշտարդ քացախ, հա դե հո չասեցի՝ վեր կաց գամ տեղդ նստեմ, ուղղակի դե բան էր՝ հիշեցի:

Մեր քաղաքում էլ պաշտոնավորները միշտ բամբասում են, թե էս մանկավարժը շատ բողոքական, ամեն ինչից դժգոհ է, բայց նրանցից ոչ մեկը չի փորձել մեկ ամիս ապրել 40.000 դրամով ու հետո որոշենք, թե ով մեզանից ավելի ընդդիմադիր կլինի:

Հա, մարդիկ էլ կան թե՝ բա լռի, թե չէ, կարող է սրանից էլ զրկվես, լիքը մարդ կա, որ խնդրում է էտ գործի համար: Ու մարդ չգիտի, թե գլուխը որ պատին տա, ու ինչ մտածի…

Դժվա՛ր է, հավատա՛, դժվար է, երբ հպարտությունդ սոցիալական հարցերում քեզ չի կոտրում, որ երևի մեկ-մեկ դանակն ուղղակի արդեն ոսոկորն էլ քերում է, որ սկսում ես խոսել…

Գիտեմ՝ ես ավելի բողոքական եմ, քան մեր երկրի արտաքին պարտքը… բայց դե… եսիմ, է՜հ…

Կարևորը փողոցները մաքուր են, ու երբ սոված մարդիկ ճանապարհով անցնում են՝ գեղագիտական հաճույք են ստանում….

Հ.Գ. քոմենթ չգրեք խնդրում եմ…

Արմինե Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից